Գործում են, ուղղակի չկա միասնական ընկալում: Յուրաքանչյուրս յուրովի է ընկալում ու զգում եղբայրությունը, արդարությունը: Հավատում ենք տարբեր երևույթների: Հույսով ներշնչվում դեմոկրատ-էգոիստների բլբլոցից:
Պատմության մեջ չեմ կարողանում մտաբերել մի ժամանակաշրջան, որ այս գաղափարները նույն կերպ ընկալվեին բոլորի կողմից ու տիրեր համայն ազատություն կամ հավասարություն: Կամ էլ հորինված երևույթը` դեմոկրատիան, որը էլի ծագել է այս կամ այն մարդուց, որպես այդպիսին գործեր:
Այստեղ կարևորում եm ոչ այնքան հարցը` գործում են արդյոք գաղափարները, այլ հարցը` ինչքանով եմ նպաստում ես`էգոիստ արարածս, որ դրանք գործեն գոնե ինձ համար:
Ի±նչ է պետությունը: Եթե սահմանենք, գուցե ստանաք նաև այս հարցի պատասխանը, միայն թե սահմանման մեջ «հասարակություն», «ժողովուրդ» բառը փոխարինենք «մի խումբ մարդիկ» բառերով:
Պետությունը նպատակ չունի, պետությունը միջոց է մի խումբ մարդկանց նպատակները իրագործելու համար` ի բարօրություն կամ ի վնաս պետության`ժողովրդի:
Կրոնը միջոց է մարդկանց միավորել քո` վերընշյալ գաղափարների շուրջ և այս կամ այն կերպ նպաստել դրանց իրագործմանը, և այստեղ այդքան կարևոր չէ, որ այդ միջոցի հիմքում ընկած են մի շարք մարդկանց անձնական շահերը: Հանգրվան է, երբ փախչում ես հորինված դեմոկրատիայից:
«Մարդը` մարդուն գայլ» քո հարցերի պատասխանը այս տողերում են:
Իսկ դու երբևէ մտածել ես` ինչու՞ ենք մենք ծնվում: Ամեն ինչի հիմքում պայքարն է, եթե հոգնում ես և հանձնվում, ճակատագիրդ որոշվում է, ինչպես դու նշեցիր, «որոշ պետությունների շրջանակներում»
Գնում ենք մեր գաղափարների հետևից, գուցե և ոչխարի պես...
Էջանիշներ