Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

Վիշապ, հիշեցնում, որ դեռևս մեկ տարի առաջ այդ կապակցությամբ լուրջ առաջարկ է արվել ՀԱԿ-ի կողմից, մասնավորապես արհմիությունների ստեղծման մասին: Դու անշուշտ կասես, որ ՀԱԿ-ն ինքը պետք է զբաղվեր դրանով, ասա, դա վիճելի հարց ա: Անձամբ ես կարծում եմ, որ նման արհմիությունները պիտի ինքնակազմակերպվեն, որպեսզի չդառնան ինչ-որ ուժի կամակատար, այլ լինեն ազնիվ մղումներով, հետևաբար մինչև վերջ գործող և այլն: Ու բնական է, որ նման արհմիություններին ՀԱԿ-ը պիտի փորձի համախմբել իր շուրջը, որ նման խմբերն իրենք էլ պիտի փորձեն համախմբել ՀԱԿ-ի շուրջը՝ միասին գործելու համար: Ինչ վերաբերվում է աջակցությանը, ապա նորից հիշեցնեմ, որ ՀԱԿ-ն ունի իրավաբանական աջակցության կենտրոն (մի քանի օր առաջ մաշկիս վրա համոզվել եմ դրա աշխատանքի արդյունավետության մեջ) ու բոլորը կարող են օգնություն ստանալ, այդ թվում ոսկու շուկայի աշխատողները:
Չուկ ջան, ինձ թվում է, որ մի քիչ հանդարտ մտածես, կհասկանաս, որ ՀԱԿ–ը ուղղակի փորձում է իր շուրջը հնարավորինս ամբոխ հավաքած պահել ու ժամանակ շահել մինչև բան ըլնի։ Զուտ իսկապես պայքարելու ցանկություն ունեցող ուժի գործողություններ չեն սրանք։ ՀԱԿ–ի կոչերը որ լղոզված են ու զուրկ են պրակտիկ գործողություններից, իսկ առաջարկներն էլ ուղղակի վերաբերում են ՀԱԿ–ի շուրջը մասսա հավաքելու գործողություններին՝ պատահական չեն, միտումը պարզապես հետևյալն է՝ ցույց տալ որ իրենց շուրջը բազմություն կա, ոչ մի ռիսկ պարունակող քայլեր չձեռնարկել, ընդդիմադիր ժողովդրին ինքնուրույնություն չտալ, այլ հակառակը՝ կախվածության մեջ գցել կոնկրետ Լևոնից, որ պահի տակ Լևոնը մատներով ճլթացնի, գոնե մի քանի հազար ժողովուրդ հավաքվի։ Այսինքն ողջ էությունը էդ բան ըլնիի ժամանակ ՀԱԿ–ի դերակատարումը չկորցնելն է, նպատակը՝ դառնալ իշխանություն նվազագույն ռիսկերով ու կորուստներով։ Հարց եմ տալիս քեզ՝ ինչու՞ ՀԱԿ–ը երբեք ժողովդրին չուղղորդեց ասենք Նիկոլին ազատելու համար ցույց կազմակերպել, բայց գազի գնի համար փորձում է իբր միջոցներ ձեռնարկել։ Իմ պատասխանը հետևյալն է՝ գազի գնի մոմենտը գայթակղիչ է ու համ էլ նոր բան է, Նիկոլի մոմենտը արդեն ժամանակավրեպ է, ժողովուրդն էլ մեջը քյար չի տեսնում ու գուցե ոչ միայն ժողովուրդը։ Ոչ մի պարզ բան չկա էս զանգվածային դեմագոգիայի մեջ քյասար։