User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ալերգիա

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Ալերգիա

    Կարծում եմ ակումբ կան շատ մարդիք որոնք տառապում են ալերգիայով, այն ավելի ու ավելի է տարածվում օդի աղտոտման բնական սնունդի պակասելու և այլ հանգամանքների պատճառով:

    Հատկապես տարածվել է վերին շնչուղիների հետ կապված ալերգիաները գարնանը և աչքերի ալերգիաները ամռանը և աշնանը:

    Եկեք այստեղ կիսվենք և իրար խորհուրդներ տանք, իսկ ակումբի բժիշկները մեզ ճիշտ ուղղության վրա կդնեն:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ժամանակին շատ բաներից ալլերգիա ունեի, հետո հաղթահարեցի՝ չարաշահման հաշվին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (14.02.2009), Հայկօ (14.02.2009)

  4. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Միակ ալերգիաս գարնան արևից է: Ու միշտ տառապում եմ էդ կապակցությամբ, քանի որ շատ եմ սիրում արևի էդ ժամանակվա ջերմությունը, բայց ստիպված եմ լինում ստվերում մնալ, քանի որ փռշտոցների երկար նոպա է սկսում մոտս ու սկսում եմ դժվար շնչել: Որևէ կերպ էդ երևույթը հաղթահարելու ձև կա?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #4
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ես ահավոր "տառապւմ" եմ ծաղիկներից, այսինքն ծաղիկների բույրը, առկայությունը` ահավոր գլխացավանքի ու փռշտոցների տարափի է բերում: Գարնանը ու աշնանը մեռնում եմ փռշտալուց ու փսփալուց:

  6. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Լիքը շնչավոր առարկաներից ալերգիա ունեմ: Մի քանի հատը նույնիսկ բանականության նշույլներ են դրսևորում:

    Ուրիշ ալերգիա չունեմ:

    Հարց իմացողներին. ալերգիան ո՛չ բուժվում է, ո՛չ էլ քիչ թե շատ հայտնի է դրա առաջացման մեխանիզմը, չէ՞: Ինչքա՞ն կարելի է վստահել հակաալերգիկ դեղերին: Դրանք պատճառն ե՞ն վերացնում, թե՞ հետևանքները:
    DIXI
    carpe noctem

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ինչքանով զարմանալի ա՝ կյանքումս ո՛չ մի բանից ալերգիա չեմ ունեցել ու չեմ էլ պատկերացնում որ կունենամ:

  8. #7
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ալերգիա -սարսափելի երևույթ : Մի քանի տարի առաջ ահավոր ալերգիկ էի, ծառերի փոշուց , ծաղիկներց, ցիտրուսային մրգերից, նույնիսկ դեղերից// օրգանիզմս ընդհանրապես չի ընդունում դեղ , գարունը ու աշունը ձեռքերիս վրա կարմիր կետիկներ էին առաջանում: Այն աստիճանի էր հասել, որ ամռանը արևից գրիպ էի կպնում Մի քանի ժամ արևի տակ ու... 40 աստիճանով անտանելի տապին հիվանդ պառկած , արևից աչքերցս արցունքոտվում էի: Բայց մի երկու տարի է լրիվ անցել ա: Կլիմայի փոփոխությունը, սև ծովը լրիվ վերացրեց:
    Աստված հեռու պահի, ամենազզվելի բանն է, պատկերացնու՞մ եք այն մարդկանց , որոնց համար ձուն, պոպոքը...., մահացու վտանգավոր է :
    Чеширский КотЭ

  9. #8
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ես ահավոր ալերգիա ունեմ շոգի նկատմամբ: Մաշկս, ճիշտ է, ոչ դուրս է տալիս, ոչ էլ կարմրում, բայց անտանելի սկսում է ծակծկել-քոր գալ: Եթե որևէ մեկը կարողանար մի լավ խորհուրդ տալ, մեռնելուցս հետո հարստությանս կեսը կկտակեմ իրեն

  10. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ես մենակ մի ալերգիա եմ նկատել, որ ունեմ, բայց շատ տարօրինակ ալերգիա է. հին գրքերի փոշուց։ Իսկ ալերգիայի դրսևորման ձևն ավելի տարօրինակ է՝ շտապ զուգարանի կարիք։ Մի քանի տարի առաջ եմ հայտնաբերել, երբ տատիկիս հետ պապիկիս գրադարանի գրքերն էինք դասավորում։ Բայց դե չեմ դժգոհում. բացահայտելուց հետո ալերգիայի այս հազվագյուտ տեսակը սկսել եմ անհրաժեշտության դեպքում հաջողությամբ կիրառել փորկապության դեմ։

    Չգիտեմ՝ ակադեմիական բժշկության միջոցներով ալերգիաները հիմա բուժվում են, թե չէ, բայց, օրինակ, հայրս տարիներ առաջ իր մի քանի ալերգիաներից բնական միջոցներով ինքն իրեն բուժել է այն բանից հետո, երբ բժիշկները դրանք համարել են անբուժելի։ Բայց դե չգիտեմ՝ արդյոք բոլոր ալերգիաներն է հնարավոր բուժել, թե ոչ... Իսկ դեղերը, համոզված եմ, որ միայն հետևանքն են վերացնում ժամանակավոր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ես էլ ալերգիա ունեմ քլորից...

    Ամեն անգամ լողի գնալուց հետո ամբողջ օրը փռշտում եմ....
    I may be paranoid but no android!

  12. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Ալերգիայի հարցում իմ ընտանիքս առաջի տեղ կգրավի : Իմ աղջիկն էլ է ալերգիկ և այն է վատը, որ ամեն տարի էտ ալերգիան փոխակերպվում է մ ի ուրիշով.Անցած ամառ արևից էր, նշանակեցին « Զիրտեքս» կոչվող դեղը, հիմա էլ սկսվել է մրգերից`հիմնականում ցիտրուսներից է… Ինքս էլ ունեմ ալերգիա, որը ընթանում է հազով մանավանդ գարնանը և աշնանը:Կուզեի իմանալ կա էտպիսի կենտրոն, որը որոշում է թե կոնկրետ ինչ ալերգիա է և ընդհանրապես ալերգիան բուժվու՞մ Է.

  13. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Անկեղծ ասած ալերգիաների բուժման մասին համարյա ոչ մի բան չգիտեմ, բայց գտա հետաքրքիր կայք ռուսերեն լեզվով, որ մի գուցե օգտակար լինի։
    http://alergy.ru/

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (15.02.2009)

  15. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Հարց իմացողներին. ալերգիան ո՛չ բուժվում է, ո՛չ էլ քիչ թե շատ հայտնի է դրա առաջացման մեխանիզմը, չէ՞: Ինչքա՞ն կարելի է վստահել հակաալերգիկ դեղերին: Դրանք պատճառն ե՞ն վերացնում, թե՞ հետևանքները:
    Առաջացման պատճառները բավական լավ են ուսումնասիրված, բայց դրա մեջ խորանալ չեմ ուզում: Իսկ հակաալերգիկ դեղերը ո՛չ պատճառն են վերացնում, ո՛չ հետևանքը: Դրանք ազդում են ախտածնության վրա: Մարդկային լեզվով ասած՝ ալերգիայի առաջացման օղակների վրա: Այսօր արտասահմանում բուժում են ալերգիան՝ հայտնաբերելով, թե ինչից է այն առաջանում և փոքր քանակներով ներմուծելով օրգանիզմ, որի արդյունքում իմուն համակարգը սկսում է իրեն «խելոք պահել»: Բայց բացի դեղերից ու զանազան միջոցներից, ալերգիա ունեցող անհատը պետք է խիստ հսկի իր ապրելակերպը. եթե մի բանից ալերգիա ունի, չի նշանակում, որ մյուսից չի ունենա: Օրինակ, կիվիից ալերգիա ունեցողների մոտ նկատվում է նաև ալերգիա լատեքսից: Հա՛, կարևոր են նաև դիետաները, որովհետև շատ ալերգեններ ներմուծվում են սննդի միջոցով: Նրանց տանը կենդանի պահել չի կարելի ու տենց լիքը բաներ…

    Ի դեպ, ալերգիայի մի տեսակ կա, որը կոչվում է անաֆիլաքսիա: Այն հաճախ կարող է կյանքի համար վտանգավոր լինել: Այդ պատճառով արտասահմանում կյանքի մեջ թեկուզ մի անգամ անաֆիլակտիկ ռեակցիա ունեցածներն իրենց հետ ադրենալինով լցված հատուկ ներարկիչներ են պահում, որ եթե հանկարծ ռեակցիա լինի, միանգամից ներարկեն: Հայաստանում դեռ այդ պրակտիկան չկա:

    Ընդհանուր առմամբ, ալերգիաները լինում են չորս տեսակի, որոնցից երեքն արագ տիպի են, չորրորդը՝ դանդաղ: Մենք էսքան որ խոսում ենք, առաջին տիպին է վերաբերում: Եթե հարցեր կան, կարող ենք մյուս երեքն էլ քննարկել:

  16. #14
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    StrangeLittleGirl-ի խոսքերից
    Ընդհանուր առմամբ, ալերգիաները լինում են չորս տեսակի, որոնցից երեքն արագ տիպի են, չորրորդը՝ դանդաղ: Մենք էսքան որ խոսում ենք, առաջին տիպին է վերաբերում: Եթե հարցեր կան, կարող ենք մյուս երեքն էլ քննարկել:
    Իսկ ավելի լավ չի՞ լինի պատմել նաև էտ երեքի մասին էլ, նոր եթե հարցեր լինեն կտանք.:

  17. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալերգիա

    Իսկ ավելի լավ չի՞ լինի պատմել նաև էտ երեքի մասին էլ, նոր եթե հարցեր լինեն կտանք.:
    Լավ, շատ կարճ: Կփորձեմ մասնագիտական տերմինաբանությունը նվազագույնի հասցնել:
    1. Անաֆիլակտիկ տիպ - այս խմբի մեջ մտնում են համակարգային և տեղային անաֆիլաքսիան, բրոնխիալ ասթման, ալերգիկ ռինիտը, ատոպիկ մաշկաբորբը և այլն
    Ընթանում է 3 փուլով: Առաջին փուլում ալերգենը հայտնվում է օրգանիզմում և առաջացնում սենսիբիլիազացիա: Սա որևէ կլինիկական արտահայտություն չի ունենում: Երկրորդ փուլում ալերգենը երկրորդ անգամ է հայտնվում օրգանիզմում և որոշակի տեղաշարժեր առաջացնում, որի արդյունքում զարգանում է երրորդ փուլը. անջատված կենսաբանորեն ակտիվ նյութերի ազդեցությամբ ի հայտ են գալիս հիվանդության նշանները: Ի դեպ, այս տիպի դեպքում մեծ է ժառանգական նախատրամադրվածության դերը:
    2. Ցիտոտոքսիկ տիպ - ի հայտ է գալիս անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում, մոր և պտղի ռեզուս անհամետեղելիության արդյունքում
    3. Էս մեկի անունը չեմ հիշում Բայց այսպես զարգանում են մի շարք աուտոիմուն հիվանդություններ. գլոմերուլոնեֆրիտ, ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ և այլն: Հիմքում ընկած է այն, որ օրգանիզմը սեփականը ճանաչում է որպես օտար:
    4. Դանդաղ կամ բջջային տիպ - այսպես զարգանում է գերզգայնությունը տուբերկուլյոզի ժամանակ, կոնտակտային մաշկաբորբը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (29.12.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •