Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
1. Մեր երկրի տնտեսությունը հիմնականում դրսից ստացվող տրանսֆերտների վրա է կառուցված: Դրսից եկող տրանսֆերտները հիմնականում արտարժույթով են, որից մեծ մասն էլ դոլարով: Դոլարի կուրսի բարձրացումը կբերի ժողովրդի գնողունակության բարձրացմանը, ինչը կարող է փոխհատուցել ապրանքների թանկացումը:

Էտ ներմուծվող ապրանքների թանկանալը մի քիչ ցավոտ թեմա է: Եթե հիշում ես, երբ դոլարը մի քանի տարի առաջ սկսեց կտրուկ իջնել, ներմուծված ապրանքների գները չիջան, ընդհակառակը բարձրացան: Էտ գալիս ա մեր տնտեսության մենաշնորհային բնույթից, այսինքն մրցակցություն չկար, որ գները ավտոմատ իջնեին, իսկ մոնոպոլիստները բնականաբար ձգտեցին գերշահույթ ստանալ: Հիմա հակառակ պրոցեսն ա տեղի ունենում:

2. Շատ լավ ա, որ ներմուծվող ապրանքների գները կթանկանան, քանի որ դա հնարավորություն կտա, զարգացնել տեղական արտադրությունը: Բոլոր նորմալ երկրներում արտահանումը ավելի շատ է, քան ներմուծումը: Էտ երկրների կառավարությունները շատ հաճախ արհեստական/հարկերի, տուրքերի/ միջոցով թանկացնում են ներմուծվող ապրանքների գինը, որ տեղականը զարգանա: Օրինակ շատ ցավալի ա, որ մենք այսօր դրսից հյութ ենք ներկրում, այնինչ դա շատ հանգիստ կարելի է արտադրել Հայաստանում:

Այնպես որ, միշտ չի այնպես, ինչպես երեւում է
Քո ասածը կարող էր որոշակի իմաստ ունենալ միայն էն դեպքում եթե ճգնաժամը գլոբալ չլիներ ու էտ տրանսֆերները լինեին նույն չափի, բայց հիմա շատ շատերը դրսում չեն կարողանում իրանք նորմալ ապրեն ուր մնաց ստեղ հարազատներին փող ուղարկեն, իսկ Ռուսաստանում օրենքի նախագիծ են Դումայում քննարկում , որ օտարերկրա աշխատուժին քշեն Ռուսաստանից, որ ռուսներին ստիպված ավելի թանկ աշխատավարձով վերցնեն աշխատանքի, ու էս ամենի ֆոնի վրա դու պատկերացրա ներմուծվող ապրանքների գները թռնում ա, ուղղակի խուճապ ա սկսելու: