User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Մարդու դերը աշխարհում և մարդը որպես նպատակ, թե՞

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդու դերը աշխարհում և մարդը որպես նպատակ, թե՞

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    WhiteSmoke{F} ջան շատ լավ ես գրել, միայն կուզենաի ավելացնել որ մեջբերածդ հատվածի ազատության երկրի ու ազատ մարդկության փափագն իրականություն կդառնա, երբ մարդ կազատվի ոչ միայն ուրիշ մեկի բռնությունից, այլև, և որ առավել կարևոր է, սեփական, ինքն իր ստրկությունից՝ մարդու իր իսկ անհագ կրքերի ու ցանկությունների ստրկությունից. այ այդ ժամանակ մարդը կլինի ազատ ու էլ չեն լինի պայքար իրար դեմ անհագ ցանկություններից բխող։
    դու դրախտ ես ուզում: Ազատ, թափանցիկ հոգիներով լեցուն դրախտային այգի: Մինչդեռ գրառումս շատ ռեալիստական էր: Եվ առաջ էր քաշում ներդաշնակ և հնարավորինս կատարյալ հասարակության ստեղծման, աշխարհընկալման կարևորագույն ռեալիստական կոնցեպցիան « գործն է սկիզբը ամեն ինչի»:
    Տողատակեր կարդալը իմ կրքերից է: Հանելուկներ լուծելը ևս: Սակայն այստեղ մի շատ նուրբ կողմ կա: Արդյոք հանելուկ ասողի համար լուծումը ավելի կարևոր է, քան հենց ինքը հանելուկը: Բառերը շատ կարևոր են: Բայց դրանք ոչինչ են առանց այն ներքին էներգիայի, որ իրականում կրում են:
    Զգա: Խնդրում եմ: Բաժակ, պատերազմ, կնոջ ոտքեր, ջազ, շուրթեր, պետություն, տղամարդ, վարագույր, կիրք: Եթե զգացիր սրանց հետ ոչ մի հոմանիշ չդրեցի: Որովհետև դրանց հոմանիշները ամենաբնական, ամենաիսկական կան քո սրտում ու ուղեղում:
    Ինչու՞ բերեցի այս օրինակը: Քանի որ, կարծում եմ կիրք, ցանկություն բառերը քեզ փոքր ինչ մոլորեցնում են:
    Կարծում ես կիրքն ու ցանկությունը առաջնային խոչնդոտներն ե՞ն կատարյալ հասարակություն ստեղծելու համար: Որ դրանք ստկացնում ե՞ն: Ու դրանցից պետք է ազատագրվե՞լ: Իսկ ես, երևի թե, քեզ համար լինեմ չափից դուրս ռեալիստ, ու ասեմ, որ հավատում եմ, մարդը կրքերի ու ցանկությունների բարդ խառնուրդ է, որը հոգու պահանջով ներդաշնակվում է մարմնի հետ: Մարդը քանի դեռ ապրում է երկրում, մատերիայի և հոգու ընդհանրացում է: Իհարկե հոգին , որ հանգրվանում է, մեր շոշափելիքներով ու զգայարաններով հարուստ մարմնում, ևս ներդաշնակության կարիք ունի: Բայց քանի դեռ մարմնում է, և այդ մարմնին անհրաժեշտ է սնունդ, կնոջ կամ տղամարդու քնքշանք, մերսում, կամ էլ մինիմում օրգանական պահանջմունքների բավարարում, հենց իր իսկ օրգանիզմի ինքնապահպանման, առողջության համար, հոգին ուզի թե չուզի ներդաշնակվելու է մարմնի հետ: Եվ մարմինն էլ ներդաշնակվելու է հոգու հետ: Եթե աչքդ երեխայի սովից տանջված մարմին է տեսնում, հոգիդ մղկտում է: Իսկ երբ մորդ, երեխայիդ, կամ էլ սիրած կնոջ գրկում ես, հոգիդ ցնծում է:
    Մի խելացի ասել է. << Թագավորը ոչ թե նա է, ով կառավարում է պետությունը և ժողովրդին, այլ նա է, ով կառավարում է իր կրքերը>>: Կրքեր ունենք բոլորս: Ու դրանք սարսափելի չեն, եթե չեն վերածվում մոլուցքի: Կիրքը մի հարթության տակ դիտարկելով մոլուցքի հետ, որպես արատավոր բառ կամ երևույթ, համարում եմ մոլորություն տեսակետի մեջ: Մի՞թե չափից դուրս բարությունը չի կարող վերածվել անարդարության, կամ էլ տղամարդու չափից դուրս ամաչկոտությունը թուլության, կամ էլ չափից դուրս հետաքրքվածությունը վերածվել անհետաքրքրության: Կարևորը չափն իմանալն է: Կիրք ունենալով հնարավոր է սիրո մեջ ստրուկ խաղալ բայց մնալ ամենաազատ մարդը: Քանի դեռ դա վերահսկվում է:
    Այն որ մարդիկ ձգտում են կատարյալ հասարակության և ներդաշնակ ապրելակերպի, դա ևս կիրք է, անհագ և ցանկալի: Կիրքը դա մոլուցքը չէ: Անկիրք մարդը, զուրկ որևէ տենչանքից, ցանկությունից, ավելի սարսափելի է, քան մեռած մարդը: Կիրքը մուսան է, ցանկությունը ապրելու: Մոտենալու Աստծուն միակ հնարավոր ուղիով: Ստեղծագործելով: Զգա բառը ստեղծագործելով
    Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 10.03.2009, 02:46:
    …(W.S.{F})

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր բան աշխարհում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.02.2021, 21:26
  2. Մարդը որպես Երկիր մոլորակի մեծագույն արհավիրք
    Հեղինակ՝ anhush, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 14.11.2015, 08:34
  3. Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 06.01.2014, 01:10
  4. Ամենաթանկը աշխարհում
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.04.2011, 16:45
  5. Մարդը՝ որպես կուռք
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 07.07.2010, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •