User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ալերգիա

  1. #31
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիներին անհասկանալի պատճառներով մոտս «գարնանային» ալերգիա է առաջանում ծաղկեփոշուց։ Առաջ չկար։
    Հատկապես հաճարենու ծաղկման հետ միասին ապրիլի կեսերից սկսվում է տանջանքը։ Դեղեր չեմ օգտագործում։
    Էլ ո՞վ ունի էս դարդից, ու ոնց եք դրա դեմն առնում։ Բացի դեղերից ինչ-որ բնական միջոցներ կա՞ն։
    Ես դպրոցական տարիքում ահագին լուրջ տառապում էի խոտային տենդով։ Ընդ որում, ամեն տարի հետաքրքիր տարբեր ձևերով էր դրսևորվում․ հիմնականում փռշտոց, քթարտադրություն (գրիպի պես), աչքերի քոր, բայց տարի էր լինում, որ շարունական, խեղդող հազով էր ուղեկցվում, մի տարի էլ տարօրինակ դուրս տվեց վերջույթներիս, ոնց որ մեծ մոծակի կծածներ ու սարսափելի քորով ուղեկցվող։ Որպես կանխարգելիչ միջոցներ, ինչ-որ մի շրջան ինձ արգելվում էր գնալ քաղաքից դուրս՝ բնության մեջ, որոշ շրջան՝ նաև բակ դուրս գալ, որովհետև աչքերիս շուրջն այնպես էր այտուցվում ու շնչուղիներս այնպես էին փակվում, որ սարսափելի էր ուղղակի նայելը, էլ չասած՝ վտանգները։ Ի վերջո, ինձ պառկեցրին հիվանդանոց՝ բուժման, քանի որ էն ժամանակ հանրապետության գլխավոր ալերգոլոգը, Ակունց էր ազգանունը, ինձ ստուգելուց հետո կարգադրեց շտապ անցնել ամբուլատոր բուժման, քանի դեռ չի վերածվել ասթմայի։ Հիվանդանոց պառկեցի, ու ահագին էլ երկար, բայց ոչ մի արդյունք չտվեց։ Ի դեպ, էդ հիվանդանոցում ինչ ալերգիայով հիվանդ ասես որ չկար (բոլորս մի պալատում էինք), օրինակ՝ մի երեխա կար, ալերգիա ուներ նոր գրքի հոտից միայն, որը, չգիտեմ ոնց, բուժում էին։

    Բժիշկների խորհրդով, խոտային տենդը թեթևանում է ծովի կամ ջրային մակերևույթների մոտ։ Նաև խորհուրդ էին տալիս բացել սառը դուշը, կանգնել մոտը և շնչել։ Բայց սա մի քսան տարի առաջ էր։ Հիմա հաստատ հազարումի տեսակի դեղեր կնշանակեն, եթե գնաս սովորական թերապևտի մոտ։
    Հա, մի բան էլ հիշեցի․ երբ արդեն ոչինչ չէր օգնում, մեզ խորհուրդ տվեցին գնալ ասեղնաբուժության։ Պարտաճանաչ գնում էի սեսիաներին, ու հայտնաբերեցի, թե ինչ ծանր բան ա ձանձրույթը․ երբ որ նստում ես ուղիղ, ասեղները մարմնիդ տարբեր մասերում խրած, ու էդպես անշարժ պիտի մնաս մի ժամ (ասեղնաբույժի գրապահարանի գրքերի անուններն անգիր էի արել)։ Այ չեմ հիշում, ասեղնաբուժությունն էր, որ օգնեց, թե ուղղակի ինքն իրեն՝ ժամանակի հետ անցավ, բայց հիմա, ու վաղուց արդեն, հետքն էլ չկա։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.04.2020), Վիշապ (28.04.2020)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիներին անհասկանալի պատճառներով մոտս «գարնանային» ալերգիա է առաջանում ծաղկեփոշուց։ Առաջ չկար։
    Հատկապես հաճարենու ծաղկման հետ միասին ապրիլի կեսերից սկսվում է տանջանքը։ Դեղեր չեմ օգտագործում։
    Էլ ո՞վ ունի էս դարդից, ու ոնց եք դրա դեմն առնում։ Բացի դեղերից ինչ-որ բնական միջոցներ կա՞ն։
    Ես կյանքիս առաջին կեսը ունեի էդ դարդից, աչքերս ջրակալում ու քոր էին գալիս, ու քիթս էր լցվում ու փակվում, հիմա անցել է, բայց զուգահեռ լիքը հանգամանքներ փոխվել են, ու չգիտեմ, թե կոնկրետ որոնք են «օգնել»։ Էն ժամանակները, որ վիճակս ամենախայտառակն էր, թերսնվում էի, ու կարող ա ստրեսներս ավելի շատ էին։
    Flonase կարող ես փորձել որպես ժամանակավոր դարման (ինձ ոնց որ մի քիչ օգնում էր), իսկ երկարատև՝ երևի արժի ընդհանուր օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու վրա աշխատել՝ ստրեսները նվազեցնել (մարզանք, կոգնիտիվ-վարքագծային թերապիա), ստամոքսաղիքային վիճակը լավացնել (սննդային մանրաթելեր, սննդակարգ բան), սննդի բազմազանությունը ավելացնել, կամ հավելումներ օգտագործել, ու քնի որակը կարգավորել, այսինքն կյանքի որակը բարձրացնելու խնդիր փորձել դնել ու լուծել։
    Իմ համոզմամբ ցանկացած մեղմ քրոնիկ խնդիր մեծամասամբ գալիս է ապրելակերպից։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (28.04.2020)

  5. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիներին անհասկանալի պատճառներով մոտս «գարնանային» ալերգիա է առաջանում ծաղկեփոշուց։ Առաջ չկար։
    Հատկապես հաճարենու ծաղկման հետ միասին ապրիլի կեսերից սկսվում է տանջանքը։ Դեղեր չեմ օգտագործում։
    Էլ ո՞վ ունի էս դարդից, ու ոնց եք դրա դեմն առնում։ Բացի դեղերից ինչ-որ բնական միջոցներ կա՞ն։
    Ռիփ, նոր մտքովս անցավ. կարո՞ղ ա մսակերության վերադառնալուդ հետ կապված լինի: Հիշեցի, որ պապաս ժամանակին իր ալերգիաներն ու որոշ այլ առողջական խնդիրները բուժել էր բուսակերության անցնելու ու ընդհանուր սննդակարգն ու ապրելակերպը լրջորեն փոխելու շնորհիվ: Դե, ես երբեք էլ չեմ ունեցել տենց ալերգիաներ, որ ասեմ` բուսակերությունից հետո անցել են. մենակ պենիցիլինից ալերգիա ունեմ` վաղ մանկությանս տարիներին հայտնաբերված, էն էլ որ դեղեր չեմ օգտագործում ընդհանրապես, ալերգիայի հետ առնչվելու առիթ էլ չի եղել երբեք: Բայց կարծեմ էլի եմ լսել դեպքեր, երբ բուսակերության անցնելով` ազատվել են ալերգիաներից: Ուղղակի հիշեցի, որ դու տարիներ շարունակ բուսակեր լինելուց հետո վերջին տարիներին սկսել էիր նորից միս ուտել, մտածեցի` կարող ա կապ լինի էդ երկուսի միջև, դե, էդ արդեն դու կիմանաս` ինչքանով են համընկնում դրանց ժամանակները:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (29.04.2020)

  7. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, նոր մտքովս անցավ. կարո՞ղ ա մսակերության վերադառնալուդ հետ կապված լինի: Հիշեցի, որ պապաս ժամանակին իր ալերգիաներն ու որոշ այլ առողջական խնդիրները բուժել էր բուսակերության անցնելու ու ընդհանուր սննդակարգն ու ապրելակերպը լրջորեն փոխելու շնորհիվ: Դե, ես երբեք էլ չեմ ունեցել տենց ալերգիաներ, որ ասեմ` բուսակերությունից հետո անցել են. մենակ պենիցիլինից ալերգիա ունեմ` վաղ մանկությանս տարիներին հայտնաբերված, էն էլ որ դեղեր չեմ օգտագործում ընդհանրապես, ալերգիայի հետ առնչվելու առիթ էլ չի եղել երբեք: Բայց կարծեմ էլի եմ լսել դեպքեր, երբ բուսակերության անցնելով` ազատվել են ալերգիաներից: Ուղղակի հիշեցի, որ դու տարիներ շարունակ բուսակեր լինելուց հետո վերջին տարիներին սկսել էիր նորից միս ուտել, մտածեցի` կարող ա կապ լինի էդ երկուսի միջև, դե, էդ արդեն դու կիմանաս` ինչքանով են համընկնում դրանց ժամանակները:
    Հա, հնարավոր ա, որ պատճառը դա լինի․ իմ մտքով էլ էր անցել։

  8. #35
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիներին անհասկանալի պատճառներով մոտս «գարնանային» ալերգիա է առաջանում ծաղկեփոշուց։ Առաջ չկար։
    Հատկապես հաճարենու ծաղկման հետ միասին ապրիլի կեսերից սկսվում է տանջանքը։ Դեղեր չեմ օգտագործում։
    Էլ ո՞վ ունի էս դարդից, ու ոնց եք դրա դեմն առնում։ Բացի դեղերից ինչ-որ բնական միջոցներ կա՞ն։
    Կարծում եմ մասնագետին դիմելը չի խանգարի:

    Ի դեպ, ահագին հետազոտոթյուններ կան, որ ալերգիաների ամենատարածված պատճառը շատ մաքուր ապրելուց է` բնական միջավայրից դուրս երկար գտնվելու արդյունքում օրգանիզմը սկսում է ավելի ագրեսիվ վերաբերվել արտաքին միջավայրին:

    Ինձ մոտ սեզոնային արևից և փոշուց էր լինում: Ահավոր է խոստովանել, բայց դրա դեմ ծխելն էր օգնում:
    Բայց էս վերջին տարիներին համարյա չի լինում: Հիմնական փոփոխությունը, որ կատարվել է` ներվերս ավելի հանգիստ են, մեկ էլ սկսել եմ համեմատաբար երկար և կանոնավոր քնել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.04.2020), Շինարար (29.04.2020)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •