User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 105 120-ից ԱռաջինԱռաջին ... 55595101102103104105106107108109115 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,561 համարից մինչև 1,575 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1561
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

    Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից ձեռնարկվող ապօրինությունների վերաբերյալ: Վերջին շաբաթվա ընթացքում վարչախումբը 'բացատրական զրույցների', սպառնալիքների միջոցով հատկապես ՀՀ մարզերի բնակչությանը փորձում է հետ պահել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց: Զուգահեռաբար մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է անհրաժեշտության դեպքում մարտի 1-ին դադարեցնել ուղևորափոխադրումը Երևան:

    Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հերթական ապօրինությունը և հայտարարում, որ նման ճղճիմ քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու ինչպես մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի, այնպես էլ հետագա պայքարի վրա:
    Լրագիր

    Ինչպես բոլոր հանրահավաքների օրերին, այսօր էլ վաղ առավոտից Արմավիր-Երևան ճանապարհը հսկվում էր ճանապարհային ոստիկանների կողմից: Արմավիրի կամրջի տակ ոստիկանները կանգնեցնում էին քաղաքից դուրս եկող բոլոր հասարակական տրանսպորտային միջոցները: Միայն վարորդների բացատրություններից հետո էին թույլ տալիս շարունակել ճանապարհը: Մեր ունեցած տեղեկություններով` նույն իրավիճակն է տիրում նաև հանրապետության մյուս մարզերի ճանապարհներին:

    ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ ճանապարհային ոստիկաններն իրենց ամենօրյա գործառույթն են իրականացնում, և որ դրանում արտառոց ոչինչ չկա:
    Թերթ.ամ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (01.03.2010)

  3. #1562
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻՑ

    Շատերն են թերեւս իրենք իրենց, կամ իրենց շրջապատին հարցնում, թե ինչ է տալու այսօր կայանալիք հանրահավաքը, որ կազմակերպում է Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսը 2009 թվականի սեպտեմբերի 18-ից հետո հայտարարեց հանրահավաքային դադար: Դրանից հետո կոնգրեսի ակտիվի հետ հանդիպմանը Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթն ունեցավ, որտեղ հիշատակեց Եղիազար Այնթապցու օրինակը, Սերժ Սարգսյանին առաջարկելով ներքին լեգիտիմություն, արտաքին հարցերում վարվող քաղաքականությունը դադարեցնելու պայմանով: Եղիազար Այնթապցու օրինակը դարձավ “թեւավոր” օրինակ, այն սկսեցին մեկնաբանել որպես իշխանության հետ գործարքի առաջարկ, որպես ընդդիմության կապիտուլյացիա, նահանջ: Օրինակն անհասկանալի էր նաեւ կոնգրեսի բազմահազար համակիրների համար, ովքեր փորձում էին, ու թերեւս շատերը մինչեւ հիմա էլ փորձում են հասկանալ “այնթապցու” ենթատեքստը, քանի որ չեն հավատում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ օրինակով իշխանությանն այդպես ուղիղ եւ բաց տեքստով գործարք կառաջարկեր:

    Ակնհայտ է մի բան, որ “այնթապցու” օրինակը, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, դարձավ կոնգրեսի հետագա գործունեության գնահատականների, վերլուծությունների, ընկալումների հիմնական մասի ելակետ: Այդ առումով, սպասվում է, որ այսօր կայանալիք հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նոր ելակետ առաջադրի թե կոնգրեսի համակիրներին, թե կոնգրեսի հակառակորդներին կամ մրցակիցներին, թե հասարակության այն մասին, ով գործընթացին հետեւում է առանց որոշակի կողմնորոշվածության: Սպասելիքը պայմանավորված է նաեւ Տեր-Պետրոսյանի խոստումով, որ նա տվեց 2010 թվականի հունվարի 8-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի ընտրությունից առաջ հրավիրված նախընտրական հանրահավաքի ժամանակ, ասելով, որ մարտի 1-ի համապետական հանրահավաքի ընթացքում կունենա ծրագրային ելույթ:

    Կարելի է ասել, որ այդ ելույթի նախերգանքն արդեն իսկ եղել է, Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած “100 քայլ” ծրագրի տեսքով, որը Հայաստանում սոցիալ-տնտեսական համակարգային բարեփոխումների ծրագիր է: Բայց հասարակության սպասելիքն իհարկե քաղաքական է եւ առաջին հերթին պարունակում է հարցում ոչ թե այն իմաստով, թե ինչ է անելու ընդդիմությունը իշխանության գալուց հետո (իսկ “100 քայլը” փաստացի հենց դա է), այլ թե ինչ է անելու ընդդիմությունն իշխանության գալու համար, իշխանության գալու ճանապարհին: Ընդ որում, թյուր պատկերացում կա, թե հասարակությունն ընդդիմությունից ակնկալում է հեղափոխություն կամ ապստամբություն: Անկասկած, կա հասարակության մի մաս, որը հենց դա էլ սպասում է: Բայց, դա հասարակության ընդամենը մի մասն է, եւ հայտնի էլ չէ, թե օրինակ որ մասը` մեծ մասը, թե մի փոքր մասն ընդամենը:

    Իրականում հասարակության այսպես ասած արմատական տրամադրությունների ու սպասումների հանգամանքը բավական շահավետ քարոզչական հումք է թե ընդդիմության հակառակորդների համար, որոնք այդպիսով փորձում են այդ ֆոնին ցույց տալ, թե ընդդիմությունը չի կարողանում համապատասխանել եւ բավարարել հասարակության պահանջներին, եւ թե ընդդիմության որոշ ներկայացուցիչների համար, որոնք փորձում են արմատական տրամադրությունների ֆոն ստեղծել, ընդդիմության մարտավարության շուրջ քննարկումները բեկանելու համար` եթե որեւէ մեկը դեմ է հանդես գալիս ընդդիմության ներկայիս մարտավարությանը, ապա նրան անմիջապես մեղադրում են արմատական մարտավարության կողմնակից լինելու եւ արկածախնդրության համար, փակելով մարտավարության շուրջ հնարավոր քննարկման թեման:

    Իրականում հասարակության սպասելիքը թերեւս ամենեւին էլ արմատականությունը չէ: Չի բացառվում իհարկե, որ հասարակությունն ուրախ կլինի այդպիսի լուծման համար, բայց նաեւ այնպես չէ, որ քաղաքացիները գործողությունների արմատականությամբ եւ հեղափոխականությամբ են չափում ընդդիմությանը, դա են դարձնում ընդդիմության հանդեպ վերաբերմունքի ելակետ: Քաղաքացիներն ընդդիմությունից առաջին հերթին ցանկանում են լսել խոսք, որն անմիջականորեն առնչվում է իրենց կյանքին, իրենց խնդիրներին: Տեւական ժամանակ է, որ ընդդիմությունը քաղաքացիների հետ խոսում է առավելապես աշխարհաքաղաքական բարդ թեմատիկայի շրջանակում: Քաղաքացին ուշադիր լսում է, բայց մնում է անհաղորդ, որովհետեւ այդ թեմատիկայի շուրջ խոսքերի մեջ չի կարողանում նշմարել օրգանական կապն իր խնդիրների ու այդ թեմատիկայի միջեւ: Ավելին, վերջին տարվա, ամիսների ընթացքում նկատվում է մի իրողություն, որ ընդդիմության խոսքի մեջ քաղաքացին ստիպված է ավելի ու ավելի շատ ջանք թափել այդ խոսքի ենթատեքստերը հասկանալու համար:

    Պարզ է, որ ընդդիմության խոսքը քաղաքական խոսք է եւ չի կարող լինել առանց ենթատեքստի, առավել եւս, որ այն ուղղված չէ միայն քաղաքացուն, այլ նաեւ քաղաքական տարբեր շրջանակների, ընդհուպ իշխանությանն ու միջազգային հանրությանը: Բայց թերեւս խնդիրն այն է, թե ինչպիսին պետք է լինի այսպես ասած տեքստի եւ ենթատեքստի ծավալային հարաբերակցությունը, որպեսզի ընդդիմության խոսքը չկորցնի հանրության հետ օրգանական կապը:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (01.03.2010), Ձայնալար (01.03.2010)

  5. #1563
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Արմավիրի կամրջի տակ ոստիկանները կանգնեցնում էին քաղաքից դուրս եկող բոլոր հասարակական տրանսպորտային միջոցները: Միայն վարորդների բացատրություններից հետո էին թույլ տալիս շարունակել ճանապարհը: Մեր ունեցած տեղեկություններով` նույն իրավիճակն է տիրում նաև հանրապետության մյուս մարզերի ճանապարհներին:
    Եթե ՀԱԿ–ը հանրահավաքին եկած քաղաքացիներին հստակ բացատրեր քաղաքացու գործողությունները՝ որի ազատ տեղաշարժվելուն ապօրինի խոչնդոտում են, ապա իրավիճակը օր օրի այլ կլիներ։ Ոստիկանը պարտավոր է ներկայանալ, ըստ քաղաքացու պահանջի ցույց տալ վկայականը և հստակ բացատրել կանգնեցնելու ու հարցաքննության հիմքը։ Քաղաքացին իրավունք ունի հրաժարվելու ոստիկանին բացատրություն տալ թե ուր է ինքը գնում։ Եվ երկրորդ, եթե նույնսիկ հանրահավաքի է գնում, ապա ոստիկանը իրավունք չունի խոչնդոտներ ստեղծելու քաղաքացու համար։ Իսկ եթե ոստիկանը համառում է, ապա կարելի է լիազորությունը չարաշահող ոստիկանից պաշտպանվել համարժեք և իրավաչափ գործողություններով, ասենք եթե ոստիկանը հրում է, ապա քաղաքացու կողմից անզգույշ քաշքաշոցին խրախուսվում է։ Ամեն դեպքում մեր ոստիկանները մահապարտներ չեն, նրանց դուխը (Բիձու ասած) բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին իր իրավունքների մասին գաղափար չունի: Ինքն իրեն ոչխարի տեղ դնող քաղաքացին որը փորձում է ստել ոստիկանին, կամ կռուտիտ լինել, թող չբողոքի, եթե ոստիկանն էլ դնի իրեն ոչխարի տեղ։
    Si vis pacem, para bellum

  6. #1564
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Վիշապ ջան, համաձայն եմ քեզ հետ, բայց էս դեպքում գոնե արի ՀԱԿ-ին չմեղադրենք: Ախր ՀԱԿ-ը երկու տարուց ավել ա մեջտեղից ճղվում ա էդ նույն բանն անընդհատ ասելով: Ամեն առիթով՝ ասում ա՝ ազատ տեղաշարժվելու իրավունք: Ես օրինակ արդեն հոգնել եմ էդ նույն բանը ամեն քայլափոխի լսելուց: Ով գիտի՝ գիտի, ով մինչև հիմա չգիտի, էլ չի էլ իմանա, պետք էլ չի, որ իմանա, որտև չի հասկանալու, թե էդ ինչ ա, որտև վաղը կարողա քրեական հանցագորոծության համար ազատազրկվի, հետո ազատազրկման վայրից փորձի իր՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի հիման վրա դուրս գալ:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 01.03.2010, 15:14:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #1565

    Էսօր որ փողոց դուրս գամ, չեմ մոռանա մոտենալ մոտակա ոստիկանին ու հարցնել, մենք դեռ Հայաստանու՞մ ենք, թե՞ արդեն Վիշապի ասած՝ Հայաստանից դուրս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (01.03.2010)

  9. #1566
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ՀԱԿ–ը հանրահավաքին եկած քաղաքացիներին հստակ բացատրեր քաղաքացու գործողությունները՝ որի ազատ տեղաշարժվելուն ապօրինի խոչնդոտում են, ապա իրավիճակը օր օրի այլ կլիներ։ Ոստիկանը պարտավոր է ներկայանալ, ըստ քաղաքացու պահանջի ցույց տալ վկայականը և հստակ բացատրել կանգնեցնելու ու հարցաքննության հիմքը։ Քաղաքացին իրավունք ունի հրաժարվելու ոստիկանին բացատրություն տալ թե ուր է ինքը գնում։ Եվ երկրորդ, եթե նույնսիկ հանրահավաքի է գնում, ապա ոստիկանը իրավունք չունի խոչնդոտներ ստեղծելու քաղաքացու համար։ Իսկ եթե ոստիկանը համառում է, ապա կարելի է լիազորությունը չարաշահող ոստիկանից պաշտպանվել համարժեք և իրավաչափ գործողություններով, ասենք եթե ոստիկանը հրում է, ապա քաղաքացու կողմից անզգույշ քաշքաշոցին խրախուսվում է։ Ամեն դեպքում մեր ոստիկանները մահապարտներ չեն, նրանց դուխը (Բիձու ասած) բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին իր իրավունքների մասին գաղափար չունի: Ինքն իրեն ոչխարի տեղ դնող քաղաքացին որը փորձում է ստել ոստիկանին, կամ կռուտիտ լինել, թող չբողոքի, եթե ոստիկանն էլ դնի իրեն ոչխարի տեղ։
    Վիշատ ախպեր, էս գրածդ գիտական ֆանտաստիկայի ոլոտից ա: Քո ասելով եթե մենք բոլորս իմանանք մեր իավունքները Հայաստանը կդառնա Շվեդիա: Բա պայքար մայքար դադարեցնենք քաղաքացիական իրավունքի կուրսեր բացենք, բռատ: Հպարինյո, ի՞նչ օրենք ու իրավունքներ իմանալ: Ընդհակառակը, պետք ա ասել օրենք ու իրավունք էլ չկա, վրաքաշ արեք բոլոր իրավապաշտպան մարմիններին:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (03.03.2010), Բիձա (01.03.2010)

  11. #1567
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, համաձայն եմ քեզ հետ, բայց էս դեպքում գոնե արի ՀԱԿ-ին չմեղադրենք: Ախր ՀԱԿ-ը երկու տարուց ավել ա մեջտեղից ճղվում ա էդ նույն բանն անընդհատ ասելով: Ամեն առիթով՝ ասում ա՝ ազատ տեղաշարժվելու իրավունք: Ես օրինակ արդեն հոգնել եմ էդ նույն բանը ամեն քայլափոխի լսելուց: Ով գիտի՝ գիտի, ով մինչև հիմա չգիտի, էլ չի էլ իմանա, պետք էլ չի, որ իմանա, որտև չի հասկանալու, թե էդ ինչ ա, որտև վաղը կարողա քրեական հանցագորոծության համար ազատազրկվի, հետո ազատազրկման վայրից փորձի իր՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի հիման վրա դուրս գալ:
    Մի պուճուր, նրբիկ հարց կա Կուկ ջան։ ՀԱԿ–ը դա ասում է իշխանություններին, որ դուք սենց ընենց եք արել։ Բայց ՀԱԿ–ը չի ասում քաղաքացիներին թե եթե իշխանությունները սենց ընենց են անում, այ դուք ինչ արեք։ Տարբերությունը պա՞րզ է։
    Si vis pacem, para bellum

  12. #1568
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշատ ախպեր, էս գրածդ գիտական ֆանտաստիկայի ոլոտից ա: Քո ասելով եթե մենք բոլորս իմանանք մեր իավունքները Հայաստանը կդառնա Շվեդիա: Բա պայքար մայքար դադարեցնենք քաղաքացիական իրավունքի կուրսեր բացենք, բռատ: Հպարինյո, ի՞նչ օրենք ու իրավունքներ իմանալ: Ընդհակառակը, պետք ա ասել օրենք ու իրավունք էլ չկա, վրաքաշ արեք բոլոր իրավապաշտպան մարմիններին:
    Տրիբուն ախպեր, վրաքաշի համար հիմքերը հենց օրենքն ու սահմանադրությունն են որ կան։ Առանց դրա կլինի Բիձու ասած «դուխ»–ի պայքարը՝ իմա ով դուխով է, հենց ինքն էլ ճիշտ է, օրենքն էլ իր կողմից է։
    Si vis pacem, para bellum

  13. #1569
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի պուճուր, նրբիկ հարց կա Կուկ ջան։ ՀԱԿ–ը դա ասում է իշխանություններին, որ դուք սենց ընենց եք արել։ Բայց ՀԱԿ–ը չի ասում քաղաքացիներին թե եթե իշխանությունները սենց ընենց են անում, այ դուք ինչ արեք։ Տարբերությունը պա՞րզ է։
    Սխալ ես ասում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #1570
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ես ասում
    Լավ, հուսամ օրինակներ կբերես ՀԱԿ–ի քարոզչությունից, որ ժողովդրին բացատրում են իրենց իրավունքները։ Էն որ կոպիտ ասած ասում են ոստիկանին չհակաճառել, վիճաբանության մեջ չմտնել, դա իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է միայն։
    Si vis pacem, para bellum

  15. #1571
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ախպեր, վրաքաշի համար հիմքերը հենց օրենքն ու սահմանադրությունն են որ կան։ Առանց դրա կլինի Բիձու ասած «դուխ»–ի պայքարը՝ իմա ով դուխով է, հենց ինքն էլ ճիշտ է, օրենքն էլ իր կողմից է։
    Ապեր, հենա ՀԱԿ-ը սահմանդրական պայքար ա անում էլի: Ինչի՞ց ես դժգոհում: Իմ իմանալով դաժե իրավաբանական գրասենյակ ունեն, որտեղ բոլոր ցանկացողներին իրենց իրավունքները բացատրում են: Ուզում ես Ջհանգիրյանը միտինգի ժամանակ մասայական դասախոսությու՞ն կարդա իրավունքի հիմունքների մասին:

  16. #1572
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հենա ՀԱԿ-ը սահմանդրական պայքար ա անում էլի: Ինչի՞ց ես դժգոհում: Իմ իմանալով դաժե իրավաբանական գրասենյակ ունեն, որտեղ բոլոր ցանկացողներին իրենց իրավունքները բացատրում են: Ուզում ես Ջհանգիրյանը միտինգի ժամանակ մասայական դասախոսությու՞ն կարդա իրավունքի հիմունքների մասին:
    Վատ չի լինի իմիջայլոց։ Ես կասեի 1000 անգամ ավելի լավ կլինի ու օգտակար, քան թե քաղաքացին գա ու աշխարաքաղաքական ալյանսների վերադասավորումների մասին դիսերտացիաներ լսի, ու նաև լոլոներ, թե միջազգային ուժերը Սերժին ճնշում են, որովհետև ինքը լեգիտիմ չի։
    Si vis pacem, para bellum

  17. #1573
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ չի լինի իմիջայլոց։ Ես կասեի 1000 անգամ ավելի լավ կլինի ու օգտակար, քան թե քաղաքացին գա ու աշխարաքաղաքական ալյանսների վերադասավորումների մասին դիսերտացիաներ լսի, ու նաև լոլոներ, թե միջազգային ուժերը Սերժին ճնշում են, որովհետև ինքը լեգիտիմ չի։
    Ապեր, մի համար երկու դեպքն էլ անիմաստ են - համ իրավաբանական դասախոսությունը համ էլ քաղաքա-աշխարհաքաղաքական: Լուրջ:

  18. #1574
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, մի համար երկու դեպքն էլ անիմաստ են - համ իրավաբանական դասախոսությունը համ էլ քաղաքա-աշխարհաքաղաքական: Լուրջ:
    Քեզ համար գուցե անիմաստ են, որովհետև դու քո իրավուքները գիտես։ Դու մտածի միջին ստատիստիկական կիսագրագետ գեղացի մարդը ինչ ինֆորմացիա կուզենա ստանալ, որ գա հանրահավաքի։ Փորձը ցույց է տվել, որ հուժկու հանրահավաքներին ու երթերին հաջորդում են ավելի հուժկու դադարները, իսկ կյանքում ոչինչ չի փոխվում։ Այ ի՞նչ պիտի անի հանրահավաքի մասնակցած քաղաքացին հանրահավաքից հետո։ Տալի՞ս է ՀԱԿ–ը էդ քաղաքացուն ծրագիր, ուղղություն, թե՞ ասում է վատ ա վիճակը, իշխանությունները իրենց դեմքը էլի ապացուցեցին, ավելի վատ է լինելու, իսկ հիմա պայքար պայքար մինչև վերջ գոռալով յալլա տներով։ Էսօրվա նորությունը երևի թե լինելու է երազանքների պլանը՝ ի՞նչ կաներ ՀԱԿ–ը եթե լիներ իշխանություն։
    Չնայած շատ չկռռամ, սպասենք, կտեսնենք
    Si vis pacem, para bellum

  19. #1575
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Վիշ ջան, եթե նույնիսկ ես իրավագիտության դոկտոր լինեմ, հենց էսօր մի երկու ժամից, միհատ մենթ կարա երթի ժամանակ գա ինձ բրթբրթի ու մի թեթև էլ պոչկեքիս զարգի իրա կախարդական փայտիկով: Ի՞նչ պետք ա անեմ ես իմ իրավունքի խորը գիտելիքներով: Էս էն գայիշնիկի տարբերակը չի էլի, որ տենում ա գլխացավանք ես, ասում գնա մի ուրիշին կբռնեմ, ով ավելի անշառ փող տվող ա: Սրանք խրախուսվում են քաղաքացիներին ճնշելու համար ու ոչ մի պատիժ չի նախատեսվում: Իհարկե սեփական իրավունքները լավ իմանալը լավ բան է, բայց եթե նույնիսկ ամեն գյուղացի բավարար չափով տեղեկացված լինի իր իրավունքների մասին (ինչը մոտավորապես էնքան ա ռեալ, ինչքան ամբողջ հասարակության բարձր քաղաքացիական գիտակցությունը, քաղաքական ակտիվությունը ու Լևոնի աբստրակտ ճառերի ճիշտ վերլուծությունը) դա չի հասցնի իրան Երևան, եթե մարզերը Երևանին կապող տրանսպորտը պարալիզացված ա: Ոչ էլ Ջհանգիրյանին փրկեց իրա մասնագիտությունը քաղաքական հետապնդումներից

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.03.2010), Hda (01.03.2010), Kuk (01.03.2010), ministr (01.03.2010), Norton (01.03.2010), Բիձա (01.03.2010)

Էջ 105 120-ից ԱռաջինԱռաջին ... 55595101102103104105106107108109115 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •