Հիմնական հարցը նրանում է, թե սպանվել է արդյոք որպես ՍՍի մարդ, թե իր անձնական նախաձեռնության–պատասխանատվության համար։
Իմ կարծիքով այն փաստը, որ հենց հաջորդ օրը հնչեց պետական դիրքորոշում «սպանությունը ծառայողական գործունեության հետ է կապված», հետո էլ թնդուն կոչերը ՍՍի կողմից «սպանությունը ուղղված է ամբողջ ոստիկանության դեմ» խոսում է այն մասին, որ շտապ կարգով փորձ է արվում ինչ որ վարկած սաղացնել հասարակությանը, երբ դեռ պարզված չեր, ով է կրակել, ովքեր են հետաքրքրված մահվան մեջ, միգուցե կեսուրն, կամ հարևանն է պատվիրել, ինչը ծառայողական կյանքի հետ բոլորովին կարող է կապ չունենալ։
Այստեղից էլ ենթադրում եմ,որ ՍՍի վարկանիշը չքցելու, թե վայ արա իրա ամենավստահվածին ուղարկել էր կանտրոլի չեն թողել – ուղեղների լվացում են անում, շեղում են ուշադրությունը, բայց մեկ է հարցը, որ նա ՍՍի մարդն էր մնում է, առավել ևս նման սրնթաց ու չհիմնավորված կոչումներ տալը միայն բարձր մակարդակի կողմից թույլատրությամբ է արվում։ Ընդունված պրակտիկա է, ստեղծելու վստահելի անձի – նրան տալիս էս թելը, որը չվերցնել չի կարող, բայց վերցնելուց հետո երբ ցանկանաս կարող ես քաշել այդ թելից ու վայր գցել։
Չեմ զարմանա եթե իսկապես միթոմ թե ՕՎԻՐ–ում ստուգումներ կարգ ու կանոն հաստատելու համար անհարգելի աշխատանքից ազատված մի անջո միլիցիայի սերժանտի գնտեն բարդեն ամեն ինչ դրա վրա։
Վերջին խմբագրող՝ voter: 15.02.2009, 22:59:
http://hraparak.am/hodvac.php?h_id=2054
հետաքրքիր է
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ներողություն օտարալեզու տեքստի համար:
Հայկական լրատվամիջոցներում ոչինչ չգտա, բայց ըստ Lenta.ru -ի ՀՀ քաղաքացին, որի անունը դեռևս չեն հրապարակում, խոստովանել է, որ սպանել է ՀՀ փոխոստիկանապետին:
Житель Армении признался в убийстве замначальника полиции страны
Гражданин Армении, имя которого пока неизвестно, объявил себя виновным в недавнем убийстве замначальника полиции страны Геворка Мгеряна.
էսպես չի մնա
When life gives you lemons, make lemonade
«Հայկական ժամանակ» օրաթերթի երեկվա համարից.
սցենար
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, օրերս իրավապահ մարմիններին ինքնակամ հանձնվել է մի քաղաքացի եւ խոստովանել, որ այս տարվա փետրվարի 3-ին ինքն է սպանել ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին:
Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, քաղաքացին պատմել է, թե այդ օրը ինքը փորձել է Գեւորգ Մհերյանից անձնական հարցերով որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինս սպառնացել է, թե կկրակի, եւ քաղաքացին ինքնապաշտպանության նպատակով ստիպված է եղել ավելի շուտ կրակել: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պաշտոնապես հերքեցին այս տեղեկատվությունը` նշելով, որ Մհերյանի սպանության գործով որեւէ ձերբակալված անձ չկա: Ամենեւին չի կարելի բացառել, որ սա Մհերյանի սպանության «բացահայտման» մի սցենար է, որը պետք է մատուցվի հասարակությանը` այդ սպանության վրայից «քաղաքական» պիտակը հանելու նպատակով: Նշենք, որ ըստ որոշ գնահատականների, Մհերյանը զոհ է գնացել իշխող երկու խմբավորումների «ռազբորկային»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի տեսակ շատ տխմար վարկած ա: Քաղաքացին ինքնապաշտպանության նպատակով 8 անգամ/լրիվ պահեստատուփը/ կրակել ա՞: Համ էլ նախօրոք խի՞ ա զենք տարել հետը:
էսպես չի մնա
Իմ դիտարկումներով այսպիսի խոսակցություններ երբեմն կամ հաճախ բաց են թողնվում կամ հասարակական ընկալումը ստուգելու համար՝ հետագայում համապատասխան քայլեր անելու նպատակով, կամ էլ հետո մամուլին «դեղին» լինելու մեջ մեղադրելու համար:
Բացառված չի նաև որ ուզել են էս սցենարը վերագրել, հետո քո նման հասկացել են, որ շատ տուֆտա սցենար ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ