Չգիտեմ, Mephistopheles ջան: Հարցը էն ա, որ էտ հարցիտ պատասխանելու համար պետք ա լինի Շառլ…
մյուս կողմից կարծում եմ որ ոչ թե Հայաստան պետությունն է Շառլի մեջքին կանգնելում, այլ լրիվ հակառակը, Շառլ է միշտ կանգնել ու կանգնած է ՀՀ-ի մեջքին համ փողով համ էլ ավելի շատ իր անունով: Հիշիր որ ինքը էն բացառիկ մարդկանցից է, որ Ժակ Շիրակի ընկերներից էր ու ինչեր է արել ՀՀ-ի ու ընդանրապես մեզ բոլորիս համար, մենակ իրան ա ա հայտնի ու մի քիչ էլ մեր ներկա ու նախկին իշխանավորներին:
…
մյուս կողմից էլ ինքը ՀՀ-ի անձնագիրը վերցնելով կարծոս մի կարգով բարձրացրեց ՀՀ-ի կարգը: իսկ հիմա անցնելով ծառայության /կոպիտ ասած/ ավելի է բարձրացնում պետության կարգավիճակը: Սենց դեպքեր չգիտեմ, եղել՞ ես արդյոք պետությունների կենսագևությունում, բայց սա էն դեպք ա. որ ինքը երևի իրա անունով անելի ա, քան կարելի ա պատկերացնել աշխարհում:
Այժմ ինքը իրա անունը դրել ա մեր համար ծառայության մեջ: Մենք պետք ա շարունակենք իր հանդեպ մեր վերաբերմունքում վեր մնալ ամեն մի կուսակցական, նեղ պատկանելություններից ու գնահատենք այդ մեծ մարդու այս քայլը ևս: Իսկ Սերժ-մերժ … սրանք անցողիկ երևույթներ են:
Սա բացառիկ քայլ է, ու եթե սրան հետևեն մեր մյուս անվանի, աշխարով մեկ սփռված հայրենակիցները ու մի փոքրիկ կամ մեծ պաշտոն ստանձնեն ՀՀ-ի պետության մեջ, դրանով մեծ գործ արած կլինեն:
Էջանիշներ