User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 85 120-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,261 համարից մինչև 1,275 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1261
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՜նչ խելացի տղա ես:
    Երեւի մենակ դու կարայիր ընենց նախադասություն գրես, որի երկորդ մասը առաջինին հակասի:
    X=0 հիմա ոնց ա ընգեր

    ապեր ասեմ, շատ չարությամբ մի տրամադրվի… բայց մինչև կոնկրետ չխոսես, մտածելու ենք որ քո ասածների տակ ոչինչ չկա… քո ասած X-ը մեր համար հավասար է 0-ի… չեմ հասկանում ինչ պատճառ ունես գաղտնի պահելու

  2. #1262
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր հարկն են բարձրացրել:
    Հունվարի մեկից բարձրացել ա գույքահարկը, այսինքն էն մարդիկ որոնք հողեր ունեն ու գյուղատնտեսությամբ են զբաղվում ավելի շատ են հարկեր մուծելու իրենց էտ հողերի համար, էտ էն դեպում, երբ արդեն իսկ հարկերի բարձր լինելու, դիզվառելիքի գների բարձր լինելու, պարարտանյութերի չլինելու պատճառով գյուղացին իր արտադրանքից համարյա շահույթ չէր ստանում ու ապրում էր միայն դրսի աշխատուժի ուղարկած փողերով, խոպանչիների հաշվին կոպիտ ասած, դու գյուղերում հեչ էղել ես? չես պատկերացնում ինչ ա կատարվում, գարնանից մինչև աշուն` այսինքն Ռուսաստանում գործի սեզոնին(շինարարություն հիմնականում) գյուղերում մնում են արական սեռի ներկայացուցիչների առնվազն 10 տոկոսը, ասում եմ առանց որևէ չափազանցության, դու պատկերացնում ես ինչ կլինի եթե հիմա էտ մարդկանց ուղղակի չթողեն Ռուսաստան

  3. #1263
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    44 քաղբանտարկյալներ մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

    ՚Նախորդ տարվա մարտի մեկին իրենց արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների համար պայքարող ժողովրդին ջարդելուց ու սպանդի ենթարկելուց հետո, շուրջ մեկ տարի պետական հեղաշրջում իրականացրած իշխող հանցավոր վարչախումբը բազմապիսի ապօրինի միջոցների գործադրմամբ ջանք չխնայեց ընկճելու հանուն ազատության եւ հնարավորությունների հավասարությամբ ձեռք բերվող բարեկեցության համար պայքարող ժողովրդի եւ նրանց առաջնորդների վճռականությունը: Չստացվեց:

    Հիմա էլ` 2009 թ.-ի մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին վարչախումբը իրեն հոգեհարազատ մեթոդներով` սկսած Երեւանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ, ընդհուպ մինչեւ նախորդ մարտի 1-ի կատարվածը կրկնելու սպառնալիքներ տարածելով, անում է ամեն ինչ կանխելու համար ձեր մասնակցությունը առաջիկա հանրահավաքին: Իրականում, սակայն, ոչ միայն չի մարսել մեկ տարի առաջ կատարած ապօրինությունը, այլ այն մնացել է իր իսկ կոկորդում, որից եւ խեղդամահ լինելով, չունի նույնը կրկնելու ո’չ ռեսուրս, ո’չ համարձակություն:

    Սիրելի հայրենակիցնե’ր, արհամարհե’ք ռեժիմի կողմից տարածվող կեղծ սպառնալիքները, մասնակցե’ք հանրահավաքին ու երթին, քանի որ դրանք ձեր անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքներն են, որով սահմանափակված է նույնիսկ պետությունը: Իշխանությունը ոչ միայն իրավունք չունի այն խոչընդոտել, այլեւ օրենքով պարտավոր է ստեղծել պայմաններ այդ իրավունքի իրացման համար:

    Ուստի, բոլորիդ կոչ ենք անում` հաղթողի վճռականությամբ, միահամուռ մասնակցել նախորդ տարվա անավարտ օրինական հանրահավաքին.

    -հանուն այն գործի ավարտի, որի համար կյանք տվեցին մեր ընկերները,

    -հանուն այն բանի, որ բացահայտվեն եւ արդարության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի, դրան նախորդող ու հաջորդող ապօրինությունների նույն պատասխանատուները,

    -հանուն նրա, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները եւ այսուհետ չլինեն այդպիսիք,

    -հանուն` վարչախմբի կողմից ձեզ հայտարարված հարկային ու տնտեսական ճնշումներին դիմակայելու անհրաժեշտության:

    Ուրեմն, մարտի 1-ի, ժամը 15:00-ին բոլորս դեպի Մատենադարան` միասին դիմավորելու հաղթանակի գարնան առաջին օրըՙ:
    A1plus

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (27.02.2009)

  5. #1264
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին


    Հայ ազգային կոնգրեսի համակրգող Լևոն Զուրաբյանն այսօր «Փաստարկ» ակումբում վերահաստատել է ընդդիմության նախանշած մարտիմեկյան հանրահավաքի անցկացումն ու կոչ արել ոստիկանությանը՝ ընդդիմության հետ համագործակցությամբ անցկացնել մյարտի 1–ի հանրահավաքն ու երթը։
    Թերթ.ամ

    Այսինքն՝ ո՞նց են համագործակցելու Միասի՞ն են ժողովրդին ծեծելու
    Վերջին խմբագրող՝ Լեո: 27.02.2009, 14:53:

  6. #1265
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը


    Թերթ.ամ

    Այսինքն՝ ո՞նց ես համագործակցելու Միասի՞ն են ժողովրդին ծեծելու
    Ոչ, այսինքն կոնգրեսի ներկայացուցիչները, մասնավորապես, պատրաստակամություն են հայտնում հանկարծ ու սադրիչներ գտնելու դեպքում հանձնել նրանց ոստիկանությանը՝ սադրանքներից զերծ մնալու համար, ոստիկանությանը կոչ է արվում մնալ իրենց լիազորությունների շրջանակներում ու հսկել հանրահավաքի ու երթի հանդարտ ու խաղաղ ընթացքը, ապահովել անվտանգությանը և այլն:

    Ու դժվար թե էսքանը հասկացած չլինեիր ու գրելուդ իմաստը չեմ հասկանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (27.02.2009)

  8. #1266
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, այսինքն կոնգրեսի ներկայացուցիչները, մասնավորապես, պատրաստակամություն են հայտնում հանկարծ ու սադրիչներ գտնելու դեպքում հանձնել նրանց ոստիկանությանը՝ սադրանքներից զերծ մնալու համար, ոստիկանությանը կոչ է արվում մնալ իրենց լիազորությունների շրջանակներում ու հսկել հանրահավաքի ու երթի հանդարտ ու խաղաղ ընթացքը, ապահովել անվտանգությանը և այլն:

    Ու դժվար թե էսքանը հասկացած չլինեիր ու գրելուդ իմաստը չեմ հասկանում:
    Գրելուս իմաստ հետևյալ է.
    Բնականաբար պարզ է, որ ոստիկանությունը հենց նախատեսված է հասարակական կարգը պահպանելու համար: Էլ ինչու՞ է ՀԱԿ-ը նման հայտարարություն անում Միգուցե՞ լուրջ մտավախություն ունեն, որ անցած տարվա ծեծ ու ջարդը էս տարի էլ կկրկնվի:

  9. #1267
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրելուս իմաստ հետևյալ է.
    Բնականաբար պարզ է, որ ոստիկանությունը հենց նախատեսված է հասարակական կարգը պահպանելու համար: Էլ ինչու՞ է ՀԱԿ-ը նման հայտարարություն անում Միգուցե՞ լուրջ մտավախություն ունեն, որ անցած տարվա ծեծ ու ջարդը էս տարի էլ կկրկնվի:
    Նման հայտարարություն է անում Հայաստանի Հանրապետության իրականությանթ ծանոթ մարդը, այն հասկանում են այդ իրականությանը ծանոթները: Համարիր սա զգոնության կոչ: Ծեծ ու ջարդ չի լինելու այս անգամ: Ի դեպ, դու չմեջբերեցիր նույն տեղից այս տողերը.

    Հարցին, թե այսօր կեսօրին հրավիրած ասուլիսի ժամանակ ոստիկանության պետը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տալու հանրահավաքի օրը հասարակական կարգի խաթարում, Լևոն Զուաբյանն արձագանքել է, թե ինքը ողջունում է ոստիկանապետի հայտարարությունը։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #1268
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Դուրս եկավ հանրահավաքի կարգախոսներից մեկը՝ Ոչ հարկային տեռորին:

    Մնացած 3-ը կհրապարակվի հանրահավաքի օրը:
    էսպես չի մնա

  11. #1269
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման հայտարարություն է անում Հայաստանի Հանրապետության իրականությանթ ծանոթ մարդը, այն հասկանում են այդ իրականությանը ծանոթները: Համարիր սա զգոնության կոչ: Ծեծ ու ջարդ չի լինելու այս անգամ: Ի դեպ, դու չմեջբերեցիր նույն տեղից այս տողերը.
    Չուկ ջան, եթե հիշում ես, անցած տարի էլ ոստիկանությունը այս կոչերը հազար անգամ հնչեցրեց: Բայց վերջում ի՞նչ կատարվեց: Ունեցանք այն, ինչ եղավ:
    Այնպես որ ես այդ «քաղաքակիրթ» և «բարեկամական» կոչերին չեմ հավատում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 27.02.2009, 15:16:

  12. #1270
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, եթե հիշում ես, անցած տարի էլ ոստիկանությունը այս կոչերը հազար անգամ հնչեցրեց: Բայց վերջում ի՞նչ կատարվեց: Ունեցանք այն, ինչ եղավ:
    Այնպես որ ես այդ «քաղաքակիրթ» և «բարեկամական» կոչերին չեմ հավատում:
    Լեո, դու շատ քիչ բանի ես հավատում: Այս պահին ակնհայտ է մի բան, ընդդիմությունը հայտնել է համագործակցության իր առաջարկը, հայտնել խաղաղ ցույց անցկացնելու իր պատրաստակամությունը: Իշխանությունն այդ առաջարկն ընդունելու է կամ ոչ: Կարծում եմ, վստահ եմ, որ այս անգամ նրանց ձեռ չի տա գնալ անօրինական ճանապարհով, էնպես որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ թե դու ինչին ես հավատում կամ չէ, ճիշտն ասած էական չէ, որովհետև դու մեկ է այս պայքարի մաս չես, դու մեկ է այդ օրը տանն ես լինելու, ոչ թե բողոքդ ես հայտնելու անարդարության դեմ, էնպես որ կուզես հավատա, կուզես՝ չէ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.02.2009, 15:25:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #1271
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո, դու շատ քիչ բանի ես հավատում: Այս պահին ակնհայտ է մի բան, ընդդիմությունը հայտնել է համագործակցության իր առաջարկը, հայտնել խաղաղ ցույց անցկացնելու իր պատրաստակամությունը: Իշխանությունն այդ առաջարկն ընդունելու է կամ ոչ: Կարծում եմ, վստահ եմ, որ այս անգամ նրանց ձեռ չի տա գնալ անօրինական ճանապարհով, էնպես որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ թե դու ինչին ես հավատում կամ չէ, ճիշտն ասած էական չէ, որովհետև դու մեկ է այս պայքարի մաս չես, դու մեկ է այդ օրը տանն ես լինելու, ոչ թե բողոքդ ես հայտնելու անարդարության դեմ, էնպես որ կուզես հավատա, կուզես՝ չէ:
    Տանն եմ լինելու, որովհետև չեմ հավատում նաև այդ պայքարի դրական ելքի դեպքում նրա արդյունքներին:

  14. #1272
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Կարծում եմ, եթե ոստիկաությունը հայտարարի, որ դաժան ծեծի է ենթարկելու հանրահավաքի բոլոր մասնակիցներին, ավելի շատ մարդ կգնա այնտեղ, քանի որ մենք թասիբով ժողովուրդ ենք, մենք ստրկացող չենք: Մարտի մեկի գիշերվանից հետո ռեկորդային քանակություն հավաքվեց մարդկանց: Կրկնապատիկը կհավաքվեր հաջորդ օրը, եթե արտակարգ դրություն չմտցվեր: Այնպես, որ մենթերը (քաղաքացուն ծեծողը ոչ թե ոստիկան է, այլ՝ մենթ) ինչքան քիչ խոսան, էնքան լավ իրանց համար:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.02.2009), Mephistopheles (27.02.2009), Երվանդ (27.02.2009)

  16. #1273
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Իշխանությունը ուժ չի կիրառի: Դա նույնն է ինչ սոված մեղուների փեթակը չոփով խառնեն:
    Ֆինանսկանա ճգնաժամ, օր-օրի աճող հարկային ծանր ու անարդար բեռ, ցածր թոշակներ, ժամանակին կոպեկներով սեփականություն ձեռք բերած օլիգարխներ, բնակարանային խնդիր ունեցող երիտասարդություն, ուսման բարձր վճարներ և գործազուրկ դառած մեծ թվով ընտանիք կերակրողներ:
    Դրան մնում ա գումարենք երկրորդ անգամ մահակներով ցրված բողոքի ակցիա, ու ամեն ինչ կպայթի:
    էսպես չի մնա

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (27.02.2009)

  18. #1274
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տանն եմ լինելու, որովհետև չեմ հավատում նաև այդ պայքարի դրական ելքի դեպքում նրա արդյունքներին:
    Լեո ջան ես էլ եմ տանը լինելու, բայց եթե հանկարծ իմանամ ցուցարարների նկատմամբ անտեղի ուժ է կիրառվել՝ վազելու եմ ընդեղ ու մատս մտցնեմ ուժ կիրառողի աչքը, որ ցավի շոկից մեռնի: Թեկուզ էդ քայլիս պատճառով դատեն:
    էսպես չի մնա

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (27.02.2009)

  20. #1275
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ ես այդ «քաղաքակիրթ» և «բարեկամական» կոչերին չեմ հավատում:
    Չես հավատում, բայց շատ հեշտությամբ համակերպվում էս էտ փաստի հետ, ուրեմն քո հավատքը ունի զրոյական բնույթ

    մի քանի որից Զանգեզուրի պղձամոլիբդենային գրոծարանը փակվելու ա լրիվ
    Մնաց մեկել վիվասելը փակվի, էլ խոշոր հարկատու չի մնա, դէ հետևանքները պատկերացրեք, եթե դրսից օգնություն չեկավ, շատ վատա լինելու:
    Բայց գիտեք, որ էս ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը ունի նաև հոգեբանական բնույթ՝ մարդիկ վախենում են ներդրում անել և ռիսկային գործունենություն կատարել, հետևաբար առաջանում են խնայողություններ, այսինքն միջոցները յա եղած կամ չէղած, ու բուրգը սկսումա քանդվել:

Էջ 85 120-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •