Այսօր նախորդ գրառման հեղինակն առաջարկեց լսել Սիգուր Ռոսի «Triple concerto»-ն.հետաքրքիր բան էր, դուրս եկավ: Հիշեցի, որ ժամանակին թեմայի հեղինակն ինձ պատմել էր այս խմբի մասին, և կատարումներից մեկը տվել լսելու: Հիմա լսում եմ խմբի նաև այլ կատարումներ. դուրս գալիս է: Ընդհանրապես, հետաքրքիր երաժշտություն ունեն այս հյուսիսային ազգերը: Հետաքրքիր զւգադիպություն էր. ներկայումս ֆինն Յան Սիբելիուսի մասին գիրք եմ կարդում և նրա ստեղծագործություններից լսում: Վերոհիշյալ ֆիլմն էլ կաշխատեմ բեռնել, դիտել:
Շնորհակալություն տեղեկությունների ու թեմյի համար:![]()
Էջանիշներ