Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
Փոխանակ մտածի թե երկիրը ոնց կարելիա հիմա փրմել քանդվելուց, ասումա համփերեք երկիրը քանդվի, որ զրոյից սկսենք սարքել
Զրոյից ես էլ, դու էլ կարանք սարքենք դժվարը սարքածը պահելնա:
Ահիկ, այ եթե մի քիչ հասկանայիր այն, ինչ ասում են, եթե քաղաքականությունը քո համար չլիներ անիմաստ բառերի կույտի հորձանուտը աջ ու ձախ շաղ տալու հնարավորություն, գուցե հասկանայիր, որ հենց երկիրը վերջնական քանդելու դեմն առնելու համար է, որ ընտրվեց այս ուղին: Բայց դե չես հասկանում: Դու իմ կողքը կանգնած էիր հանրահավաքին ու ամենահասարակ խոսքերը, որոնք ակնհայտ էին թե ինչին և ում են վերաբերվում, էնպիսի տրագիկոմեդիկ վերլուծության էիր ենթարկում, որ աչքերս ճակատի մոտակայքում սևեռվելուց էլ ներքև իջնելու ցանկություն չէին հայտնում, էլ ի՞նչ ասեմ: