Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մի բան մոռանում ես ապեր - նախ էտ ապրանքը պիտի լինի, որ դրսի համար գրավիչ լինի կամ չլինի: ?
Ես ոչ մի բան չեմ մոռացել ապեր: Էտ ապրանքը չլինելը պայմանավորված ա տարբեր գործոններով, որոնցից մեկն էլ դրամի թանկ լինելն է: Հիմա դրամի էժանացումը մեր կողմից արտադրվելիք եւ արդեն արտադրվող արտադրանքը համամասնորեն էժանացնում է միջազգային շուկայում ու էն ապրանքները որոնք հիմա արտադրվում են Հայաստանում տեղական շուկայի համար հնարավորություն կարող ա ստանան միջազգային շուկա դուրս գալ:
Երկրորդ, ամբողջ աշխարհում պահանջարկը ապրանքների ու ծառայությունների նկատմամաբ նվազում ա, ով ա հիմա վազեվազ գալու հայկական ապրանք առնի
Թերեւս կարելի է սկսել նրանից, որ տեղական շուկայի պահանջարկը տեղական ապրանքներով բավարարվի: Դա զգալիորեն կարող է մեղմել ճգնաժամի հետեւանքները: Այս պայմաններում, երբ տրանսֆերտները զգալի կրճատվել են, իսկ դրամը թանկանում է, ներմուծումը կարող է զգալիորեն ավելի թանկ նստել, քան տեղական արտադրությունը, ինչը լուրջ խթան ա տեղական արտադրության զարգացման համար: Մնում ա, որ ներմուծողները արհեստական արգելքներ չստեղծեն տեղական արտադրություն կազմակերպելու համար(կարծում եմ, որ կստեղծեն):
Ընդհանրապես ես գտնում եմ, որ մի քանի տարի առաջ դոլարի կտրուկ արժեզրկումը մեծ վնաս հասցրեց բնակչության բարեկեցությանը ու մեծ օգուտ ապահովեց ներմուծմամբ զբաղվողներին: Հենց էտ ժամանակ մենք խաչ քաշեցինք մեր տնտեսության զարգացման վրա:
Էսքան ժամանակ կուրսը միշտ էլ արհեստականորեն է ցածր պահվել, նենց չի, որ մենակ էս վերջերս ա արհեստականորեն պահվում: Ուղղակի որ տրանսֆերտները այսքան կրճատվել են, շատ դժվար ա դառնում կուրսի պահելը, վարկային ռեսուրս ներգրավելն էլ է շատ բարդ դարձել:

Լսել ես չէ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամ ա ?
Լու՞րջ