Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, կա նաև հանուն իշխանության մնալու սաղիս քաքը քցելու տարբերակը: Հայկական կողմը իր առաջարկություններն ա ուղարկել Մադրիդյան սկզբունքների հետ կապված, իսկ Ադրբեջանը պարզվում ա ոչ մի առաջարկ էլ չունի, լրիվ բավարարված ա: Ինչի՞ մասին ա սա խոսում: Նրան մասին, որ Մադրիդյան սկզբունքներով սաղ տալիս ենեք Ադրբեջանին, Ղարաբաղի ստատուսն էլ թողում ենք օդում կախված: Մեր խիյարները թողել են որ բանը բանից անցնի Ղարաբաղի հարցում, ու մի պահի, հարցը մի քսան տարով էլ սառացնելու համար, կարող ա մնա մենակ պատերազմի տարբերակը: Էն որ սահմանի վրա մեկ ու մեջ ինչ-որ դիվերսիոն խմբեր են հայտնվում, էս յան էն յան կրակում են, երևի պատահական չի: Մի երկու ամսանոց պատերազմը հնարավորություն կտա Սերժին էլ Ալիևին էլ ազգային ազատագրական բարձր գաղափարների շուրջ հավաքել հայրենասեր ժողովրդին ու էլի մի տաս տարի կզացրած պահել: Նենց որ, էն որ Սերժը պիտի մի բան անի, դեռ փաստ չի, միշտ էլ այլ տարբերակներ կան տակից դուրս գալու: Կռիվ-կռիվ, հույս-հավատ-սեր-հայրենիք, ու Սերժոն ու քոմփանին Մկան քավորությամբ մի տաս տարի էլ կբանակցեն արդեն ասենք Կուալա-Լումպուրյան սկզբունքների շուրջ: Ու սենց էնքան ժամանակ, մինչև Հայաստանում էլ մարդ չի մնա կզացրած պահելու համար:
Տրիբուն ջան, պատերազմը տենց հեշտ, ձեռնտու ու ելք լինել չի կարող էս ամեն ինչից… ինձ թվում ա էդ վարյանտը Արևմուտքի աչքից չի վրիպել … ոնց որ դու ես ասում Ադրբեջանին պատերազմ հեչ պետք չի, նրան մադրիդյան սլզբմունքները լրիվ ձեռ են տալիս ու լավ էլ հասկանում են որ ճնշումը ստեղ մեր վրա ա… ուրեմն պատերազմ մենք կարանք սկսենք, իսկ դրա ոչ ռեսուրսն ունենք ոչ էլ ռուսներն են "տրամադրված" մեզ օգնելու… ու պատերազմըն ընդհանրապես իշխանության մնալու ամենալավ ձևը չի ես կասեի իշխանափոխություն դրանից ավելի հեշտ ա սպասել քան իշխանության մնալ… մեր հարևանների (ադրբեջան, վրաստան) վերջին 20 տարվա պատմությունը էդ ա ասում …

Դու ամեն ինչն էլ ճիշտ ես նկատել, բայց որ պատերազմը հավանական վարյանտ ա իշխանությունը պահելու, դա ես չեմ տեսնում…