User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 101 120-ից ԱռաջինԱռաջին ... 5191979899100101102103104105111 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,501 համարից մինչև 1,515 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1501
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    եղեք հեզ և կլինեք ազատ ....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #1502
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հաջի Նազենին թող բիբլիա բացի այնտեղ ամեն ինչ գրված է նման դեպքերի համար:
    Թե ինչպես հաղթել չարին առանց ուժ գործադրելու...

    Ցավոք սրտի 1700 տարին ցույց տվեց որ դա էլ չի աշխատում.
    Այսօր բռնության պաշտամունքով ապրող թուրքերը տասնապատիկ գերազանցում են նրանց ով հույսը դրել է հնազանդությամբ Ազատություն ստանալու վրա.....

    Այնպես որ վախենամ նույն բանը կրկնվի մեր հարգելի լևոնականների հետ

    Ամեն օրը որ անցնում է դա զիջում է բռիությանը, ամեն օրը որ ձեր երեխաների հոգիները այլանդակում է Հ1-ը դա պարտություն է... ու հույս դնել թե պարտությունների շարանից հետո հանկարծ լինելու է ինչ որ հրաշք հաղթանակ դա ուղղակի անհեթեթություն է....

    Մոտավորապես նույն կարգի երբ մարդիկ սպասում են թե երբ է գալու աշխարհի վերջը որ փրկվեն

    Վոտերը ճիշտ է ասում:

    Բերեք կոնկրետ օրինակներ թե ինչ է արվում որպեսզի հաբռգիզմը կանգնեցվի...
    Ու ցավալի է տեսնել որ ոչ մի օրինակ էլ չկա:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 07.03.2009, 13:47:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #1503
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ վախենամ նույն բանը կրկնվի մեր հարգելի լևոնականների հետ
    Մարդուկ, ո՞վքեր են լևոնականները ու ինչո՞վ են իրանք տարբերվում ինձնից ու քեզնից: Պատասխանելուց առաջ լավ մտածի:
    էսպես չի մնա

  4. #1504
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջի Նազենին թող բիբլիա բացի այնտեղ ամեն ինչ գրված է նման դեպքերի համար:
    Թե ինչպես հաղթել չարին առանց ուժ գործադրելու...
    Մարդուկ, ներիր, «ուժ»-ի մասին շատ մակերեսային մտքեր ունես… Մարդուկ, բազմամարդ խաղաղ հանրահավաքն արդեն մեծ «ուժ» է: Այդ նույն մարդկանց երթն էլ է մեծ «ուժ»: Քաղաքացիների աճող քաղաքացիական գիտակցությունն էլ է ուժ ու չի կարող չունենալ իր ազդեցությունը: Ներկա վարաչախմբի ու մեզնում հիմնավորված կեղտոտ բարքերի դեմ կարող ես պայքարել միայն նման «ուժ»-ով, ոչ թե քար ու փետով:

    Ցավոք սրտի 1700 տարին ցույց տվեց որ դա էլ չի աշխատում.
    Այսօր բռնության պաշտամունքով ապրող թուրքերը տասնապատիկ գերազանցում են նրանց ով հույսը դրել է հնազանդությամբ Ազատություն ստանալու վրա.....
    Դա հնազանդություն չէ: Դա քաղաքացիական պայքար է, որն առավել արդյունավետ է, շատերի կողմից նշվող այլ միջոցները: Իսկ հազար յոթ հարյուր տարի՞ն… մեր հասարակության վրա չեն հարձակվում թնդանոթներով կամ փղերով, որ պայքարն էլ լինի համապատասխան ձևերով: Մեզ խանգարում է մեր ներսում ձևավորված հարաբերությունները, տարբեր զզվելի երևույթներ, որոնց ամեն կերպ խթանում ու որից օգտվում են մի խումբ մարդիկ:

    Այնպես որ վախենամ նույն բանը կրկնվի մեր հարգելի լևոնականների հետ
    Վախեցիր…

    Ամեն օրը որ անցնում է դա զիջում է բռիությանը, ամեն օրը որ ձեր երեխաների հոգիները այլանդակում է Հ1-ը դա պարտություն է... ու հույս դնել թե պարտությունների շարանից հետո հանկարծ լինելու է ինչ որ հրաշք հաղթանակ դա ուղղակի անհեթեթություն է....
    Դե դու մի բան արա, Մարդուկ ջան: Ինչու՞ որևիցե կերպ՝ քո մեթոդներով չես պայքարում:

    Մոտավորապես նույն կարգի երբ մարդիկ սպասում են թե երբ է գալու աշխարհի վերջը որ փրկվեն

    Վոտերը ճիշտ է ասում:

    Բերեք կոնկրետ օրինակներ թե ինչ է արվում որպեսզի հաբռգիզմը կանգնեցվի...
    Ու ցավալի է տեսնել որ ոչ մի օրինակ էլ չկա:
    Հաբռգիզմն ու մնացածը հետևանքներն են և նրանց ունեն իրենց պատճառները: Միշտ էլ այդպիսի մարդիկ հիվանդ հասարակությունում կլինեն: Պետք է, որ մարդիկ իրենց ապագայի մասին մտածեն, ոչ թե՝ այս պահին մի երկու կոպեկ աշխատելու շանսից օգտվելու:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (07.03.2009)

  6. #1505
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բերեք կոնկրետ օրինակներ թե ինչ է արվում որպեսզի հաբռգիզմը կանգնեցվի...
    Ու ցավալի է տեսնել որ ոչ մի օրինակ էլ չկա:
    Մարդուկ, այն ինչ անում է ՀԱԿ-ը, նույնիսկ քո նման քաղաքական կույրերն են ունակ տեսնելու, եթե միայն կամենան: Բայց էս պահին դա չի հարցը: Ո՞վ ես դու և ի՞նչ ես արել, որ որոշել ես, որ բարոյական իրավունք ունես ինձ, մյուս պայքարողներին նման հարց հղել: Բացի քննադատելուց բոլոր պարագաներում, բացի հայհոյելուց, քո միամիտ կարծիքով «ծաղրելուց» ուրիշ ի՞նչ ես արել: Ի՞նչ ես արել բացի հեզ ու խոնարհ, ներիր, «ծառա» լինելուց: Կարո՞ղ ես որևէ բան ասել: Ասա, իսկ ես կմտածեմ, ունեիր բարոյական իրավունք ինձ ու մյուս պայքարող ընկերներիս նման հարց տալու, դրանից հետո կմտածեմ, արժանի՞ ես արդյոք պատասխանս լսելու: Չեմ սիրում դատարկախոսներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (07.03.2009)

  8. #1506
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    ինչեք բաժանվել 2 մասի Լեվոնականներ չգիտեմ Սերժականներ,բոլորս էլ հայ ենք,ասել մեծն ՍՊԱՐԱՊԵՏ `Վազգեն Սարգսյանի,մի քիչ համախմբվածություն ու համբերություն 21 դարը մերն է լինելու,,մի պառակտվեք.եղեք մեկ բռունցք...

  9. #1507
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2009
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հաշվի առնելով ներկա տնտեսաքաղաքական իրավիճակը և ընտրված մարտավարությունը վերջին տարիների և նրա հետագա զարգացման նախադրյալները, ես միայն կարող եմ հիացմունքս հայտնել իրագործված տնտեսական աննախադեպ թռիչքի համար: Այնուհետ գտնում եմ, որ ցանկացած իշխանափոխություն կբերի միայն տնտեսական կործանման: Բարելավման համար միշտ ել պետք է պայքարել, սակայն ոչ լեվոնի ու լեվոնականների հետ :

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bayern Munchen (08.03.2009)

  11. #1508
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Arm2009-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշվի առնելով ներկա տնտեսաքաղաքական իրավիճակը և ընտրված մարտավարությունը վերջին տարիների և նրա հետագա զարգացման նախադրյալները, ես միայն կարող եմ հիացմունքս հայտնել իրագործված տնտեսական աննախադեպ թռիչքի համար: Այնուհետ գտնում եմ, որ ցանկացած իշխանափոխություն կբերի միայն տնտեսական կործանման: Բարելավման համար միշտ ել պետք է պայքարել, սակայն ոչ լեվոնի ու լեվոնականների հետ :

    Տնտեսական թռի՞չք:
    Էս հեքիաթը վերջին օրերի իրադարձությունների ֆոնին խիստ ուշագրավ է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #1509
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Տնտեսական թռի՞չք:
    Էս հեքիաթը վերջին օրերի իրադարձությունների ֆոնին խիստ ուշագրավ է
    Չուկ ջան, ինչու՞։ Մարդիկ կան, որ լավ էլ աննախադեպ տնտեսական թռիչքներ ունեցան վերջին օրերս… Սոյուզ–Ապոլոնը ղալաթ է արել…
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.03.2009)

  14. #1510
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ինչու՞։ Մարդիկ կան, որ լավ էլ աննախադեպ տնտեսական թռիչքներ ունեցան վերջին օրերս… Սոյուզ–Ապոլոնը ղալաթ է արել…
    Հա, ներողություն եմ խնդրում:
    Էդ ուղղությամբ պատասխանելիս չէի մտածել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #1511
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մոդերատորական: Կոնֆլիկտային գրառումները և նրանց արձագանքները ջնջվել են: Խնդրում եմ պահպանել քաղաքակիրթ քննարկումներ անցկացնելու կարգը: Թեմայի վերջին գրառումները սխալ բաժնում կատարված լինելու պատճառով տեղափոխվել են համապատասխան բաժին
    Վերջին խմբագրող՝ Elmo: 07.03.2009, 16:40:
    էսպես չի մնա

  16. #1512
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդուկ, ո՞վքեր են լևոնականները ու ինչո՞վ են իրանք տարբերվում ինձնից ու քեզնից: Պատասխանելուց առաջ լավ մտածի:
    Լևոնականները այն մարդիկ են ովքեր հավատում են ԼՏՊ-ին, որ նրանից ու նրա միջոցով կգա ինչ որ փոփոխություն:
    Դրա մեջ ոչ մի վիրավորական իմաստ պետք չի փնտրել, ուղղակի գրառման հասցեագրամն ձև է:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  17. #1513
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մարդուկ, այն ինչ անում է ՀԱԿ-ը, նույնիսկ քո նման քաղաքական կույրերն են ունակ տեսնելու, եթե միայն կամենան:
    Այո ես տեսնում եմ ինչ է անում ՀԱԿ-ը ունենալով այդքան ռեսուրսներ ու այդքան վստահություն հասարակության լայն շերտերի համար:

    [B]Նա չեզոքացնում է ժողովրդի էներգիան ահա թե ինչ է անում նա: [/B ]Եվ դա դավաճանության հավասար բան է:

    1. Էլեկտրականությունը դարձավ 30 դրամ ՀԱԿ-ը ոչինչ չարեց
    2. Տաքսիստները միտինգ էին անում ՀԱԿ-ը արձակուրդ էր
    3. Երկրում ընթանում է փոքր ու միջին բիզնեսի սպանդ ՀԱԿ-ը ընդամենը արձանագրում է փաստը որը կարող է անել ամեն անցող մարդ
    4. Երկրի պարտքը մեծացավ 2 անգամ ՀԱԿ- չկա ու չկա.
    5. Երկրում բացահայտ քարոզվում է գողական արժեհամակարգ, ՀԱԿ-ին այդ բոլորը չի հետաքրքրում.... երևի ԼՏՊ-ն կարծում է թե մարդիկ որ մի լավ ընկղմվեն հայկական եթերի կեղտաջրերի մեջ հանկարծ նրանց մոտ գիտակցության պայծառացում կլինի
    6. Երկրի իշխանությունները բացահայտ պարտվողական քաղաքականություն են վարում բոլոր արտաքին ճակատներում իսկ ՀԱԿ-ը ելնում ասում է ժողովուրդ եկեք չխանգարենք


    Կարամ թվարկեմ էլի շատ երկար ու ես իրավունք ունեմ պահանջատեր լինելու:
    Եվ դուք իրավունք չունեք ինձ այդ իրավունքից զրկելու կամ կասկածի տակ դնելու իմ իրավունքները:

    Որովհետև ՀԱԿ-ը հսկայական ռեսուրսներ ունեցող կազմակերպություն է որը հայտ է ներկայացրել փրկելու մի ամբողջ ժողովուրդ:

    Իսկ ես մի անհատ եմ: Ես նման հայտ դեռ չեմ ներկայացրել, ես զբաղված եմ ինձ ու իմ մերձակա շրջապատին, նաև ինչքան որ հնարավոր է հայության լայն շերտերին օգնելով ու տեղեկություններ տալով որովհետև գիտեմ որ և՜ ՀԱԿ-ը և՜ այս իշխանությունները ՍՆԱՆԿ են ու տանում են բոլորիս կործանման:
    Քանի դեռ ես չեմ տեսնի ռեալ քայլեր ապա հակառակին չեմ հավատա:

    Դրա համար էլ ես այստեղ մարդկանց մոտ կասկած եմ սերմանում ՀԱԿ-ի նկատմամբ որպեսզի ավելի շատ մարդիկ զգոն լինեն ու չդառնան հերթական զոհասեղանի մատաղացու: Մի անգամ ազգովի դարձանք 1915-ին :

    Այն ուղղությամբ որ տանում է ԼՏՊ-ն իր քարոզները շատ են սկսում նմանվել էն տերտերական մի երեսին խփում ես մյուսը դեմ տուր: Դա ոչ մի տեղ չի տանի:

    Չարին չդիմադրելով երբեք չես հաղթի:
    Չարին չպետք է հակազդել, չարին ուղղակի չպետք է զիջել ու չմոռանալ:
    Իսկ ամբողջ այս լևոնական շարժումը մտնում է փոխզիջումային փուլ: Դուք արդեն մոռացել եք թե ինչքան բաներից եք հրաժարվել: Անցյալ տարի էս վախտ չէիք ընդունում ընտրության արդյունքները իսկ հիմա ով է հիշում դրա մասի՞ն:

    Դասական հայկական պեռմանենտ նահանջ: Այդպես զիջեցինք Արևմտյան Հայաստանը ու հիմա ուզում ենք մոռանանք, զիջեցինք Նախիջևանը ու հիմա մոռացանք, մեզ գալիս մորթում են գնդակահարում են, սկզբից բորբոքվում ենք կատաղում հետո մի քանի տարի հետո համակերպվում.. եվ այդպես շարունակ: Դրա համար այս օրի ենք:

    Ու ԼՏՊ-ն տանում է այդ զանգվածին նույն հին դասական հայկական ուղով..... մոռանալ, ներել, նստել թախտին սպասել գիտակցության փոփոխությանը, ու անվերջ խոսալ խոսալ խոսալ ու զիջել...
    Վերջին խմբագրող՝ Marduk: 07.03.2009, 19:24:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  18. #1514
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Էլեկտրականությունը դարձավ 30 դրամ ՀԱԿ-ը ոչինչ չարեց
    2. Տաքսիստները միտինգ էին անում ՀԱԿ-ը արձակուրդ էր
    3. Երկրում ընթանում է փոքր ու միջին բիզնեսի սպանդ ՀԱԿ-ը ընդամենը արձանագրում է փաստը որը կարող է անել ամեն անցող մարդ
    4. Երկրի պարտքը մեծացավ 2 անգամ ՀԱԿ- չկա ու չկա.
    5. Երկրում բացահայտ քարոզվում է գողական արժեհամակարգ, ՀԱԿ-ին այդ բոլորը չի հետաքրքրում.... երևի ԼՏՊ-ն կարծում է թե մարդիկ որ մի լավ ընկղմվեն հայկական եթերի կեղտաջրերի մեջ հանկարծ նրանց մոտ գիտակցության պայծառացում կլինի
    6. Երկրի իշխանությունները բացահայտ պարտվողական քաղաքականություն են վարում բոլոր արտաքին ճակատներում իսկ ՀԱԿ-ը ելնում ասում է ժողովուրդ եկեք չխանգարենք
    … Հա, բայց ի՞նչ անի… Տա, սպանի՞… Կարա՞…

  19. #1515
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Ես գտնում եմ որ Հայությունը այսօր ունի այնքան ռեսուրս ու հնարավորություն որ կանգնենցի բոլոր արտաքին թշնամական ճնշումները ու ներսում էլ կառուցի արդար հասարակարգ այնպիսին որը էտալոն կլինի :

    Ուղղակի պետք է դրա համար հավատալ Աստծո զորությանը: Համար մեկ պայման: Եթե որոշ ինքնագոհ անձնավորություններ կարծում են թե Տիեզերքում ինչ որ բան կարելի է փոխել միմիայն սեփական չունեցած ցածր բանականության շնորհիվ ապա սխալվում են:

    Համար երկրորդ պայմանը դադարել հասկանալ որ Մարդը ստեղծված է Աստծո կերպով, այսինքն նա ընդունակ է մեծ բաների եթե նրա քայերը համահունչ են գլոբալ պահանջներին:
    Բայց որպեսզի մարդը սկսի զգալ իր մեջ եղած զորությունը նա պետք է սկսի ազատվել սեփական կենդանական բնազնդերի գերին լինելուց, նաև պետք է իր միջից փնտրի հանի այն ամբողջ սուտը ու կեղծիքը որ ստեղծել է այս քաղաքակրթությունը իր զարգացման ընթացքում:

    Դա ամենօրյա բարդ աշխատանք է: Դա գիտակցության փոփոխություն չի դա գիտակցաբար աշխատանք է սեփական Ոգու վրա: Եվ դա չի կատարվում միտինգներ այցելելով ու այնտեղ Ամբխոի էգրեգորից էներգիա ստանալուց հարբելուց հետո:

    Երբ դուք գնում եք միտինգի ու ձեզ թվում է թե ուժեր ստացած դա ինքնախաբեություն է: Դա հայտնի հոգեկան երևույթ է , երբ շատով հավաքվում ես քեզ ուժեղ ես զգում իսկ հետո ամեն մեկը առանձին մնում է նույն մարդը առանց որևէ փոփոխության:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 101 120-ից ԱռաջինԱռաջին ... 5191979899100101102103104105111 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •