"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Երեկ Sigur Rós-ն ինձ հերթական անակնկալը մատուցեց
Առաջին անգամ լսեցի "Ba Ba Ti Ki Di Do " մինի ալբոմը(EP)Ալբոմի վերնագիրն ուղղակի բաղկացած է ալբոմի ընթացքում լսվող բառերից(լսվում են միայն երրորդ երգի ժամանակ) : Ալբոմն էլ իր հերթին բաղկացած է ընդամենը երեք երգից`
Ba Ba
Ti Ki
Di Do
Առաջին հայացքից բավականին յուրահատուկ երաժշտություն, ընդհանուր մոտ 20 րոպե տևողությամբ... Ես կասեի ավելին` հրաշքԲայց իրականում ռուսների ասած "здесь была и другая фишка"
Իրականում բոլոր այդ երեք երգերը կարելի է միացնել միաժամանակ ու կստացվի մեկ այլ երգ, ավելի կարճ ասած այդ մինի-ալբոմն ընդամենը մեկ երգ էր` բաժանած երեք մասիՍա էլ այդ սուպերպոզիցիայի արդյունքում առաջացած երգը`
![]()
Կախարդական է, չէ՞: Նման բան մեկ էլ The Flaming Lips-ն ա արել, Zaireeka ալբոմով, որը չորս առանձին cd է բաղկացած, որոնք կարելի է լսել առանձին, կամ 2, 3 ու 4 cd-ն իրար հետ
Իսկ Ba Ba Ti Ki Di Do-ն գրվել է ամերիկացի պարող Merce Cunningham-ի Split Dances պարի համար, նույնիսկ Radiohead-ն ա այդ պարի համար երաժշտություն գրել, սակայն Radiohead-ի երաժշտությունը երբևէ չի թողարկվել![]()
I may be paranoid but no android!
Yellow Raven (24.02.2011)
Yellow Raven (25.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ