Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Network.am գիտե՞ս ում եմ ամենաշատը մեղադրում, որ ժողովուրդը Լևոնի հետևից ա գնում:
Ներկա ու նախկին իշխանություններին: Բանակում մի հատ գնդի հրամանատար ունեինք, բացառիկ սրիկա էր: Լուսամուտից գլուխը հանում էր, գունդը սառում էր: Մեզ թվում էր, որ սրանից վատ սպա չի լինում: Անցավ մի 4 ամիս, մի հատ շտաբի պետ բերեցին, էն աստիճանի հիստերիկ աննորմալի մեկն էր, որ դրա մոտ գնդի հրամանատարը, ոնց որ սաղիս հարազատ հորոխպերը լիներ:
Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր , եթե լիներ այդպիսի մեկը, ես ցույց կտայի, ու հենց իրա առավելություններն էլ կնշեի: Եթե տենց մեկը ի հայտ գա, հաջորդ վայրկյանին գլխից կխփեն: Ես քեզ չեմ մեղադրել, որ Լևոնի գլխավորած շարժմանն ես համակրում, ես ցավով եմ արձանագրում դա: Ու ինձ դեմ մի տուր պատին, որ քո համար արժանի առաջնորդի թեկնածու գտնեմ
Էլմո ջան, հերթով էի գալիս, էս գրածդ չէի տեսել, որ դու այլ առաջնորդ չես տեսնում, գոնե մեկի անունը չես կարող տալ, բայց մեկա, քեզ հարց ունեմ տալու. բա ի՞նչ անենք, սուսուփուս սպասենք, թե մի օր ոնց ա՞ մի հատ մենթի ֆոռմա հագած փսլնքոտ մեծ գլխից խփելու: Ի՞նչ անենք այ ախպեր, դու ասա քո տարբերակը, մենակ չասես` սպասենք նոր դեմքի, եթե տենց ա, արի դու դառի էդ մեկը, ես քո հետևից գալիս եմ, ավելի մեծ սպասելիքներով, քան Լևոնից եմ սպասում: Կվերցնե՞ս քո վրա էդ դերն ու պատասխանատվությունը: