Ես գտնում եմ որ Հայությունը այսօր ունի այնքան ռեսուրս ու հնարավորություն որ կանգնենցի բոլոր արտաքին թշնամական ճնշումները ու ներսում էլ կառուցի արդար հասարակարգ այնպիսին որը էտալոն կլինի :
Ուղղակի պետք է դրա համար հավատալ Աստծո զորությանը: Համար մեկ պայման: Եթե որոշ ինքնագոհ անձնավորություններ կարծում են թե Տիեզերքում ինչ որ բան կարելի է փոխել միմիայն սեփական չունեցած ցածր բանականության շնորհիվ ապա սխալվում են:
Համար երկրորդ պայմանը դադարել հասկանալ որ Մարդը ստեղծված է Աստծո կերպով, այսինքն նա ընդունակ է մեծ բաների եթե նրա քայերը համահունչ են գլոբալ պահանջներին:
Բայց որպեսզի մարդը սկսի զգալ իր մեջ եղած զորությունը նա պետք է սկսի ազատվել սեփական կենդանական բնազնդերի գերին լինելուց, նաև պետք է իր միջից փնտրի հանի այն ամբողջ սուտը ու կեղծիքը որ ստեղծել է այս քաղաքակրթությունը իր զարգացման ընթացքում:
Դա ամենօրյա բարդ աշխատանք է: Դա գիտակցության փոփոխություն չի դա գիտակցաբար աշխատանք է սեփական Ոգու վրա: Եվ դա չի կատարվում միտինգներ այցելելով ու այնտեղ Ամբխոի էգրեգորից էներգիա ստանալուց հարբելուց հետո:
Երբ դուք գնում եք միտինգի ու ձեզ թվում է թե ուժեր ստացած դա ինքնախաբեություն է: Դա հայտնի հոգեկան երևույթ է , երբ շատով հավաքվում ես քեզ ուժեղ ես զգում իսկ հետո ամեն մեկը առանձին մնում է նույն մարդը առանց որևէ փոփոխության:
Էջանիշներ