Իմ Յուտուբ կանալում մի ՍՍերժանտական է հայտնվել, որի մակարդակը հուշում է, որ «չիստի» ՍՍերժանտական է, նույնիսկ պնդում է, որ զինվորական կոչումով կռված տղա է։
Իմ «խնդրանքին» ներկայացնել ՍՍի արժանիքները նման մի պնդում է ներկայացրել

ՍՍն մի տարվա մեջ, Մակսաինը նենց սարքեց որ 2000դոլար ունեցոխն կարումա բիզնես անի, արանց վախենալու մեկնու մեկից.կարգի հրավիրեց ոստիկանուտյունը, որ հիմի Պետը Ոստ. մարդկանց չի խպում ոնցոր լևոնի որոք եք, աիլ արանց տիկնապ. քաիլում, դրա համարել իրա ոգնականին խպին
Ենթադրաբար խոսքը գնում է, վերջին փոխոստիկանապետի սպանության մասին։

Ինձ հետաքրքիր է իսկապես հարկային տեսչությունում ինչ որ ռեֆորմների փորձ է արվել կամ արվում ու դրա հետ կապ է ունեցել փոխոստիկանապետը Գևորգ Մհերյանը, որը որպես ՍՍի վստահելի անձ ուղղարկված է եղել «կարգ ու կանոն» հաստատելու կամ ավելի ճիշտ ՍՍի կոնտրոլը պահելու համար։

Ավելի ճիշտ այստեղ հետաքրքիր է, ինչքանով է Գևորգ Մհերյան գործել, որպես ՍՍի մարդ ու եթե իմանալով նրան, որպես ՍՍի մարդ սպանել են, դա խոսում է այն մասին, որ ՍՍին ինչ որ բնագավառներ չեն թողնում խառնվի կամ նախազգուշացրել են, որ քիթը ամեն տեղ չխոթի մնա գրապանային նախագահ։