User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻՑ

    Շատերն են թերեւս իրենք իրենց, կամ իրենց շրջապատին հարցնում, թե ինչ է տալու այսօր կայանալիք հանրահավաքը, որ կազմակերպում է Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսը 2009 թվականի սեպտեմբերի 18-ից հետո հայտարարեց հանրահավաքային դադար: Դրանից հետո կոնգրեսի ակտիվի հետ հանդիպմանը Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթն ունեցավ, որտեղ հիշատակեց Եղիազար Այնթապցու օրինակը, Սերժ Սարգսյանին առաջարկելով ներքին լեգիտիմություն, արտաքին հարցերում վարվող քաղաքականությունը դադարեցնելու պայմանով: Եղիազար Այնթապցու օրինակը դարձավ “թեւավոր” օրինակ, այն սկսեցին մեկնաբանել որպես իշխանության հետ գործարքի առաջարկ, որպես ընդդիմության կապիտուլյացիա, նահանջ: Օրինակն անհասկանալի էր նաեւ կոնգրեսի բազմահազար համակիրների համար, ովքեր փորձում էին, ու թերեւս շատերը մինչեւ հիմա էլ փորձում են հասկանալ “այնթապցու” ենթատեքստը, քանի որ չեն հավատում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ օրինակով իշխանությանն այդպես ուղիղ եւ բաց տեքստով գործարք կառաջարկեր:

    Ակնհայտ է մի բան, որ “այնթապցու” օրինակը, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, դարձավ կոնգրեսի հետագա գործունեության գնահատականների, վերլուծությունների, ընկալումների հիմնական մասի ելակետ: Այդ առումով, սպասվում է, որ այսօր կայանալիք հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նոր ելակետ առաջադրի թե կոնգրեսի համակիրներին, թե կոնգրեսի հակառակորդներին կամ մրցակիցներին, թե հասարակության այն մասին, ով գործընթացին հետեւում է առանց որոշակի կողմնորոշվածության: Սպասելիքը պայմանավորված է նաեւ Տեր-Պետրոսյանի խոստումով, որ նա տվեց 2010 թվականի հունվարի 8-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի ընտրությունից առաջ հրավիրված նախընտրական հանրահավաքի ժամանակ, ասելով, որ մարտի 1-ի համապետական հանրահավաքի ընթացքում կունենա ծրագրային ելույթ:

    Կարելի է ասել, որ այդ ելույթի նախերգանքն արդեն իսկ եղել է, Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած “100 քայլ” ծրագրի տեսքով, որը Հայաստանում սոցիալ-տնտեսական համակարգային բարեփոխումների ծրագիր է: Բայց հասարակության սպասելիքն իհարկե քաղաքական է եւ առաջին հերթին պարունակում է հարցում ոչ թե այն իմաստով, թե ինչ է անելու ընդդիմությունը իշխանության գալուց հետո (իսկ “100 քայլը” փաստացի հենց դա է), այլ թե ինչ է անելու ընդդիմությունն իշխանության գալու համար, իշխանության գալու ճանապարհին: Ընդ որում, թյուր պատկերացում կա, թե հասարակությունն ընդդիմությունից ակնկալում է հեղափոխություն կամ ապստամբություն: Անկասկած, կա հասարակության մի մաս, որը հենց դա էլ սպասում է: Բայց, դա հասարակության ընդամենը մի մասն է, եւ հայտնի էլ չէ, թե օրինակ որ մասը` մեծ մասը, թե մի փոքր մասն ընդամենը:

    Իրականում հասարակության այսպես ասած արմատական տրամադրությունների ու սպասումների հանգամանքը բավական շահավետ քարոզչական հումք է թե ընդդիմության հակառակորդների համար, որոնք այդպիսով փորձում են այդ ֆոնին ցույց տալ, թե ընդդիմությունը չի կարողանում համապատասխանել եւ բավարարել հասարակության պահանջներին, եւ թե ընդդիմության որոշ ներկայացուցիչների համար, որոնք փորձում են արմատական տրամադրությունների ֆոն ստեղծել, ընդդիմության մարտավարության շուրջ քննարկումները բեկանելու համար` եթե որեւէ մեկը դեմ է հանդես գալիս ընդդիմության ներկայիս մարտավարությանը, ապա նրան անմիջապես մեղադրում են արմատական մարտավարության կողմնակից լինելու եւ արկածախնդրության համար, փակելով մարտավարության շուրջ հնարավոր քննարկման թեման:

    Իրականում հասարակության սպասելիքը թերեւս ամենեւին էլ արմատականությունը չէ: Չի բացառվում իհարկե, որ հասարակությունն ուրախ կլինի այդպիսի լուծման համար, բայց նաեւ այնպես չէ, որ քաղաքացիները գործողությունների արմատականությամբ եւ հեղափոխականությամբ են չափում ընդդիմությանը, դա են դարձնում ընդդիմության հանդեպ վերաբերմունքի ելակետ: Քաղաքացիներն ընդդիմությունից առաջին հերթին ցանկանում են լսել խոսք, որն անմիջականորեն առնչվում է իրենց կյանքին, իրենց խնդիրներին: Տեւական ժամանակ է, որ ընդդիմությունը քաղաքացիների հետ խոսում է առավելապես աշխարհաքաղաքական բարդ թեմատիկայի շրջանակում: Քաղաքացին ուշադիր լսում է, բայց մնում է անհաղորդ, որովհետեւ այդ թեմատիկայի շուրջ խոսքերի մեջ չի կարողանում նշմարել օրգանական կապն իր խնդիրների ու այդ թեմատիկայի միջեւ: Ավելին, վերջին տարվա, ամիսների ընթացքում նկատվում է մի իրողություն, որ ընդդիմության խոսքի մեջ քաղաքացին ստիպված է ավելի ու ավելի շատ ջանք թափել այդ խոսքի ենթատեքստերը հասկանալու համար:

    Պարզ է, որ ընդդիմության խոսքը քաղաքական խոսք է եւ չի կարող լինել առանց ենթատեքստի, առավել եւս, որ այն ուղղված չէ միայն քաղաքացուն, այլ նաեւ քաղաքական տարբեր շրջանակների, ընդհուպ իշխանությանն ու միջազգային հանրությանը: Բայց թերեւս խնդիրն այն է, թե ինչպիսին պետք է լինի այսպես ասած տեքստի եւ ենթատեքստի ծավալային հարաբերակցությունը, որպեսզի ընդդիմության խոսքը չկորցնի հանրության հետ օրգանական կապը:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (01.03.2010), Ձայնալար (01.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •