Մի պահ փորձիր պատկերացնել, որ էդ մի խումբ մարդիկ մենթի շորով չեն, ու փեդերով հարձակվում են ու գոռում՝ «ցրվե՛ք հլը»։ Ի՞նչ կանես։ Տարբերությունը ֆորմայի մեջ է՞։ Ճիշտ է Գագիկ Ջհանգիրյանին չփրկեցին իր գիտելիքները, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը մենակ էր։ Ժողովուրդը չի կարող մենակ լինել։ Ու էս էգոիստ ժողովուրդը չի կարող Գագիկ Ջհանգիրյանի կողքին լինել։ Բայց ժողովուրդը կարող է Գագիկ Ջհանգիրյան լինել։ Իսկ եթե Գագիկ Ջհանգիրյանը թեկուզ 100 հոգի լիներ, ապա այլ կլիներ։ Լուծում՝ մարդա իր համար թեկուզ Գագիկ Ջհանգիրյան լինի, ապա այլ կլինի։ Թե չէ հավայի 1+1+1+ յանիմ ինչ, չես հասկանում։ Քաղաքացուն պետք է սովորեցնել պաշտպանվել։ Օրենքը դա թույլ է տալիս, մեռա ասելով։ Ոստիկաններն էլ են մսից ու արյունից։ Ոստիկանի համար ցուցարարները հանուն մեկի իշխանության՝ մյուսի իշխանության դեմ պայքարողներ են։ Եթե ոստիկանը զգա որ մարդա իր իրավունքի համար է պայքարում, ոստիկանի դուխը չի հերիքի։ Ծուռ նստենք, դուզը խոսենք՝ մենք վախեցած ժողովուրդ ենք, որովհետև թե իշխանությունն է մեզ վախեցնում, թե ընդդիմությունը։ Երկուսին էլ մենք որպես ուժեղ ու անհնազանդ ժողովուրդ ձեռք չենք տալիս։ Քյասա՛ր։
Էջանիշներ