Արդեն իսկ թողարկվել է Սիգուռ Ռոսի նոր ալբոմը՝ Valtari անունով: Առաջին սինգլը՝ Ekki Mukk կարող եք լսել այստեղ.
Իսկ ալբոմը շա՜տ լավն ա![]()
Արդեն իսկ թողարկվել է Սիգուռ Ռոսի նոր ալբոմը՝ Valtari անունով: Առաջին սինգլը՝ Ekki Mukk կարող եք լսել այստեղ.
Իսկ ալբոմը շա՜տ լավն ա![]()
I may be paranoid but no android!
Claudia Mori (02.06.2012), Rhayader (02.06.2012), Դատարկություն (03.06.2012), Ֆոտոն (06.06.2012)
Ալբոմը քանի դուրս էր գալիս, օրեր էի հաշվումշատ լավն է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Նոր ալբոմը շատ սիրեցի: Varúð-ն ինչ լավ երգ աx28
Freeman (04.06.2012)
Smokie (28.11.2013)
Առաջին անգամ փորձեցի լսել Sigur Ros՝ սկսեցի Von ալբոմից: Անկեղծ ասած այնքան էլ դրական տպավորություն չթողեց: Տեղ-տեղ շատ մելամաղձոտ էր, շատ տեղերում էլ անիմաստություն էր բառիս բուն իմաստովԱսենք ինչների՞ն է պետք 18 վայրկյանանոց բացարձակ լուռ երաժշտությունը՝ համապատասխան վերնագրով, կամ վերջին երգի մեծ մասի քար լռությունը, ո՞րն է իմաստը:
Նաև չեմ սիրում, երբ անընդհատ իրար հետևից կրկնվող то ли էլեկտրոնային, то ли բոլորովին այլ «երաժշտական» էլեմենտները, խոսքս հատկապես «Veröld ný og óð»-ի մասին է: Ռոք ընդհանրապես չտեսա, ավելի շուտ էլեկտրոնային երաժշտություն էր, բայց էն էլեկտրոնայինից, որը բոլորովին չեմ սիրում: Չի դզում բառիս բուն իմաստով:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ոչ մեկը չէր էլ սպասում, որ կհասկանաք
Հասկացող մարդկանց համար.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դատարկություն (28.11.2013), Ռուֆուս (28.11.2013)
Վերջին ալբոմը՝ Kveikur-ը շատ լավն ա, Valtari-ից մի քանի գլուխ բարձր ա: Հատկապես էս երգը.
Isjaki
I may be paranoid but no android!
Rhayader (28.11.2013), Դատարկություն (28.11.2013)
Բա սա ինչ հզոր ա...
I may be paranoid but no android!
Դատարկություն (28.11.2013)
Brenninsteinn ու Isjaki-ն նոր ալբոմի ամենասիրածս երգերն են:
Ինչքան տարբեր են իրանց նոր ալբոմները միշտ լինում: Դա շատ լավ ա:
Իիի-սյաաաաա-կիիիիի![]()
Ռուֆուս (29.11.2013)
Ռամշ, պոստ-ռոքի համար ականջներդ պիտի մի քիչ պարապացնես, շատ խմբեր կան էս ժանրում, ում ընդհանրապես չեմ կարող լսել, կամ իրենցից ինչ-որ բան չեն ներկայացնում կամ էլ շատ ձանձրալի են։ Բայց Սիգուր Ռոսն ուրիշ ա, իրենց երաժշտությունը ոչ թե տժժալու է, այլ զգայական մակարդակի վրա։ Իրենց մենակ կամ հատուկ տրամադրության տակ կարող ես լսել, կամ պետք ա թողնես, որ իրենք էդ տրամադրությունը ստեղծեն։
Խորհուրդ կտամ ալբոմներն ամբողջությամբ լսես, որովհետև իրենց ալբոմներից ամեն մեկը կարելի ա ասել մի ամբողջական երգ ա առանց ստանդարտ կուպլետ-պրիպեվ բաժանման կամ երգի իմաստալից խոսքերով։ Խոսքերը շատ հաճախ հորինած լեզվով են ու նույն ֆրազան բոլոր երգերում կրկնվում ա, որովհետև իրենց մոտ մարդու ձայնը ընդամենը լրացուցիչ երքժշտական գործիք ա։
Որակով նաուշնիկներ վերցրու, աչքերդ փակի ու ալբոմներից մեկնումեկը վայելի, առանց երգերի մեջ որևէ իմաստ փնտրելու, մնացածը իրենք կանեն։
Ամենասիրածս ալբոմները ( ) փակագծերն ու Ágætis Byrjun-ն ա, Սիգուր Ռոսի ամենադասական պոստ ռոքայօին ալբոմներն են։ Հետո գալիս ոն Von-ն ու Kveikur-ը, ամենածանր ու ռոքային ալբոմները։ Valtari-ն շատ սիրուն ա, բայց չափից դուրս հանգիստ ու հարմոնիկ ա իմ ճաշակի համար։ Takk-ը նախորդ ալբքէմներին ահագին զիջում ա, իսկ Med sud I eyrum bid spilum endaulast-ը իրենց ամենաթույլ ու անլուրջ ալբոմն ա, չեմ սիրում հեչ։
Մոտս Յութուբ չկա, մի հատ Í Gær-ը լսի, Ռամշտայնի ամենածանր երգից էլ հարդքոր ա։
Սմոք, պոստ ռոքը ռոքի ժանր ա՝ էլեկտրոնային տարրերով։ Իսկ էդ 18 վայրկյանանոց լռությունը ալբոմի երկու իրարից ստիլիստիկորեն տարբերվող երկու մասերը բաժանող հնարք ա, որովհետև ոչ թե պիտի երգերը լսես անջատ իրարից՝ այլ ալբոմն ամբողջությամբ։
I may be paranoid but no android!
Smokie (29.11.2013)
Եթե անկեղծ լինեմ՝ ինձ էլ անչափ դուր եկավ իրենց կրեատիվությունը: Իրոք տարբերվում են, հազվադեպ է կարելի տեսնել այս թեմայում նշված օրիգինալ մտահղացումներից: Սիրում եմ նման եարվեստագետներին, ի՞նչ անենք, որ առայժմ չեմ հավանել երաժշտությունըՄիշտ չի, որ յուրահատուկ բառը տեղին եմ համարում, որովհետև ոնց էլ լինի որոշակի նմանություն գոնե կտեսնես ուրիշների հետ: Իսկ նրանք իսկապես յուրահատուկ են
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էսօր ( ) ալբոմը երկրորդ անգամ լսեցիբացի վերջին երկու ամենաերկար երաժշտություններից՝ հիշում եմ, որ առաջին լսելուցս չէի հավանել դրանք:
Լավն են իրոք
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էս ոնցա էս թեմայում չեք գրել Valtari Film Experiment-ի մասինԱնցած տարի Սիգուր Ռոսը թողարկեց իր Valtari ալբոմը, որ լավագույններից մեկն էր իմ կարծիքով Սիգուր Ռոսի ալբոմներից (իմ համար երևի լավագույնը փակագծերի հետ միասին): ՈՒ դրանից հետո հայտարարվեց մրցույթ Valtari-ի երգերի տեսահոլովակների համար: Խմբի անդամները մի քանի ռեժիսյորների տվեցին սահմանափակ բյուջե, որով նրանք պետք է նկարահանեին էն ինչ պատկերացնում էին Valtari-ի երգերը լսելով: Բայց մրցույթը մենակ դրանով չսահմանափակվեց ու մի հատ մեծ շարք ընտիր վիդեոգործեր մենք ունեցանք: Ինչեր ասես չեմ բացահայտել էս տեսահոլովակներով, հուսով եմ մի օր ես էլ սենց կնկարեմ
Մի քանիսը`
Դե մնացածը կարող եք ինքներդ գտնել օրինակ հենց յութուբում փնտրելով Valtari Film Experiment: Հիմնականում սկզբի էջերում բերումա բնականաբար ավելի պրոֆեսսիոնալ նկարահանվածները, բայց մի քանի էջ առաջ որ գնաք կիսասիրողական նույնիսկ լիքը կայֆ ու հետաքրքիր վիդեոներ կան![]()
Ոնց տեսնում եմ էս խմբին ավելի շատ պետք ա նայել, քան լսելԻրոք շատ կրեատիվ ա ու խորհրդավոր:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ