Չուկ ջան, փորձիր հասկանալ գուցե առաջին հայացքից աննշան թվացող բայց շատ սկզբունքային մի խնդիր։ ՀԱԿ–ը ինչպես տեսնում ես բացահայտորեն չխրախուսեց Ոսկու շուկայի աշխատակիցների գործադուլը, այլ ասենց բառացիորեն հետևյալը «Ոսկու շուկայի աշխատակիցները մեզ հետ են»։ Ընդհանուր ձևակերպեմ՝ ՀԱԿ–ը ոչ թե քաղաքացիներին ասում է դուք ունեք էս էս էս իրավունքները և պաշտպանեք դրանք այ էսպես, այ էսպես, դա ձեր շահերից է բխում, բլա բլա բլա, այլ ասում է՝ ես սենց կանեմ, ժողովուրդ մենակ թե աջակցեք ինձ։ Շատ կոպիտ ասած ստացվում է հետևյալը՝ ժողովուրդը պետք է աջակցի ՀԱԿ–ին, որ ՀԱԿ–ը անի էն, ինչ ՀԱԿ–ի կարծիքով ճիշտ է, ընդ որում քննադատություններն ավելորդ են։ Ապեր կոնկրետ ինձ նման ընդդիմությունը չի հետաքրքրելու։ Իրենց ամբիցիաներն ու իշխանության ձգտելու առաջնահերթությունը ժողովդրի աչքն են կոխում։ Էն աստիճանի, որ հարիֆներն էլ են բնազդաբար զգում։
Էջանիշներ