Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Էտ ժարգոնային բառերը կարող ես չակերտների մեջ գրել, որպեսզի քո ասած հասարակ մարդը կարդա ու չմտածի, որ այդպես խոսելը ճիշտ է: Հետո վերջավորություններիդ ու հոլովներիդ վրա ուշադրություն դարձրու ու ճիշտ տարբերակով գրի. դրանից գործիդ արժեքը հաստատ չի պակասի:
Մի բան էլ. եթե այս գրելաոճը չափից դուրս տարածում ստացավ նաեւ գրականության մեջ, մայրենին կմեռնի:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Եթե լատիներենն ու հունարենը դեռ չեն մեռել, հաստատ իմացի, որ մայրենին չի մեռնի: Սլենգն առկա է բոլոր լեզուներում, բայց դրանք չեն վերացել... Այսօրվա կիրթ երիտասարդները սկսում են իրենց երևակայել, երբ անգլերեն սլենգով մի երկու չուռըշնի բառ են ասում, բայց պայքարում են սեփական լեզվի սլենգի դեմ, ինչա թե դրան ժարգոն են կոչում ու, իբր, էդպես գողականներն են խոսում:
Մորֆ ջան, չեմ իմանում թե դու մասնագիտությամբ ինչ ես, բայց ես երկու տարի բանասիրություն եմ ուսումնասիրել... ու բոլոր կանոններից տեղյակ եմ...Կորչեն դրանք
Սթայլ ենք ուզում, սթայլ
![]()
Morpheus_NS (17.02.2009), Ուլուանա (17.02.2009)
Ծով (17.02.2009)
Դոր չեն, չեմ ուզում ոչինչ պատասխանել, որովհետեւ, ըստ էության, վերեւի գրառումս եմ կրկնելու: Որոշողը դու ես. ես ընդամենը կարծիք հայտնեցի որպես ընթերցող:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ժող, անկապ բաներից եք կախվում: Պատմվածքը իրա մեջ օգտագործված առավել առօրեական հայերենից բնավ չի տուժել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Rhayader (17.02.2009)
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ժող, նորից եմ կրկնում, սխալ տեղից եք բռնում: Էս մարդը փորձել ա առավել կենդանի ու բնական ցույց տա իրա հերոսներին: Ախր որ գրած լիներ «Վոբշմ, ախպեր, սաղ սկսեց նրանից, ախպես, որ ճիշտը մի հատ ա, ախպեր, ու էտի կարգին տղու ճիշտն ա, ախպեր...» կհասկանաի ձեզ:
Ես նորմալ մարդ չեմ ճանաչում որ խոսալուց ասի՝ «Բարի արևելաճաճանչափայլ երեկոյան կողմ ձեզ, պատվահարգարժան պարոն»:
Ոնց կա, նենց էլ գրել ա էս մարդը, ոչ արհեստականորեն «ժարգոնացրել» ա, ոչ գրականացրել:
Իսկ պատմվածքը շատ լավն էր, անձամբ ինձ շատ դուր եկավ: Վերջն էլ «հենց ինքն էր», ոնց որ ասում են:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ