Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Հայերի պրիմիտիվ պատկերացումներով իբր արևմուտքն ուզում է, որ հայ-թուրքական պայմանագիրը ստորագրվի: Իրականում դա ձեռ է տալիս միայն թուրքերին, բայց նրանք էլ էյֆորիայի մեջ էին, թե մենք հեսա դառել ենք համաշխարհային խաղացող-Պերես կքրֆենք կմարսենք: Հեսա ռեգիոնում դառնում ենք համար մեկ ու թքած ունենք սաղի վրա: Չստացվեց- գերագնահատեցին իրենց էլ, իրենց կոզրներն էլ: Ի պատասխան ստացան ոչ միայն կուկիշ - ի դեմ սենատի ենթախմբի որոշման, այլ սիլլա, թե լակոտ կնստես տեղդ, թե չէ ավելի կկզացնենք: Թուրքերին բերին գցեցին իրա իսկական ճ կլասի դաշտը:
Հայերի հետ պայմանագիր ստորագրելը դրսում ոչ մեկի տանձին էլ չի: Ու չեն էլ թողնելու, որ թուրքերը մարսածը օրգանիզմից վերջնականապես հանեն: Պրոբկեն խրած է մնալու այնքան, քանի դեռ թուրքիան ռիսկ կանի որևէ մեկին թարս նայելու: Հերթական անգամ մեր ջոկերը խաղացվեց ուրիշների ձեռքով:
Հիմա երևի թուրքերը կստորագրեն ու աշակերտի պես էդ տնային աշխատանքը կտանեն ցույց տալու դրսումը: Էդ մի հոգու առավելությամբ անցած որոշումը դա չափած-ձևած շատ մեծ հարված էր Թուրքիային իր ոչ հայկական թփրտոցների ասպարեզում:
Իսկ հայերի մոտ ու հայաստանում ոչ մի բան էլ չի փոխվելու ստորագրել-չստորագրելուց:
Մունք էշ կայինք, էշ էլ մնալուվ ենք:
Բիձա ջան, անգլիացիները լավ են ձևակերպել . Հայաստանն իրենից որևէ հետաքրքրություն չի ներկայացնում Անգլիայի համար, նրանք հետաքրքրված են Հայաստանով այնքան որքան որ ռեգիոնի խաղաղությունն է պահպանվում, այսինքն բոլոր հարցերն էլ "կլուծեն" ու պայմանագրերն էլ ստորագրել կտան… եթե դա է պետք ռեգիոնի անդորը պահպանելու համար…

ինչ վերաբերվում է Սենատի որոշմանը, ապա զարմանում եմ որ սա քննարկման նյութ է… ոչ մի բան էլ չի լինելու որովհետև "հայերն ու թուրքերը սկսել են բանակցել և քննարկում են նաև ցեղասպանության հարցը միացյան հանձնաժողովի միջոցով" … իսկ մեր արտգործնախարարն ասաց որ այդ հանձնախմբի աշխատանքները կտևեն 10-30 տարի… ով ա մեղավո՞ր… կարող ա՞ թուրքերն ասին երկխոսենք… ոչ…

… էս հարցը house չի էլ հասնի… ստեղ հայերի հարց չի քննարկվում, ոչ էլ ցեղասպանության հարց ա… ու էս ապտակը թուրքերի ստացած ամենաթույլն էր… էնքան թույլ որ մինչև վերջին վայրկյան նույնիսկ լոբբինգ էլ չէին անում… ցեղասպանության մասին մի 30 տարի մոռացեք… դա վնասելու է Սերժի սկսած "հայ թուրքական բարեկամությանը"… էլ չասեմ որ հայ թուրքական ու հայ ադրբեջանական հարաբերությունները երբեք էսքան լարված չեն եղել…

… ինճ վերաբերվում ա Ղարաբաղյան հարցին ապա իմ կարծիքով դրանից է կախված հայաստանում ցանկացած իշխանափոփոխություն, որքան էլ որ դա անիրական թվա…