Արտ ջան ո՞նց ասեմ, որ թեմայից դուրս չգամ: Ախր մեկ-մեկ թեման անմիջական կապված ա էն հարցերի հետ, որոնք քննարկում ենք, ու առանձին գրառումներ իրոք թեմայից դուրս են լինում, բայց ընդհանուր ֆոնի վրա թեմայի մեջ են: Օրինակ հանրահավաքին վերաբերվող թեմաները միայն հանրահավաքի մասին գրառումներ պարունակելով շատ վատը կլինեն ու ոչ ամբողջական: Դրա համար մեկ-մեկ գնում հասնում ենք ակունքներին, որոնք մեծ ու մի քանի թեմաների քննարկման նյութեր են:
Ինչևէ, թեմայից երկար չհեռանալով ասեմ, որ կոնկրետ հանրահավաքներին ես 2 ձեռքով եմ կողմ, որովհետև դա թեկուզ վիզուալ ցույց է տալիս, որ ժողովուրդը ասելիք ունի ու չի հանդուրժում ներկա ղեկավարությանը: Բայց ինչպես ասում են, դա «գաջած պատին էլ է հասկանալի»: Նույն «գաջած պատը» հիմա լեզու ունենա կասի, որ էդ հանրահավաքները հիմա մինիմալ ՕԳԳ ունեն: Էս անօրեն երկրում օրինական հանրահավաքը քիչ արդյունավետ ա: Մեզ չգիտեմ ինչ ա պետք, երևի միհատ կատաղի բողոքի ալիք, մի հատ տուրուդմբոց ու ուժով ներկա հաստափորների վռնդում, իրանց դղյակներն էլ ծերանոցների ու մանկատների վերափոխում: Բայց ի՞նչ ա պետք դրա համար, ես չգիտեմ:
Իսկ ընդհանրապես ստեղի քննարկումները թեթև տար: Սրանք պարզապես քննարկումներ են: Թե չէ բաժնից արգելափակելը հետաքրքիր չի: Քննարկում, զրուց ենք անում ու բամբասում էի: Ձայի ասած վախտին ջրին էին պատմում, հիմա ֆոռումին ենք պատմում, որ տանի
Էջանիշներ