Այո
Ոչ
Չգիտեմ
Վազգ ջան ընդդիմության կողմ անցնելը ես նշեցի, ու դա նախորոք է լինում: Մեկ երկու զինվոր կարող է և հրաման չկատարել, բայց ընդհանուր հրամանը ստիպում են կատարել:
Հետևաբար եթե գեներալիտետին նախորոք գրավում են իրենց կողմը, ապա ըստ էության տեղի է ունենում սահմանադրական իշխանափոխություն: Այսինքն իշխանությունը զրկվելով իր պատվարից, միակ հույսից ուրիշ ելք չի ունենում քան անձնատուր լինելը և հրաժարական տալը: Իսկ եթե այնպես է ստացել, որ ռազմական ուժը իր ղեկավարությամբ գտնվում է բարիկադների մյուս կողմում, ապա էդ կռիվը 98% տանուլ տված կռիվ է: Փետրվարին հենց այդ էլ ուզում էին անել, մի քանի գերենալ արդեն թեքվում էին ընդդիմության կողմը, իսկ Մանվելը եթե վերջնականապես անցներ ընդդիմության կողմը, ապա հարցը կլուծվեր մեծ հավանականությամբ: Բայց կար Ռոբերտ Քոչարյան, որ եկավ Հայաստան ու մի քանի ժամում իրեն անհրաժեշտ հանդիպումներ անցկացրեց ռազմական ղեկավարության հետ ու ով կես դրույք ընդդիմադիր էր կամ սկսել էր մտմտալ անմիջապես հետ կանգնեց իր մտքից: Ու վերջացավ: Արդյունքում գեներալը "հիվանդացավ" , ընդդիմությունը մնաց մեն մենակ ռազմական մեքենայի դեմ ու մարտի 1-ին իշխանությունը արդեն հզոր էր, և ճնշեց ընդվզումը: Այսինքն հույս դնել, որ կռվի ժամանակ զինվորի խիղճ պետք է շարժվի և հրաժարվի հրամանան կատարելուց ուղղակի ռուսական ռուլետկա խաղալու նման մի բանա, ընդ որում 6-ից 5-ը լիցքավորված բարաբանով:
Վերջին խմբագրող՝ ministr: 01.03.2010, 22:40:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այ էս մեկը չեղավ- փաստորեն մանվելը, 17 տարվա մեջ հազար ու մի կեղտոտ, սրիկայական ու անմարդկային գործարքների միջով անցած էդ գեներալ կոչվածի առնետավազքն էր որոշելու քաղաքացիական հուժկու շարժման ելքը՞
Փաստորեն հեղափոխությունը չի ստացվել ու մարդիկ էլ զոհվել են էդ մի գեղցու պատճառով՞:
Վայ ախպեր, էս ինչեր են ջրի երես դուրս գալիս:![]()
Kuk (02.03.2010)
Իյա, էն որ հազարներով Մանվել էին գոռում, հետո Գագիկ, հետո էլի Մանվել չես զարմանում? Քո բառերով ասած "գենեևալ կոչվածը" իրոք գեներալ էր, փոխնախարար, նախկինում կորպուսի հրամանատար, ԵԿՄ-ի նախագահ, ներկա գեներալիտետի "ամենամառոզ" դեմքը, ու իրա քայլերը կամ կողմնորոշումը իրոք շատ բան կարող էր որոշել: Հեղափոխությունը չի ստացվել Քոչարյանի շնորհիվ (փաստորեն ավելի մառոզ դեմք), չգիտեմ թե գեղցի ասելով ում ի նկատի ունեիր:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ