User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի քան համոզված եմ, որ համարյա մենակ եմ բարբաջում այս թեմայում ու առավել ևս ԼՏՊի ելույթից հետո, ինչը այդպես չեր նախորդ անգամներին - բուռն ծափահարությունները ու հրճվանքը ԼՏՊի ելույթոցվ, վերլուծությունները շարունակվում էին նաև հանրահավաքից հետո։

    Առայժմ միայն լռություն է, կամ չեն մարսել վերջին ելույթը, ոչ միայն ակումբցիները, կամ այն փաստը, որ ԼՏՊի ելույթի մասին նաև ոչ ԼՏՊականներն են լավ կարծիք հայտնել, շատերին հուսահատեցրել է, քանի որ մինչ այժ նրանք կարծում էին, որ ԼՏՊի հետ միայն իրենք կարող են համակարծիք լինել....

    Կարճ ասած ԼՏՊ ասում է մասնակցենք ընտրական բոլոր գործնթացներին ու ամեն տեղ մեր քաղաքական ներկայությունով ապահովվենք արդար ընտրություններ, հեղափոխություններից ձեռ քաշենք - իսկ դա ՎՃՌԱԿԱՆ մարդկանց համար, որ հայ հայա սպասում էին, որ հեսա միմիլյոն մարդ հավաքենք գոռանք Լևոն նախագահ սախ կփլվի, դեպրեսիա մեջ է գցել։

    voter, ես նույնպես ավելի քան համոզված եմ, որ դու համարյա մենակ ես բարբաջում էստեղ: Իսկ թեմայի վերնագիրը կարդացե՞լ ես: «Հանրահավաք և երթ մարտի 1-ին»: Այսօր արդեն մարտի 5-ն է, քննարկումներն այստեղ շարունակելն այլևս նպատակահարմար չէ: Զրույցը կարելի է շարունակել այլ թեմաներում:

    Իսկ այն, որ դու նորից շարունակում ես մարդկանց բաժանել «ԼՏՊ-ական / ոչ ԼՏՊ-ականների», ընդ որում՝ գրում ես, որ որոշ «ոչ ԼՏՊ-ականներ» էլ են դրական կարծիք հայտնել ելույթի մասին, ու դրանից հետևություն ես անում, որ «ԼՏՊ-ականները» գուցե հուսահատվել են, ստիպում է կասկածով նայել քո մտածական ունակություններին: Մարդիկ հորոսկոպով չեն բաժանվում «լևոնական - ոչ լևոնականների», և ոչ էլ «լևոնական» լինելը կարմա է: Պարզապես լինում են ելույթին (մարտավարությանը, վարած քաղաքականությանը, գաղափարախոսությանը) դրական և բացասական վերաբերվող մարդիկ: Ու վերջ: Մնացածը դեմագոգիա է: Զոմբիներ, հոգեխանգարվածներ, ջհուդմասոններ, համաշխարհային դավադրություն, ՍՍ, ՌՔ, Ինտելեկտուալ (c)... Համակարծի՞ք են հիմա՝ իմ քաղաքական ճամբարից են, քննադատու՞մ են՝ քաղաքական հակառակորդ են: Այն, որ որոշ «հակալևոնականներ» դրական են արտահայտվել ելույթի մասին, ինձ կարող է միայն ուրախացնել և ոչ՝ հակառակը: Իսկ քո գրած խանդի տեսարանը, ցավում եմ, բայց այսօրվա իրականության մեջ տեղ չունի: Սա բեմ չէ, մենք էլ Օթելլո-Դեզդեմոնա չենք:

    voter, եթե հանկարծ 999.999 մարդ հավաքվեր և գոռար «Լևոն, նախագահ», դու նրանց կմիանայի՞ր: Իսկ եթե գոռային «Պարույր, նախագահ» կամ «Վահան, նախագա՞հ»: Ինչ-որ մեկին կմիանայի՞ր ընդհանրապես: Չե՞ս կարծում, որ հիմա միայնակ գայլերի դարն անցել է. կամ դու ես միանում, կամ այնպես ես անում, որ քեզ միանան: «Քաղաքականությունում» ամենաակտիվ անդամներից մեկն ես, սակայն դեռ հստակ արտահայտված քաղաքական կողմնորոշում ցույց չես տվել: Ոչ մի կոնկրետ բան չես առաջարկել: Ոչ մի տարբերակում չես դրել ամենատարբեր քաղաքական գործողությունների մեջ՝ ամեն ինչին հավասարապես ոչնչացնող գնահատական տալով: «Քադում» էին բուրգը՝ կծու ծիծաղում էիր: «Սահմանադրության շրջանակներում» են գործում՝ ծաղրում ես ու հրճվում: Իմ տպավորությամբ՝ նույնիսկ «հավերժ ընդդիմադիր» էլ չես, այլ «հավերժ թունոտ բողոքավոր» (հազար ներողություն): Եվ ուրեմն հարց. ի՞նչ օգուտ: Ու՞մ համար: Որպես ի՞նչ:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.03.2009), Nareco (05.03.2009), Norton (05.03.2009), Մարկիզ (05.03.2009), Վիշապ (05.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •