Այո
Ոչ
Չգիտեմ
Համայնքապետերին մի հանձնարարություն է տված - անել ամեն ինչ որ մասնակիցները թիվը քչացնեն, իսկ թե ինչպես պետք է անել, թողել են համայնքապետերի հիվանդ երևակայությանը: Մեկը մոմավառություն է անում, մյուսը երևի մատաղ կանի էտ օրը` շառից, փորձանքից հեռու պահելու համար հարազատ համայնքը, ու էլի ներկա բացակայով, երրորդն էլ էտ օրը ասենք փոքրիկ չարբախցի միջոցառում կկազմակերպի` ձմեռ պապիով բանով:
կծկտուր տեղեկություն ունեմ, որ սադրանք են կազմակերպելու, մասնավորապես Արզնիում 50 դալար կամ (լավ չեմ հիշում) 50 հազար դրամական են բաժանել գյուղի ջահելներին, որ երթի ժամանակ քաղաքում ապակիներ ջարդեն: Որևէ նման տեղեկություն ունե"ք, պարզապես չեմ հասկանում, թե սա ինչներին պիտի պետք լինի..
Kuk (28.02.2009)
Փողի կատակդ շաաատ էր անհաջող, այլևս չկրկնես...
Վախեցնելու խնդիր չկա, մարդիկ զոռով չեն գնում: Բայց նաև խիստ դեմ եմ «նեգատիվ» ինֆորմացիան թաքցնելուն, դա նշանակումա, որ ինչ-որ մեկը չափից ավելի է շահագրգռված:
Բայց սաղ հեչ, ես իրոք ուզում էի հարցիս պատասխանը ստանայի, ինձ հասած ինֆորմացիայի մեջ չերեզները մի քիչ շատ են, դրա համար....
Ներողություն, սակայն ես ամենևին կատակ չէի անում: Իսկ եթե կարծում ես, որ քեզ էի ակնարկում, ապա ոչ, կարծում եմ, որ դու այդ միջոցով տարածվող ինֆորմացիայի ակամա կրող ես: Նման կերպ խոսակցություններ են տարածվել, որ իբր հատուկ ջրցան մեքենաներ են լինելու, որ դեմքին պահելուց աչքը դուրս է գալու, դրա համար մենակ ոտին են պահելու (բոլորին խորհուրդ եմ տալիս հանրահավաքի գալ շամպունով, լողանալու ձրի առիթ ա), որ իբր աննախադեպ քանակի օպերատորներ նկարելու են հանրահավաքը՝ որ հետո նայեն ու բոլորին բռնեն և այլն: Բարեբախտաբար գիտենք այս կարգի ինֆորմացիաների ծնունդը ոնց է լինում: Լավ կաց![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ապեր, 0 է, որովհետև էդպես էլ հստակ չասացիր թե ում կուզենայիր նախագահ տեսնել և էդ ի՞նչ գաղափարների հետևից ես գնում, որ այսօրվա շարժումը չի արտացոլում… հավանական է որ էդ մարդը չկա և շարժումը քեզ համար խիստ անձնավորված է (մենակ թե Լևոնը չլինի, ինչ ուզում է լինի) և գաղափարը դառնում է երկրորդական… երևի մի հատ էլ տարբերակ կա էն էլ դու կիմանաս… գիտեք ինչ եք ուզում, բայց միայն դուք գիտեք ու բացատրել չեք կարողանում (կամ չեք ուզում)
Ինչևէ, եթե դուք այսօր քաղաքական դաշտում չեք և գործընթացներին չեք մասնակցում (ես միանշանակորեն ինկատի չունեմ շարժման համակիր լինել) ձեր քաղաքական և քաղաքացիական արժեքը 0 է… հիմա ոնց որ տեսնում ես քաղաքական դաշտում ոչ Պողոս կա, ոչ Սանթրոս կա, ոչ էլ Համբարձում, այլ կա ՀԱԿ… իմ ասածը սա է
Chuk (28.02.2009)
արաաա, էս ինչ մտքի գոհարներ են ...ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Ընդդիմությունը մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Երեւանում, ինչ է անելու ոստիկանությունը: Այդ հարցը լրագրողները փետրվարի 27-ին ուղղել են Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նա հայտարարել է, թե տեղեկություն են տարածում, որ ոստիկանությունն անհանգստացած է մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքով: “Այդպիսի բան չկա, շատ հանգիստ ենք”, հայտարարել է Ալիկ Սարգսյանը, նշելով, որ մարտի 1-ին որեւիցե բան չեն սպասում: Ավելին, Ալիկ Սարգսյանն ասում է, որ այդ օրը ոստիկանությունն էլ ընդունելու է տուժողի կեցվածք, քանի որ մեկ տարի առաջ այդ օրը ոստիկանությունն էլ ունեցել է զոհ: “Եթե կուզեք, մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը”, ասել է Ալիկ Սարգսյանը: Նա ասել է, թե համոզված է, որ ժողովուրդն այդ օրը կգա, խաղաղ կհարգի զոհերի հիշատակն ու կգնա տուն:
“Մենք պատրաստ ենք մարտի 1-ին ամբողջությամբ վերահսկել իրավիճակը”, հայտարարել է Ալիկ Սարգսյանը, քաղաքացիներին կոչ անելով ջուր չլցնել որեւէ քաղաքական ուժի ջրաղացին եւ չփորձել “այլ հույսեր փայփայել”: Ալիկ Սարգսյանն ասում է, որ ոստիկանությունը մարտի 1-ին թույլ չի տալու հասարակական կարգի խախտում, եթե որեւէ մեկը փորձի փողոցներ փակել, երթեւեկությանը խանգարել, աղաղակել, տպավորություն ստեղծելով, թե քաղաքում ինչ որ բան է կատարվում: “Երեւանից պետք է վերանա վախի մթնոլորտը”, հայտարարել է ոստիկանապետ Սարգսյանը:
http://www.lragir.am/src/index.php#top
Հա, Տրիբուն ձյա, էդ մտքերը ինձ սպանել են: Նստած ազատություն էի լսում ու ուշադիր չորս կողմս էի նայում, որ վերջնական հասկանամ, մեր տա՞նն եմ, թե՞ գժանոցում: Բայց ոնց-որ թե մեր տանն էի: Ախր վերջն ա, սեփական երկրիդ ոստիկանապետը ասում ա, որ իրանք էլ են երկու զոհ տվել... այսինքն էն 8 քաղաքացի զոհերը (ում իրենք ի պաշտոնե պարտավոր էին պաշտպանել) իրենցը չեն... այսինքն էս մարդը ռեալ համարում ա, որ ժողովուրդը ոստիկանության թշնամին ա: Որտև մենակ թշնամիների բախման ժամանակ կարող ա կողմերից մեկը տենց ապուշություն ասել: Սարսափելի ա... վաղը հանրահավաքիս կարգուկանոնը, ըստ Ալիկ Սարգսյանի, պետք ա երկրիս թշնամիները հսկեն... Ու փառք Աստծու, որ էդպես քչերն են մտածում ու ոստիկանների մեջ լիքը նորմալ մարդիկ կան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարելի է խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի դերի մասին, որովհետեւ ամբողջ ընդդիմադիր շարժումը կարծես մեկ դերասանի թատրոն լիներ: Առաջին նախագահի համար շատ կարեւոր էր, որ պատմության մեջ մնա որպես դրական կերպար: Ի թիվս այլոց, ԼՏՊ-ն իր ու իր շրջապատի անձանց վերագրվող քրեական մեղքերից ազատվելու խնդիր ուներ ու այդ խնդիրը փորձեց լուծել հետընտրական շրջանում` ներկա իշխանություններին ավելի հանցագործ ներկայացնելու ճանապարհով: 1996-ին էլ Երեւանի փողոցներում տանկեր կային: Եթե այս իշխանությունները, տանկեր հանելուց բացի, նաեւ կրակեին ժողովրդի վրա` ակնհայտ կդառնար իրենից հետո երկրում իշխող ղարաբաղյան կլանի ավելի հանցագործ լինելը: ԼՏՊ-ի կիրառած տեխնոլոգիան պարզ էր: Ժողովրդին հրապարակում պահելով, երգելով, պարելով, իշխանություններից փախած մի քանի քաղաքական գործիչներին ժողովրդին գեղեցիկ մատուցելովՙ նյարդայնացնում էր իշխանություններին: Այս առումով ԼՏՊ-ն նույնպես բարոյական պատասխանատվություն է կրում` մարտյան զոհերի հետ կապված: Բարեբախտաբար իշխանության հասնելը նրա գերնպատակը չէր, այլապես նա բաց չէր թողնի փետրվարի 26-ի առիթը եւ զոհերը կարող էին բազմապատիկ լինել: Այս առումով առաջին նախագահի գործողություններն ավելի հավասարակշռված ու գրագետ էին, թեպետ դրանք նույնպես տանում էին մարտյան հանգուցալուծմանը: ԼՏՊ-ն շատ լավ էր ճանաչում թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, պատկերացնում էր թե ինչ հակազդեցություն կարելի է սպասել նրանցից եւ չսխալվեց: Պատահական չէ, որ երբ մարտի 1-ին ԼՏՊ-ին տարան իր բնակարանը առաջին նախագահն իր գործն արած համարեց: Այսօր ժողովրդի աչքում գործող իշխանությունների համեմատ նա շատ ավելի շահեկան ձեւով է ներկայանում:
Rammstein (01.03.2009)
իշխանությունը ոչինչ էլ չի անում, եւ չեմ բացառում, որ համանման ընթացքի պարագայում, օրինակՙ քաղաքապետի ընտրութան ժամանակ կրկին կստեղծվի նույն իրավիճակը: Եթե պարզվի, որ ՀԱԿ-ը բավական վճռական մասնակցություն է ունենալու ընտրարշավին, իշխանությունը ստիպված է լինելու դրան հակազդել ընտրակեղծիքներով, ուժային գործողություններով, հնարավոր են նմանատիպ բախումներ: Հակառակ դեպքում, եթե իշխանությունը ճանաչի ընդդիմության հաղթանակը, ապա առաջիկա տարիներին նա կունենա ընդդիմադիր Երեւան: Դժվար թե իշխանություններն այդ պարագայում իրենց լավ զգան:
Վստահաբար կարելի է ասել, որ ՀԱԿ-ի նպատակն առաջիկա տարիներին լինելու է գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակը պահպանելը: Քաղաքային ընտրություններում հաղթանակը դրան շատ կօգներ, սակայն ձախողումն էլ ռիսկային է: Դեռեւս չգիտենք, թե ընդդիմությունը քաղաքապետի ընտրությունների առումով ինչ կորոշի: Հետեւաբար առայժմ չպետք է բացառել մարտի 1-ի կրկնությունը:
Bayern Munchen, չկա գրածիդ մեջ մեկ տող որ հիմնավոր լինի, որը այս թեմայում քննարկված չլինի ու որը հիմնավոր պատասխան ստացած չլինի, էնպես որ ներողություն, սակայն հերթական անգամ նույն բաներին պատասխանելու փոխարեն պահանջում եմ կարդալ թեման, որպեսզի հասկանաս, որ ասածդ, ըստ էության արժեք չունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ