Ռեստորաններից ամենաշատը սիրում եմ Թումանյան Նալբանդյան խաչմերուկի մոտ գտնվող Նռան Գույնը ռեստորանը: Մենյուն հիմնականում բաղկացած է Փարաջանովի սիրած ճաշատեսակներից, ինտերյերը արտակարգ է, սպասարկումը շատ լավը: Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել սոխապուրը, որի մեջ սոխ ընդհանրապես չկա

Թեյարաններից սիրում եմ Թոմասը և Նատուրա Գոլդը:

Արագ սննդի կետերից Թումանյանի շաուրմայանոցը ու Միստեր Թոսթերը

Սրճարաններից Զազզվեները:

Բարերից էլ Վեստը: Երևի արդեն մի տաս անգամ ուզեցել եմ Տեքսաս բար գնալ, բայց էդ անտեր տեղը միշտ լիքն է եղել