Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան
Հենց նոր սովորականի պես թերթում էի BBC-ի կայքը ու այ քեզ զարմանք: Ընկա հետևյալ նյութի վրա, որտեղ մասնավորապես ասվում է, որ Ազնավուրը տվել է իր համաձայնությունը դառնալու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: Մեջբերեմ նրա խոսքերը տվյալ նյութից. «Շատ մեծ պատիվ է ինձ համար, որ Հայաստանը առաջարկել է ինձ դառնալ իր դեսպանը: Սկզբում ես տատանվեցի, քանի որ դա հեշտ քայլ չէ: Բայց հետո ես մտածեցի, որ վերջիվերջո, այն ինչը շատ կարևոր է Հայաստանի համար, շատ կարևոր է նաև մեզ բոլորիս համար: Ես ընդունում եմ այս առաջարկը մեծ հաճույքով, ուրախությամբ և հպարտության խորը զգացումով»:
Ահա մեծն Հայի խոսքերը: Շատ եմ հարգում իրեն:
Աղբյուր՝ http://news.bbc.co.uk/2/hi/europe/7888243.stm
Էջանիշներ