Ռամշ, պոստ-ռոքի համար ականջներդ պիտի մի քիչ պարապացնես, շատ խմբեր կան էս ժանրում, ում ընդհանրապես չեմ կարող լսել, կամ իրենցից ինչ-որ բան չեն ներկայացնում կամ էլ շատ ձանձրալի են։ Բայց Սիգուր Ռոսն ուրիշ ա, իրենց երաժշտությունը ոչ թե տժժալու է, այլ զգայական մակարդակի վրա։ Իրենց մենակ կամ հատուկ տրամադրության տակ կարող ես լսել, կամ պետք ա թողնես, որ իրենք էդ տրամադրությունը ստեղծեն։
Խորհուրդ կտամ ալբոմներն ամբողջությամբ լսես, որովհետև իրենց ալբոմներից ամեն մեկը կարելի ա ասել մի ամբողջական երգ ա առանց ստանդարտ կուպլետ-պրիպեվ բաժանման կամ երգի իմաստալից խոսքերով։ Խոսքերը շատ հաճախ հորինած լեզվով են ու նույն ֆրազան բոլոր երգերում կրկնվում ա, որովհետև իրենց մոտ մարդու ձայնը ընդամենը լրացուցիչ երքժշտական գործիք ա։
Որակով նաուշնիկներ վերցրու, աչքերդ փակի ու ալբոմներից մեկնումեկը վայելի, առանց երգերի մեջ որևէ իմաստ փնտրելու, մնացածը իրենք կանեն։
Ամենասիրածս ալբոմները ( ) փակագծերն ու Ágætis Byrjun-ն ա, Սիգուր Ռոսի ամենադասական պոստ ռոքայօին ալբոմներն են։ Հետո գալիս ոն Von-ն ու Kveikur-ը, ամենածանր ու ռոքային ալբոմները։ Valtari-ն շատ սիրուն ա, բայց չափից դուրս հանգիստ ու հարմոնիկ ա իմ ճաշակի համար։ Takk-ը նախորդ ալբքէմներին ահագին զիջում ա, իսկ Med sud I eyrum bid spilum endaulast-ը իրենց ամենաթույլ ու անլուրջ ալբոմն ա, չեմ սիրում հեչ։
Մոտս Յութուբ չկա, մի հատ Í Gær-ը լսի, Ռամշտայնի ամենածանր երգից էլ հարդքոր ա։
Սմոք, պոստ ռոքը ռոքի ժանր ա՝ էլեկտրոնային տարրերով։ Իսկ էդ 18 վայրկյանանոց լռությունը ալբոմի երկու իրարից ստիլիստիկորեն տարբերվող երկու մասերը բաժանող հնարք ա, որովհետև ոչ թե պիտի երգերը լսես անջատ իրարից՝ այլ ալբոմն ամբողջությամբ։
Էջանիշներ