Նախ, հարգելի ժողովուրդ ջան, էս նկարներում ոչ մի եկեղեցու պատուհան չի երեւում, երեւում են միայն եկեղեցու գավթի պատուհաններն ու դուռը։ Եկեղեցու դուռը գավթի ներսում է։

Ինչ վերաբերում է տեսքին. պատուհանները իմ կարծիքով գեղեցիկ են ստացվել։ Ինձ համար մեկ է, թե դա կլինի մետաղապլաստ թե փայտ, կարեւորը գույնը եւ ձեւը նույնը լինեն։ Որոշ մարդիկ կարծիք են հայտնում, որ մետաղապլաստը «չի սազում» եկեղեցուն։ Վստահեցնում եմ, որ եթե փայտե պատուհանը նորմալ պահպանվի ու պարբերաբար ներկվի, ապա իր տեսքով գրե թե չի տարբերվի մետաղապլաստից։ Բացի այդ հին պատուհանների վանդակաճաղերը բանտի տպավորություն էին թողնում։ Հին լուսամուտները ուղղանկյուն տեսք ունեին (Mephistopheles-ը արդեն դրա մասին ասել է), ու կարծում եմ ճիշտ էր այս ձեւափոխումը, քանի որ իմ կարծիքով միայն տեխնիկական պատճառներով է, որ այն ժամանակ ուղղանկյուն են սարքել, ոչ թե կամարաձեւ։


Դուռը շատ վատ է, կարծում եմ պետք էր նոր փայտե դուռ հնի նման, կամ հնի կրկնօրինակը։ Ընդ որում հարցը այստեղ միայն նախշերի մեջ չէ։ Փոխվել է նաեւ դռների ձեւը (ընդ որում ի տարբերություն հին պատուհանների, նախկին դուռը թերի տեսք չուներ, միայն մաշված էր)։ Եթե հին դռան փեղկերը ամբողջությամբ փայտից էին, այսինքն` անթափանց էին, ապա հիմա կեսից ավելին ապակի է։ Սա ես համարում եմ անթույլատրելի, բայց ոչ թե այն պատճառով, որ դա եկեղեցուն չի սազում, այլ այն պատճառով, որ ոչ ոք իրավունք չունի փոխելու շենքերի ճարտարապետական տեսքը։

Եթե հին պատուհանները լինեին այնպես, ինչպես նախատեսված է եղել (այսինքն` կամարաձեւ), ապա գուցե ես դեմ լինեի դրանց փոխելուն։