User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Լեոնիդ Ֆիլատով “Про Федота-стрельца” թարգմանություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Լիարժեք անդամ Արմինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2009
    Հասցե
    Այստեղ, այլուր և ամենուր
    Տարիք
    39
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լեոնիդ Ֆիլատով “Про Федота-стрельца” թարգմանություն

    ... շարունակությունը

    Թ Ա Գ Ա Վ Ո Ր

    Հերիք դուրս տաս, չաչանակ,
    Բանտի ունես ախորժակ:
    Խոսքերիս մեջ, քողարկված է
    Քաղաքական նուրբ ակնարկ.

    Աղջիկս՝ հասակն առել,
    Դառել է հին ցախավել:
    Մի հունարով, պետք է նրան
    Դեսպանի հետ նշանել:

    ՈՒ ես հանգիստ, լուռ ու մունջ,
    Քայլեր եմ ձեռնարկում լուրջ,
    Որ սրա միտքը դարձնեմ
    Իմ մտքի հետ համահունչ:

    Դ Ա Յ Ա Կ

    Դառնալ կինն էս բոշայի -
    Իսկի ե՛ս չեմ հոժարի:
    Էս մեր ուզած թեկնածուն չի՛-
    Դու սրանից վազ արի:

    Քթի տակ "յե՛ս, յե՛ս" կանի -
    Բան չթողեց սեղանին:
    Աչքդ թեքես՝ երերիդ կեսը
    Կուլ կտա՝ "օ՜ֆ" չի անի

    Թ Ա Գ Ա Վ Ո Ր

    Կամ լեզուդ քեզ կքաշես,
    Կամ՝ պալատից կքշեմ:
    Քո հովից է, որ խրտնում է
    Արտերկրյա ատաշեն.

    Հիշո՞ւմ ես իսպանացուն,
    Նա է՞լ էր վատ թեկնածու,
    Ադամանդը ականջից կախ՝
    Իդեալական փեսացու:

    Նրա տակին, բարձի տեղ
    Դու դրեցիր ժանգոտ մեխ:
    Խեղճը վնգստալով փախավ,
    Ասես, կերել էր պղպեղ:

    Դ Ա Յ Ա Կ

    Թաղե՜մ ես իսպանացուդ.
    Լակեց հում-հում տաս հատ ձու,
    Կերավ մի կաթսա խաշած միս,
    Մի տոպրակ քամած մածուն:

    Քո ամեն տված հարցին
    Ֆսֆսում էր. "սի", հա "սի",
    Անդադար ռեխն էր խցկում
    Կարմրախայտն ու իվասին:

    Թ Ա Գ Ա Վ Ո Ր

    Ձենըդ կտրի՛ր, այլապես՝
    Զնդանի մեջ կփտես:
    Համբերությունը չափ ունի
    Անկեղծ եմ ասում, գիտե՞ս:

    Իսկ բարոնի ի՞նչն էր վատ.
    Կրթվա՜ծ, հարո՜ւստ, պարարտ;
    Բայց նրան էլ չդիմացար,
    Վնասեցիր, անհավատ:

    Էդ ո՞վ նրա ճաշի մեջ
    Մկան սատկած ձագ գցեց:
    Վնասատու էլեմենտ ես.
    Ես քո հերն եմ անիծել:

    Դ Ա Յ Ա Կ

    Բարոնդ երևելի
    Ախորժակ ուներ գելի;
    Ագռավից պանիր խլող էր
    Գերմանացիդ գովելի:

    Սովից փախած էր ասես,
    Խժռում էր խոզի պես,
    Խոտի դեզ էլ դեմ տաս - կուտի,
    Թե մահակով չսաստես:

    Թ Ա Գ Ա Վ Ո Ր

    Փորձա՛նք համապետական.
    Ես քեզ տիկ հանել կտամ:
    Բարությունս ես շահագործում
    Քավթառ անշնորհակալ:

    Որտեղի՞ց, ասա՛ տեսնեմ
    Սրան փեսացու վերցնեմ:
    Եթե էղածն ինչ կա՝ էս է -
    Պիտի համոզեմ, քծնեմ:

    Թե խմբվեին հարկի տակ
    Թեկնածուներ անքանակ...
    Չկա՛ն: ՈՒրեմն՝ Տամբովի
    Գելն էլ է տարբերակ:

    Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

    Քեզ վստահել են երկիր -
    Երկիրդ կառավարիր.
    Կամքիս վրա մի՛ բռնանա,
    Հոգիս մի՛ աղավաղիր:

    Քո դեսպաններից անդեմ
    Վաղուց զզվել եմ արդեն.
    Հագնվո՜ւմ, օծվում են, չգիտես՝
    Կի՞ն են, թե՝ տղամարդ են:

    Թ Ա Գ Ա Վ ՈՐ

    Սերը՝ աթարին դիպավ,
    Դու էլ՝ կսիրես դեսպան:
    Ձեռի հետ էլ կդրստես
    Իմ գործերն առևտրական.

    Խնամիության անվան տակ
    Կծախեմ նրանց տախտակ.
    Էլեկտորատը հոժար է
    Դուք, երկո՛ւսդ եք հակառակ:

    Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

    Զուր է ամեն բարկություն,
    Ընդունիր ի գիտություն.
    Իրավասու եմ ես անել
    Սիրո ազատ ընտրություն:

    Ա՛յ, թե որպես հավակնորդ
    Դիմեր Ֆեդոտը որսորդ -
    Իմ ու քո մեջ կդադարեր
    Էս կռիվը ավելորդ:

    Թ Ա Գ Ա Վ Ո Ր

    Լռի՛ր, խելառ շան աղջիկ:
    Լեզվիդ չափը ճանաչիր:
    Մա՛րշ, սոլֆեջիոդ կրկնիր
    Գնա՛, ռադդ քաշիր:

    Ես էդ ռանչպար Ֆեդոտին,
    Սոված, տկլոր քոսոտին,
    Աչքի մեկը հանել կտամ
    ՈՒ կքշեմ իմ մոտից:
    Ծիծաղը դեմքի վարդն է:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.02.2009), Sona_Yar (13.02.2009), Երկնային (16.02.2009), Երվանդ (12.02.2009), Ռուֆուս (15.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանություն
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 207
    Վերջինը: 13.03.2023, 01:15
  2. Լեոնիդ Բարանով
    Հեղինակ՝ սովորական, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2015, 16:02
  3. Թարգմանություն
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 216
    Վերջինը: 22.08.2012, 13:02
  4. Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված միջոցառում
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2012, 10:21
  5. Վեբ Թարգմանություն
    Հեղինակ՝ AG16, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.07.2008, 00:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •