Այո
Ոչ
Չգիտեմ
էսպես չի մնա
Հասկանում ա: Սոված ու վախեցած ժողովուրդը շատ ավելի ա հասկանում: Հիմա ուզում ես ասես ամերիկացիներից շատ չի՞ հասկանում մեր ժողովուրդը: Իհարկե շատ ա հասկանում, բայց նրանք դուխով են, պաշտպանված ու կուշտ: Իսկ մերոնք... մերոնք հալա օրվա հացի խնդրից Էնկողմ շատ բան չեն էլ կարում տեսնեն, որովհետև էդ խնդիրը իրանց խեխդում ա: Ցանլացած ճանապարհով օրվա հացի ու անվտանգության հարց են լուծում, թեկուզ ձայն ծախելով: Իհարկե շատերը հպարտ են, ու չեն վաճառում իրանց ձայները, բայց էդ շատերը մեծամասնություն չեն: Առավել ևս ճնշող մեծամասնություն:
էսպես չի մնա
Արիացի (03.03.2009), Հակոբ Գեւորգյան (03.03.2009)
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Փողը՝ մեր դեպքում հինգ հազար դրամը, օժտված է մեծ ու փիս պոտենցիալ էներգիայով: Երբ օլիգարխներն այն բաց են թողնում ընտրությունների ժամանակ, պոտենցիալը վեր է ածվում փիս կինետիկի: Մտնելով ընտրողների գրպանը՝ փողն ընտրողին է փոխանցում իր փիս կինետիկ էներգիան… Ընտրողը վերցնում է գրիչը և քվեաթերթիկին է փոխանցում իր փիս կինետիկը: Փիս պոտենցիալով օժտված փիս քվեաթերթիկները նույն մեխանիզմով արդեն, հավաքական և գումարային վիճակում փոխանցում են այդ փիս էներգիան փիս թեկնածուին:
Սույն փիս օղակը չի գործում, երբ հինգ հազար վերցնողները փիս նվազում են…
Հայտնի հույն փիլիսոփա…
Ամբողջ խնդիրն էն է, որ հիմա գործ ունենք հենց նոր ուղղության հետ, ինչն անձամբ ինձ շատ ուրախացնում է: Այս մասին պատրաստվում եմ հիմնավորված գրել, առայժմ սահմանափակվեմ 2 բառով ասելով:
Եթե մինչ այժմ բոլոր քաղաքական գործիչներն ու ուժերն ասել են. «Ես էս կանեմ, էն կանեմ, աշխարհը սենց շուռ կտամ, հետևիցս եկեք», ապա հիմա կա մի ուժ, որի ղեկավարն է Տեր-Պետրոսյանը, որն ասում է. «Կազմակերպվեք, դառեք միակամ, եղեք պահանջող, իմացեք ձեր իրավունքները, դարձեք քաղաքացիական հասարակություն ու իրար հետ կգնանք»: Տարբերությունը շատ մեծ է:
Արիացի, ցավոք սրտի ես
1. պատասխանատու մարդ եմ ու հնարավոր կարևոր զանգերի պարագայում չեմ կարող հեռախոսս անջատել
2. օգտվում եմ հեռախոսիս զարթուցիչից
հետևաբար չեմ անջատել ու չեմ անջատի հեռախոսս նման դեպքերում, սակայն եթե ես հասկանում եմ այդ զանգողներին, եթե ես հասկանում եմ, թե ինչի չեմ անջատի հեռախոսս, ապա պարզապես չեմ կարող հասկանալ այս գրառումդ անելու պատճառը... չնայած կարող եմ ենթադրել, որ ուրիշ ասելիք չկար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չի հասկանում, հա հենց ամերիկացիներից քիչ ա հասկանում: Քաղաքացիական գիտակցությունը շատ ցածր ա քան ամերիկացիների մոտ: Խոսքը պարզ հաշվարկի մասին ա՝ էսօր 5000 հացի փող են տալի, վաղը հացի գինը կրկնապատկվում ա ու 7000-ի վնաս ես կրում: Պարզ տրամաբանություն առանց վեհ գաղափարների, առանց հայրենասիրության, արդարության, ժողովրդավարության: Ու մի բան էլ 5000 վերցնողների միայն մի մասն է հացի կարոտ, իսկ մյուսները ասում են կողից փող ա էլի թո կպնի:
Պետք չէ գերագնահատել այսպես կոչված «ամերիկացիներին»:
Գուցե դուխով են ...
Պաշտպանվա՞ծ: Այո, եթե համեմատենք ՀՀ-ի բնակչի հետ, նրանց քաղաքացիական իրավունքները ավելի պաշտպանված են: Իսկ որքանո՞վ են պաշտպանված ընտանիքում: Կարիքավոր (կամ կիսասոված կամ սոված) ընտանիքներում անհամեմատ ավելի շատ են ընտանեկան բռնությունները (որին հիմնականում զոհ են դառնում կանայք, երեխաներ և ծերեր):
Իսկ կուշտ՝ աոավել ևս: 2007-ի տվյալներով, ԱՄՆ-ում բնակվող 36,2 միլիոն մարդ, որոնցից 12,4 միլիոնը երեխաներ են ապրում էին սովի պայմաններում: Պարզ է որ 2008-ի տվյալները ավելի հուսադրող չեն լինելու:
Մի խոսքով - շատ «ամերիկացիներ» առանց երկար բարակ մտածելու կվերցնեին այդ 5000ի համարժեք դոլլարը, եթե առաջարկող լիներ: Իսկ շատերին առաջարկող էլ չէր լինի քանի, որ ԱՄՆ քաղաքացիներ չեն:
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Հակոբ Գեւորգյան (04.03.2009)
Տիայր Լևոն Տեր–Պետրոսյանի ծնած ընդիմությունը ծնվեց 2007–ի հոկտեմբեր ամսին, ընկավ կոմայի մեջ 2008-ի մարտի մեկին, մահացավ մեկ տարի անց, 2009–ի մարտի մեկին. ամերիկյան հիվանդանոցները չքավորին չեն օգնում…պարզ է դա։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Շուտ ու սխալ հետևություններ ես անում Հակոբ ջան: Ժողովրդի դժգոհ զանգվածը մեծանում է, իսկ պետության վարած սխալ ու կործանարար տնտեսական քաղաքականությունը ուղղակի ստիպում է մարդկանց դառնալ ընդիմադիր: Դու պետք է երեկ Հայաստանում լինեիր՝ վիճակի ամբողջ լրջությունն ու ծանրությունը պատկերացնելու համար, որովհետև բառերով նկարագրել, թե ի՞նչ է կատարվում այստեղ, պարզապես անհնար է:
էսպես չի մնա
Լեո (04.03.2009), Հակոբ Գեւորգյան (04.03.2009)
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Քո ասած ընդիմությունը կմեռնի միայն 2 դեպքում
1. Երբ գա ընդիմության
2. Երբ իշխանությումը ժողովրդին կտա այն, ինչ խոստանում է ընդիմությունը:
Վերջինս իմ կարծիքով գրեթե անհնար է որովհետև իշխանությունը այս մեկ տարվա ընթացքում ոչ մի բան չարեց այս ուղղությամբ, նենց որ մնում ա հաղթենք…
Հ.Գ.
Հակոբ որ հաղթենք մի հատ մեեեեեծ քեֆ ենք անելու ու ուրախանանք ազգովի, քեզ էլ անձամբ կհրավիրեմ![]()
Հակոբ Գեւորգյան (04.03.2009)
Նորմարդ (04.03.2009)
Հակոբ Գևորգյանը քաղաքականությունից բան չէր հասկանում 2007-ի հոկտեմբեր ամսին, նրան չհուզեց 2008-ի մարտի մեկի գործողությունները, շարունակեց մնալ Հայաստանյան անցուդարձի նկատմամբ անտարբեր ու քաղաքականությունից չհասկացող 2009-ի մարտ մեկից հետո: Ցավոք, ոչ մեկը ունակ չէ օգնել սույն անձին:
Վերջին խմբագրող՝ Elmo: 04.03.2009, 15:53:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ