Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, ես «շարժմանը դեմ ու միաժամանակ իշխանության դեմ տիպին» եմ պատկանում ու վստահեցնում եմ, որ մենակ ես չեմ: Ու ասել, որ ես կամ մենք չգիտենք, թե ինչին ենք կողմ, արդեն իսկ անհիմն է ու դատարկ տեղը խոսել է: Քո կողմից աբսուրդ համարած սահմանումները ամենեւին էլ աբսուրդ չեն, ուղղակի տենց ձեռք ա տալիս, տենց ես ասում: Աբսուրդը «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» սկզբունքն է, ինչը որոշակիորեն նշմարվում է էս թեմայի գրառումներում: Եթե ձեր ճամփին նայողները մեծամասնություն են կազմում, ուրեմն ես են եզակիներից եմ, ովքեր ձեր ճամփին չեն նայում: Ես գիտեմ, որ դուք ու ձեր նման շատերը բարի նպատակներով ու մեր երկրի համար անհանգստանալով են միանում շարժմանը, բայց ձեր նպատակները իմ կարծիքով միայն կօգտագործվեն որոշակի ուժերի կողմից իշխանության հասնելու համար: Ու գուցե ստացվի էս տարբերակը «Խոտելի կակ լուչշե, ա պօլիչիլօս կակ վսեգդա»:

Համ էլ ուշադիր կարող ես լինել, որ էլ քեզ չբռնացնես ինձ հետ «բանավիճելիս», որ հետո չզարմանաս:

Հ.Գ. Էս իմ երկիրն ա ու ոչ պակաս քան ձերը:
ընգեր, եթե դու էսօր դուրս գայիր ու բացահայտ Սերժին պաշտպանեիր ես թերևս մտածեի որ դու անտարբեր չես այս ամենի նկատմամբ, չնայած ես քեզ հետ համաձայն չէի լինի… այնուամենայնիվ ես քեզ կհամարեի մի անձ որը անհանգստացած է մեր երկրի ապագայով, բայց այսօր ես քեզ "ոչ մի ճամբարում" չեմ կարողանում գտնել, ոչ էլ կարողանում եմ հասկանալ ինչ է քո դիրքորոշումը… բոլորին դեմ լինելը դա նույնն է ինչ բոլորին կողմ լինելը, երկու դեպքում ել տանը նստած ոչինչ չես անելու… երբ որ դու քաղաքական խմորումներին չես մասնակցում դու "գոյություն չունես" և քո կարծիքն արդեն անէական է, քեզանից ոչ օգուտ կա ոչ վնաս, դառնում ես անբովանդակ… թող կոպիտ չհնչի Մորֆ ջան, բայց դու ոչ մեկի լամպուչկին չես (կրկնում եմ մի վիրավորվիր որովհետև խոսքս քեզ չի վերաբերվում, այլ վերաբերվում է դիրքորոշմանը) ու էս վայրկյանին քո էս դիրքորոշումը Սերժին լրիվ ձեռ ա տալիս, որովհետև նա ամեն գնով փորձում է մարդկանց տանը պահել և դու արդեն տանն ես ու եթե նրան չես էլ սիրում, ապա մի անհանգստացիր նա քո սիրուց դարդ չի անի ու չի մեռնի … դե հիմա դու ասա ում ջրաղացին ես ջուր լցնում. դու ակամայից դառնում ես նրա գործիքը (հույսով եմ 5000 դրամ չես վերցրել ձայնդ նրան տալու համար)