Բերեմ երեք դեպք, մնացածը համանման են (չեմ հասկանում, անգի՞ր են անում իրենց ճառերը լևոնականները, որովհետև գրեթե նույն բաներն են կրկնում):
Թեթև դեպք (ջարդերից, չէ, եղեռնից մի քանի շաբաթ առաջ): Գործողությունների վայր՝ Հյուսիսային Պողոտա: Գործող անձինք. Ժ. Թերզյան (ներողամիտ եղիր, բայց արդարությունն ընկերությունից վեր է

), Բ. Պողոսյան՝ ակտիվ, Մ. Թամանյան, Տ. Մարգարյան՝ պասիվ դերերում:
Ժ. Թ. Դուք է՞լ եք միտինգի եկել:
Բ. Պ. Չէ, մենք ապաքաղաքականացված եմ:
Ժ. Թ. Այ, ձեր նմանները հավերժ արժանի են Սերժի նման նախագահ ունենալ:
Նշեմ, որ Ժ. Թերզյանը, չնայած իմ ընկերն ու խիստ չափավոր մարդ լինելը, իր լևոնականացման ոչ այնքան երկար տևած շրջանում որոշ անհանդուրժողականություն էր դրսևորում լևոնականներին չհարող մարդկանց նկատմամբ:
Միջին դեպք (ջարդերից մի քանի օր առաջ): Դեպքերի վայր՝ միտինգի համար մարդիկ տեղափոխող երթուղային, որի վարորդին ես դժբախտություն ունեցա խնդրել ինձ կենտրոն հասցնել (որովհետև պարոնայք ազատատենչների պատճառով մի քանի օր տասնմեկից հետո տրանսպորտի դեֆիցիտ էր): Գործող անձինք՝ վարորդ, ոմն խուճուճ մազերով օրիորդ, որը ներկայացավ որպես նկարիչ, Բ. Պողոսյան: Խոսակցությունը չափազանց հուզառատ ու ինտենսիվ էր, որ բառացիորեն հիշեմ: Առավել հիշված պահերը՝
Վ. Բա դու ինչի՞ չես գալիս միտինգի: Դու հայրենասեր չե՞ս:
(լծակների վրա ազդելով հոգեբանական ճնշման կամ «թասիբի գցելու» փորձ)
Բ. Պ. Իսկ ի՞նչ կապ ունի հայրենասիրությունը լևոնի միտինգի գնալու հետ:
...
Վ. Ես քո նմանների՞ համար եմ Ղարաբաղում կռվել, արյուն թափել, վիրավորվել, այ վախկոտ:
Բ. Պ. Իմ պապան էլ ա կռվել ու վիրավորվել: Դրանից ոչ ինքն ա լևոնական դառել, ոչ էլ ես:
...
Բ. Պ. Ես երկուսին էլ դեմ եմ, դրա համար էլ ոչ սերժի միտինգներին եմ գնում, ոչ էլ լևոնի:
Ն. Այ, քո նմաններն ավելի զզվելի են, քան սերժականները:
...
Բ. Պ. Ես երաժիշտ եմ, ինչպես ասում են՝ «երաժիշտ պոլիտիկայով չզբաղվել»:
Ն. Ես էլ նկարիչ եմ, համ էլ Արման Մանարյանն էլ ա մեր հետ:
Բ. Պ. Դե, էդ տարիքային մառազմներ են:
(այս պահից սկսած ես արդեն պարզապես ղժում եմ նրանց վրա, վերջում էլ ուղարկում եմ հող ուտելու)
Ծանրագույն դեպք (ջարդերից մեկ օր հետո, որոշ չափով արդարացված է նստացույցի անփառունակ ավարտով): Տեղի է ունենում մետրոյի կայարանում, հավանաբար՝ Բարեկամությունում: Գործող անձինք՝ Ս. (մեծատառ), նույն ինքը՝ Ակումբի ք. (փոքրատառ), ինչպես նաև Բ. Պողոսյան:
Ս. (նույն ինքը՝ ք.) Ի՞նչ ես մտածում:
Բ. Պ. Մտածում եմ՝ եթե ինչ-որ ֆանատիկ (կարող է նաև դեբիլ կամ ապուշ բառերը կիրառած լինեմ) որոշի մետրոն պայթեցնել, ինչ եմ անելու: Դու՞:
Ս. (նույն ինքը՝ ք.) Ես էլ մտածում եմ՝ եթե մետրոն պայթեցնեմ, ինչ կլինի:
Բ. Պ. Հա, բայց էս մարդիկ ի՞նչ մեղք ունեն:
Ս. (նույն ինքը՝ ք.) Բա երեկվա մարդիկ ի՞նչ մեղք ունեին:
Բ. Պ. Երեկվա մարդկանց այստեղի մարդի՞կ էին ծեծում:
Ափսոս, չեմ հիշում՝ ինչու, խոսակցությունն ընդհատվեց:
Էջանիշներ