User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհի հերն էլ անիծած: Մենք չգիտենք աշխարհում ինչ ա կատարվում: Սկի Հայաստանից գլուխ չենք հանում, դու ստեղ աշխարհի մակարդակով օրինակ ես ուզում բերեմ:
    Նախ քաղաքականությունը նման ա սպիդով վարակված մարմնավաճառի: Հերիք ա մի անգամ հետը լինես, ու դու անբուժելի վիրուսակիր ես: Նենց որ մաքուր գործիչ չկա, դա հարաբերական մեծություն ա: Քաղաքական իդեալներ իմ համար պարզապես չկան:

    Իսկ ինչ վերաբերվում ա ցավալուն, որ Սերժի, կամ Քոչարյանի ղեկավարած պետության քաղաքացի եմ, ասեմ, որ դեռ Լևոնի ժամանակներից եմ ցավում ու ամաչում իմ պրեզիդենտի համար:
    Էլմո ջան, Լևոնի ժամանակներից ամաչում ես հա՞: Ինչի՞ց սկսեցիր ամաչել, ո՞ր պահից հասկացար, որ Լևոնը արժանի չի քո պետության, քո երկրի նախագահի աթոռը զբաղեցնելուն: Ի՞նչ արեցիր դրա դեմ, էն ժամանակ էլ էի՞ր սպասում, որ մի հատ ազնիվ անկեղծ, արժանի մարդ կգա մի հատ ճիշտ իշխանափոխություն կանի ու ամեն ինչ տեղը կընկնի: Ու մի կարևոր հարց ևս` մինչև ե՞րբ ես տենց ամոթխած ապրելու:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (02.03.2009), Տրիբուն (02.03.2009)

  3. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, Լևոնի ժամանակներից ամաչում ես հա՞: Ինչի՞ց սկսեցիր ամաչել, ո՞ր պահից հասկացար, որ Լևոնը արժանի չի քո պետության, քո երկրի նախագահի աթոռը զբաղեցնելուն: Ի՞նչ արեցիր դրա դեմ, էն ժամանակ էլ էի՞ր սպասում, որ մի հատ ազնիվ անկեղծ, արժանի մարդ կգա մի հատ ճիշտ իշխանափոխություն կանի ու ամեն ինչ տեղը կընկնի: Ու մի կարևոր հարց ևս` մինչև ե՞րբ ես տենց ամոթխած ապրելու:
    Էն պահից սկսած, երբ 6-րդ բաժնի աշխատակիցները աչքիս առաջ 25 տարեկան տղուն գնդակահարեցին տարան 1992 կամ 93 թ.: Իսկ ամոթխած էնքան եմ մնալու, քանի մեր ազգի փրկիչները էդ թվերի պրեզիդենտներն ու նախարարներն են:
    էսպես չի մնա

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Իհարկե կարելի է 90–ական թվականներից սկսած ցանկացած ապօրինի, անմարդկային, ստոր, քստմնելի գործողության համար մեղադրել Տեր–Պետրոսյանին, ի՞նչ խոսք, դրանից էլ հեշտ բա՞ն։ Կարելի է նաև ամպագոռգոռ հայտարարություններ անել ջհուդամասոնական շարժումից, գաղտի գործակալներից, Սորոսի փողերից, ավելացնել համեմունքային բառեր՝ «ազգակործան», «դավադրություն», «պետական անվտանգություն» և այլն, վերջում էլ այս ամենի կողքին դնել «Լևոն» և ճաշը պատրաստ է։ Ու այս մտքի գոհարներից, այս «զալատոյ» մտքերից ոմանք իրենց աչքին մի տեսակ բարձրանում են, կուրծքը հպարտությունից սկսում է ավելի արագ բարձրանալ իջնել, բա ո՞նց, իրենք գտան այս ազգի դժբախտության պատճառը, գտան իրենց պրոբլեմների համար ում մեղադրեն, մաղձը թափվեց, ինքը զինքը դրսևորվեց, Հայ ազգի պանծալի զավակը ի ցույց դրեց իր հզոր աշխարհայացքը ի փառս իրեն և ժողովրդի։ Եվ չգիտեմ, թե բնածին կուրությունից, թե վախից, թե տգիտությունից, թե գիտակցական մակարդակից է, որ չենք նկատում, որ այս պրոբլեմներով պատրաստված ճաշի հեղինակը իրականում մենք ենք, մեր արատավոր գեներով, մեր էգոիզմով, մեր չուզողությամբ, մեր փոքրոգությամբ, մեր նախանձով, մեր անհագ ու անարդար ցանկություններով հանդերձ։ Եվ ահա գահավիժելիս էլ նույնիսկ շատերի աչքերը չեն բացվում ու չեն նկատում սեփական արատները ու էլի «Լևոն» են կրճտացնում, քանի որ սեփական խղճի առաջ չոքելու կարիքը չկա, գահավիժում ենք գլուխներս բարձր, մենք հպարտ ժողովուրդ ենք, մեզ Հայ են ասում։

    Հ.Գ. Լևոնը քաղաքական գործիչ է, լիդեր, Հանրապետության Առաջին Նախագահը։ Նա ճառ է կարդում, մատնանշում է այս այն, վերլուծություններ է անում, կանխատեսումներ։ Բայց միևնույն է, մեր ապրելակերպը, մեր քաղաքական կուրսը ընտրում ենք մենք՝ Հայաստանի քաղաքացիներս։… Թե՞ այնուամենայնիվ Սորոսը… գուցե հենց ինքը՝ Սատանա՞ն։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.03.2009), Mephistopheles (02.03.2009), Nadine (02.03.2009), Tig (02.03.2009), Մարկիզ (02.03.2009)

  6. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ չգիտեմ, թե բնածին կուրությունից, թե վախից, թե տգիտությունից, թե գիտակցական մակարդակից է, որ չենք նկատում, որ այս պրոբլեմներով պատրաստված ճաշի հեղինակը իրականում մենք ենք, մեր արատավոր գեներով, մեր էգոիզմով, մեր չուզողությամբ, մեր փոքրոգությամբ, մեր նախանձով, մեր անհագ ու անարդար ցանկություններով հանդերձ։ Եվ ահա գահավիժելիս էլ նույնիսկ շատերի աչքերը չեն բացվում ու չեն նկատում սեփական արատները ու էլի «Լևոն» են կրճտացնում, քանի որ սեփական խղճի առաջ չոքելու կարիքը չկա, գահավիժում ենք գլուխներս բարձր, մենք հպարտ ժողովուրդ ենք, մեզ Հայ են ասում։
    Երևի ամենաառողջ միտքը, որ հնչեցվել է այստեղ: Համաձայն եմ:
    էսպես չի մնա

  7. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն պահից սկսած, երբ 6-րդ բաժնի աշխատակիցները աչքիս առաջ 25 տարեկան տղուն գնդակահարեցին տարան 1992 կամ 93 թ.: Իսկ ամոթխած էնքան եմ մնալու, քանի մեր ազգի փրկիչները էդ թվերի պրեզիդենտներն ու նախարարներն են:
    Լավ, Էլմո ջան, հասկացա` ապօրինություններ ես տեսել, բռնություններ ես տեսել, բոլորն էլ տեսել են, բայց դու մի՞թե հավատում ես, որ կարողա լինի նենց մեկը, ով հասնի նախագահի աթոռին ու հրեշտակի թևերը մեջքին լինի: Կարծում եմ` չես հավատում, այսինքն մշտնջենական փակուղի ա, վերջ, աչքներս փակենք ամեն ինչի առաջ, բոլորը քրական հանցագործներ են, ոչ մեկին կողքը կանգնել չի կարելի, ավելի լավ ա պատերի տակով քայլելով ապրենք, գոյատևենք:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •