User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հաջորդ քայլը վերաբերվում է ՀԱԿ հետևյալ հայտարարությանը.

    Վերջերս ռուսական "ՎԵՐՍԻԱ" եւ "ՎԵԿ" էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։

    Դրանով հաստատվում են Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներում ու պաշտոնական փաստաթղթերում տրված գնահատականներըերկրի բարձրագույն պաշտոնյայի գլխավորությամբ Հայաստանում ձեւավորված եւ առ այսօր գործող կոռուպցիոն կողոպտիչ համակարգի մասին՝ հաստատված 1999 թ. հոկտեմբերի 27-ի հետեւանքով։ Պարզ ընչաքաղցության սահմանագիծը վաղուց անցած այդ կողոպուտի ահռելի չափերն ու իրականացման մեթոդներն այլ բան չեն, քան ողջ մի ժողովրդի ազգային ու մարդկային արժանապատվության ցինիկ ոտնահարում, նրան նետված լկտի մարտահրավեր։ Հենց թալանչիների կողմից ժողովրդից կողոպտված ունեցվածքի հրապարակված այդ ցանկերի տակ են թաղված հարյուրավոր սպանությունները, հարյուր հազարավորների կործանված ու խեղված ճակատագրերը, չկազմված ընտանիքները, չծնված երեխաները, կիսատ թողնված ուսումը, հայրենազրկումը, չարքաշ կյանքի արմատները։ Վերջին հաշվով, հենց այդ ցանկերի տակ պետք է փնտրել նաեւ մարտիմեկյան սպանդի իրական դրդապատճառները, Հայաստանի պետականության քայքայման ու Լեռնային Ղարաբաղի գոյությանն սպառնացող առարկայացած վտանգները, Ցեղասպանության արդեն իրականացված խայտառակ ուրացումը։

    Ահա այդ մարդկանց անունները՝ ըստ հրապարակումների հաջորդականության. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Երվանդ Զախարյան, Սաշիկ Սարգսյան, Գրիշա Հարությունյան, Արթուր Բաղդասարյան, Արմեն Գեւորգյան, Դավիթ Հարությունյան, Վարդան Այվազյան, Գագիկ Խաչատրյան, Սուրեն Խաչատրյան, Հարություն Փամբուկյան, Ալեքսան Հարությունյան, Բագրատ Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան։
    Արդ, հարցեր են առաջանում.
    1. Այս հրապարակումները իրավական իմաստով հաղորդագրություններ են կատարված ծանրագույն հանցագործությունների մասին՝ սկսած պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչեւ միջազգային ահաբեկչության օժանդակություն. ինչո՞ւ դրանք առ այսօր հանրապետության իրավապահ մարմինների արձագանքին չեն արժանացել։
    2. Ինչո՞ւ առ այսօր այդ պաշտոնյաներից եւ ոչ մեկը դրանց որեւէ կերպ չի արձագանքել, ինչո՞ւ որեւէ մեկը դատարան չի դիմել իր «բարի համբավն արարտավորելու» կամ «զրպարտության» հայցով։ Դա չի՞ վկայում է, թե նրանք դրա դեմ որեւէ ասելիք չունեն։
    3. Ինչպիսի՞ն կլիներ այսօր Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակը, եթե այս ցանկում առաջին տեղն զբաղեցնող Ռ. Քոչարյանի կողոպտած 4 միլիարդ դոլարի մի մասը ծախսված լիներ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելու նպատակով։
    Կոռուպցիոն համակարգն իրավական մեխանիզմներով կարող է կազմաքանդել միայն համաժողովրդական շարժմամբ ձեւավորված լեգիտիմ իշխանությունը։ Սակայն մինչ այդ, այս պահին, Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է՝ Փաստահավաք խմբի օրինակով ստեղծել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության հավասար ներկայացուցչությամբ հանձնաժողով, որը կուսումնասիրի սույն հրապարակումներում ներկայացված փաստերը։
    Անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը, բայց կարծում եմ, որ այս ուղղությամբ հետաքրքիր զարգացումներ կլինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (02.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •