User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 78 120-ից ԱռաջինԱռաջին ... 286874757677787980818288 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,156 համարից մինչև 1,170 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1156
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում եմ անում այսօրվա «Հայկական Ժամանակ» օրաթերթից.

    Նաև Մոսկվայում

    Մարտի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ին, Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ակցիա՝ ՀՀ-ում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանդի և ռազմական հեղաշրջման առիթով: Ակցիան նախաձեռնել է Մոսկվայում Հայ ազգային կոնգրեսին աջակցող կենտրոնը: Միջոցառումը թույլատրվել է համապատասխան կառույցների կողմից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #1157
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ, ու կարամ նաև ավելացնել, որ իրանք էլ չունեն, ուղղակի էլ ուրիշ ձև չունեն էս իշխանությունից ազատվելու Լևոնի պոչից են բռնել

    Հ.Գ. Դա ես արդեն ապացուցել եմ վերևիս գրառումներում
    Մարտի 1-ից հետո էս արդեն Լևոնի պայքարը չի Ահիկ ջան, ուզում եմ բոլոր ոչ զոմբիներին հավաստիացնել որ պայքարին մասնակցողների մեծ մասը , ճնշող մեծամասնությունը Լևոնի ֆանատները չեն, մենք պայքարում ենք ներկայումս գործող անօրինականությունների դեմ, պայքարում ենք նրա համար որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ, չլինեն, նրա համար որ մարտի մեկին մարդկանց սպանողները պատասխան տան, դուք սպասում եք հրեշտակային թևերով քաղաքական գործչի, սպասեք ձեր ցավը տանեմ, իսկ մենք չենք ուզում սպասենք, էտ գործիչը թող հայտնվի իրա հետ արդեն դուք էլ նույն Լևոնի դեմ կպայքարենք, մի բան էլ ավելացնեմ, ցանկացած քաղաքական գործիչ իշխանության է գալիս իր թիմով, չի գալիս մենակ կառավարելու, ու նույն Լևոնի թիմից ես անձամբ ճանաչում եմ լիքը ազնիվ մարդկանց, ցույց տվեք ինձ գոնե 1 հոգի տենցին ներկա իշխանական ճամբարում, սկսած ճ կլասի մանր չինովնիկից վերջացրած ամենավերևներով ով ոնց կարում գռփում ա, կա 2 ճանապարհ, հաշտվել ներկայումս տիրող իրավիճակի հետ, պարբերաբար խիղճը հանգստացնելով 96թ. ընտրությունների կեղծված լինելու և անցյալի մնացած սխալներով, կամ բողոքի ձայն բարձրացնել, ուրիշ ճանապարհ չկա, ես ու իմ բազմաթիվ ընկերներ ընտրել ենք երկրորդ ճանապարհը, չնայած ձեր մտքերը անցյալի առումով կիսում ենք, միացեք մեզ կամ նստեք տանը, ուրիշ ընտրության հնարավորություն դուք չունեք, բայց մի փորձեք սեփական խղճի ձայնը հանգստացնելու համար, նսեմացնել էս ամեն ինչը, ուղղիղ 2 անգամ դատարաններ գնացեք ու համոզված էղեք որ միանալու եք պայքարողներին, Պայքար, պայքար մինչև վերջ!

  3. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.02.2009), Kuk (26.02.2009), Mephistopheles (27.02.2009), murmushka (26.02.2009), Nareco (26.02.2009), Norton (27.02.2009), REAL_ist (26.02.2009), Taurel. . . . (26.02.2009), Zangezur (26.02.2009), Աբելյան (26.02.2009), Մարկիզ (26.02.2009), Նորմարդ (26.02.2009)

  4. #1158
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ Ա1+


    Զեկույցը, ինչպես տեսնում ենք, բավական խիստ է, կտրուկ և հստակ: Այստեղ նկատվել է և իշխանությունների կողմից բիրտ ուժի անօրինական կիրառումը, և քաղաքական դատավարությունները, և բանտարկյալների քաղբանտարկյալ լինելու փաստը, և իրական հետաքնություն անցկացնելու չկամությունը, այլ հաշվեհարդարով շարժվելը: Այստեղ հստակ նշվում է, որ ընդդիմության բողոքի ակցիաները եղել են խաղաղ բնույթի և արժանացել են ուժայինների կողմից անօրինական հարձակման, որն ավարտվել է արյունահեղությամբ ու առնվազն տաս մարդու կյանք է արժեցել... և փաստորեն երբեմն օտարն ավելին է տեսնում, քան ներսում ապրողը: Սրա միակ պատճառը տեսնելու կամք ունենալն է, իսկ ՀՀ-ում դեռ կլինեն մարդիկ, ովքեր «կհավատան», որ հանրահավաքներն եղել են անօրինական իսկ ընդդիմադիրները խանութ են թալանել... ո՞րն է սրա պատճառը: Դժվար է ասել, բայց տխուր է նման պատկեր տեսնելը: Մինչդեռ Հայաստանում կա մի մեծ զանգված ով տեսել է այս ամենն ու էլ չի պատրաստվում լռել, ում համար արժանապատվություն ու ազատությունը դատարկ խոսքեր չեն, այլ գաղափարներ, որոնց համար պետք է պայքարել, պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ, եթե պետք է ՝ հավերժ: Էնպես որ բնավ տարօրինակ չէ, որ այդ Արժանապատիվ մարդիկ մարտի 1-ին իրենց ձայնը լսելի կդարձնեն Մատենադարանի մոտից, անկախ նրանից, թե ՀՀ-ում դեռ քանիսը կլինեն չկողմնորոշված, վախեցած, կամ չգիտեմ ինչ:
    Ընդամենը երեկ էր եղել զեկույցը ու ես գրեցի այս տողերը: Ցանկանում եմ այս տողերը կրկնել ձեր ուշադրության հանձնելով մեկ այլ՝ նոր զեկույց.

    ԱՄՆ Պետդեպը հետընթաց է արձանագրել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

    12:00 • 26.02.09


    ԱՄՆ Պետդեպարտամենտը փետրվարի 25-ին հրապարակել է աշխարհի 190 երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարեկան զեկույցը։ Զեկույցն ամփոփում է 2008թ. արդյունքները։

    Զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել Հայաստանում տիրող իրավիճակը, մասնավորապես, զեկույցում մանրամասնորեն վերլուծության են ենթարկվել 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները։

    Այսպես, զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը զգալի հետընթաց է ապրել, քանի որ գրանցվել են իշխանությունների և նրանց ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքի բացմաթիվ խախտումներ։ Զեկուցի հեղինակները, մասնավորոպես, մատնանշում են մարտյան դեպքերի ժամանակ ցուցարարների ճնշումների փաստը։

    Իշխանությունները խախտել են քաղաքացիների՝ իրենց ազատ կամքը դրսևորելու իրավունքը, քաղաքացիները հետապնդվել և կալանավորվել են իրենց քաղաքական կամքը դրսևորելու փորձերի համար, կարծում են զեկույցի հեղինակները։ Քաղաքական դրդապատճառներ ունեցող ցույցերը ցրելու նպատակով՝ իշխանությունները դիմել են բռնի ուժի կիրառման, որը որոշ դեպքերում մահացու հետևանքներ է ունեցել։

    «Իշխանությունների հակառակորդներին վախեցնելու և հակահարված հասցնելու համար իշխանությունները դիմել են բյուրոկրատական մեքենայի օգնությանը։ Ոստիկանության ներկայացուցիչները, իրենց հերթին, բռնի ուժ են կիրառել կալանավորված անձանց նկատմամբ՝ խոչընդոտելով դատավարության ճիշտ ընթացքը։ ԱԱԾ աշխատակիցները և ոստիկանությունը անպատիժ են մնացել մարդու իրավունքների խախտումների համար։ Իշխանությունները մասնակցել են հետապնդումներին և կամայական ձերբակալումներին», – ասված է զեկույցում։

    Փաստաթղթի հեղինակները հատուկ ուշադրության են արժանացրել նաև բանտերում տիրող անառողջ վիճակին, ինչպես նաև մամուլի ազատության սահմանափակման փաստին։ Ըստ զեկույցի հեղինակների՝ կառավարությունը և առկա օրենքները սահմանափակում են նաև կրոնական հայացքներն ազատ դրսևորելու իրավունքը, ինչպես նաև կանանց իրավունքները։
    Աղբյուր՝ tert.am

    Ժողովուրդ, ամոթ է, անկեղծ եմ ասում, ամոթ է, երբ այս ամենը այսքան բացահայտ է, այսքան տեսանելի ու դեռ կան մարդիկ որ կա՛մ չեն տեսնում, կա՛մ էլ տեսնելու դեպքում չեն ընդվզում: Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #1159
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի փայլեցիր տրամաբանությամբ
    Կարող ա ես ու Սերժիկը երկուսս էլ գտնում ենք, որ ավանակը աշխատասեր կենդանի ա, ուրեմն էտ դեպքում ես Սերժամե՞տ եմ:
    Կարծեմ մենք խոսում ենք քաղաքակությանը վերաբերող տեսակետներից, ոչ թե՝ կենդանաբանությանը կամ գյուղատնտեսությանը։ Իսկ քո տրամաբանությունը ինչ–որ իշխանամետ տրամաբանություն է
    Si vis pacem, para bellum

  6. #1160
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ, ու կարամ նաև ավելացնել, որ իրանք էլ չունեն, ուղղակի էլ ուրիշ ձև չունեն էս իշխանությունից ազատվելու Լևոնի պոչից են բռնել

    Հ.Գ. Դա ես արդեն ապացուցել եմ վերևիս գրառումներում
    Ո՞վ ա Լևոնի պոչից բռնել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #1161
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ կարծելով հո չի՞: Մենք ինչքան գիտեմ բան ունենք... են փոքր գրքից, են որ մեջը բաներ ա գրած, ու ազգովի որոշել ենք, որ մեջը ճիշտ բաներ ա գրած, ու ազգովի փող ենք տալիս են սև շորերով, փայտից մուրճով ձյաձյաներին, որ էդ գրած բաները պահեն: Ու էլի ազգովի փող ենք տալիս են կամուֆլաժ շորերով, ռտինյա մահակներով ու սատղերով ձյաձյաներին, որ էդ գրած բաների հետևանք բաները պահեն, ու մեզ պաշտպանեն են դեպքերից, երբ դրանք չեն համապատասխանում էդ գրած բաներին:
    Կարծեմ էդ գրած բաների անունը օրենք էր, իսկ են փոքր գրքի անունն էլ սահմանադրություն: Ոնց որ ճիշտ եմ կարծում չէ::
    Ճիշտ ես կարծում, եթե իհարկե փորձենք մի պահ աբստրահել այն մտքից, որ դու հայ ես:

  8. #1162
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Ցանկանում եմ այս նյութն այստեղ մեջբերել.
    Զոհերի հարազատները շնորհակալ են քաղբանտարկյալներից

    [16:45] 26 Փետրվարի, 2009

    ՚Փառք այս տղաներին, որ մարտի 1-ին 100-ավոր զոհեր չեղան, իսկ այսօր նրանց դուք դատում եք 10 զոհերի սպանությունների համարՙ,-այսօր ՚7-ի գործովՙ դատավարության ընթացքում հայտարարեց մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

    Նա դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը վերադարձել էր խոհրդակցական սենյակից ` մերժելով ինքնաբացարկի միջորդությունը, հայնեց, որ որեւէ կապ չի տեսնում իր որդու, ինչպես նաեւ մյուս 9 զոհերի սպանությունների եւ քաղբանտարլյալների միջեւ:

    Զոհվածի հայրը վիրավորված է նաեւ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահից. ՚Հանձնաժողովի նախագահը 1 տարի է խաբում է ինձ: Նա խոստացավ, որ կայցելի բոլոր 10 զոհերի ընտանաիքններին: Ես շատ բան ունեմ ասելու, ես շատ բան եմ տեսել` արյան լճակներ եմ տեսել, որդուս գլխին եմ կանգնել, երբ նրա արյունը թափվում էր, պարկուճներն եմ տեսել, տեսել եմ, թե ինչպես են այլ զոհվածների եւ վիրավորների բերում 3-րդ հիվանդանոց: Այդ օրը ես տանկեր, զորքեր եմ տեսել, ով ում ինչ հրաման էր տալիս, ինչո՞ւ ինձ չեն կանչում հանձնաժողովՙ,- հայտարարեց Սարգիս Քլոյանը եւ միացավ դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը: Դատավորի բացարկին միացան նաեւ դատարանում ներկա մյուս զոհերի հարազատները: Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանն ասաց.՚Իմ որդին զոհվել է Ձկան խանութի մոտ, որտեղ քիչ մարդիկ են եղել: Ի՞նչ կապ ունեն այստեղ նստածներն իմ որդու սպանության հետ: Ինչո՞ւ չեք սկսում դատավարությունըՙ:

    Զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհանիսսյանը, դատավորին հիշեցրեց, որ դատավարությունը չսկսելու պատճառով մինչ օրս ինքը չունի իր շահերի պաշտանը դատարանում, իսկ մինչ այդ ասաց.՚Իմ որդին սպանվել է զինվորականի ձեռքով` հատուկ մկջոցից: Ինչո՞ւ եք մեր որդիների սպանությունները կցել այս գործինՙ:

    ՚7-ի գործովՙ բոլոր քաղբանտարկյալների անունից խոսեց Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, որ իրենք դատարանում ոտքի են կանգնել միայն զոհերի հիշատակը հարգելով, որպեսզի դատավարությունը վերջապես սկսվի: Նա դատավորին կոչ արեց մի կողմ դնել մինչ օրս արված միջնորդությունները եւ առաջին հերթին զոհվածների հարազատներին դատարանում ապահովել պաշտպաններով: Պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր հայտարարեց, որ 45 հատորից կազմված ՚7-ի գործումՙ միակ ճիշտ բանը իր անուն-ազգանուն է.՚Նույնիսկ հայրանունս է սխալ գրված: Մենք բոլորս էլ գիտենք, թե ովքեր են սպանողները: Բոլորն էլ գիտեն, որ սպանությունների հետ ոչ ոստիկանությունը կապ ունի, ոչ ԱԱԾ-ն, եւ ոչ էլ բանակը: Մարտի 1-ին բոլորին սպանել են նրանց անձնական կիլերները`տարբեր դիրքերից: Ընդամենը 2 րոպե է պետք` պարզելու համար, թե ով, որտեղ, ում է սպանելՙ:

    Ի դեպ, այսօր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նրան թույլ չտվեց ամբողջ դատավարության ընթացքում կանգնել, եւ նա ստիպված էր նստել:

    Այսօր ի տարբերություն նախորդ դատական նիստերի` դատավոր Մարտիրոսյանը չէր վիրավորվում քաղբանտարկյալների հայտարարություններից: Ավելի ակտիվ էին մեղադրողները` մասնավորապես Կորյուն Փիլոյանը, որի հայտարարությունները վիրավորանքներ էին պարունակում քաղբանտարկյալների պաշտպանների հասցեին: Այս պահին դատը շարունակվում է, քանի որ դատավորը մերժել է ինքնաբացարկի նաեւ երկրորդ միջնորդությունը:
    Աղբյուր՝ a1plus.am


    Թեմայում եղել են զոհվածների հարազատների անունները շահարկողներ, որ իբր ընդդիմությունը զոհվածների հիշատակն է հարգելու հանրահավաքում, սակայն ընտանիքներն անուշադրության են մատնված... Դե կարդացեք է, կարդացեք էդ մարդկանց խոսքերը սուտ ու մուտ բաներ գրելուց առաջ ու չհամարձակվեք շահարկել նրանց անունը: Այս տասը զոհերի արյունն իշխանությունների վրա է ու չգիտեմ թե ով ոնց, բայց ես իմ պարտքն եմ համարում ընդվզել դրա դեմ, ընդվզել սեփական երկրի քաղաքացուն սպանելու հրաման տվող իշխանության, նրանց վրա զորք հանելու հրաման տվող իշխանության, հանցագործ իշխանության դեմ: Իսկ դուք դեռ մտածեք, պատրվակներ հորինեք հանրահավաքին չմասնակցելու, էդպես հեշտ է...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.02.2009, 19:25:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (26.02.2009), Zangezur (26.02.2009), Աթեիստ (26.02.2009), Երվանդ (26.02.2009), Մարկիզ (26.02.2009)

  10. #1163
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Նիկոլի Ուղերձը՝

    Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի մեկ տարին։

    Այսօր, նախեւառաջ, մենք հոգով ու մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնց սիրելի որդիները, եղբայրները կամ ամուսինները զոհ գնացին մարտի 1-ին։ Այսօր մեր աղոթքները առ Աստված առնվազն տասը զոհերի հոգիների խաղաղությունն են հայցում:

    Մարտի 1-ը, սակայն, սգի օր չէ. մարտի 1-ը քաղաքացիական գարունի առաջին օրն է, այդ օրը Հայաստանի քաղաքացին արտահայտեց սեփական երկրում իշխանություն ու տնօրեն լինելու, արժանապատիվ եւ օրինական կյանքով ապրելու իր վճիռը եւ ապացուցեց, որ ի վիճակի է սեփական ձեռքերով պաշտպանել իր իրավունքը։ Սա բեկումնային պահ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի ժողովուրդը բարձր հայտարարեց, որ եթե պետությունը չի ծառայում մարդու անվտանգությանն ու բարեկեցությանը, Սահմանադրությանն ու օրինականությանը` քաղաքացին նրան կստիպի այդ անել, եւ սա այլեւս մեր քաղաքացիական գիտակցությունը ամբողջացնող բանաձեւ է` անկախ նրանից, թե ովքեր կլինեն տվյալ պահին պետական իշխանության ղեկին:

    Սա այլեւս այն միակ բանաձեւն է, որ կարող է ապահովել Հայաստանի պետականության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը, եւ մենք պետք է առաջնորդվենք հենց այս ուղենիշով:

    Ինչ խոսք, մենք մեզ մեղավոր ենք զգում մարտի 1-ի առնվազն տասը զոհերի առաջ, բայց մեղավորության այդ զգացումը մեզ պետք է մղի գործողությունների, ավելի հետեւողական ու ավելի կամային պայքարի։ Մենք պետք է ամեն ինչ անենք այնպիսի Հայաստանի ձեւավորման համար, որտեղ բեսպրեդելն ու ամենաթողությունը, իշխանության չարաշահումն ու լկտիությունը, ապօրինությունն ու ժողովրդի կամքի նկատմամբ բռնացման փորձերը խեղդվում են հենց բնում, մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որը չի տենչում սեփական զավակների արյունը։ Նման Հայաստանի երաշխավորը կարող է լինել միայն ժողովուրդը, այնպիսի քաղաքացին, որը հասկանում է, որ ինքը բարձրագույն իշխանություն ու տնօրեն է սեփական երկրում եւ ի վիճակի է իրացնել այդ իշխանությունը:

    Մենք «ոչ» ենք ասել օլիգարխիական բեսպրեդելին եւ իշխանական ամենաթողությանը, մենք «ոչ» ենք ասել հանրային անտարբերությանն ու վախկոտությանը եւ պարտավորվել ենք մեր երեխաներին փոխանցել արժանապատիվ կյանք ու իրականություն:

    Մենք հավատարիմ ենք այս պարտքին, եւ դրա իրագործման ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ անմնացորդ ենք նվիրված այդ պայքարին։

    Եւ ուրեմն`

    Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

    Կեցցե՛ Ազատությունը,

    Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

    Ամփոփելով խոսքս` ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել ակտիվորեն ու վճռականորեն մասնակցել Հայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին:

    Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է` պայքար, պայքար մինչեւ վերջ։
    Կայքում կցված է նաև աուդիո.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.02.2009)

  12. #1164
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2007
    Հասցե
    ԵՐԵՎԱՆ
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մէզ մարտի 1կը չի կարեվոր, մեր ազգին հարկավոր են Նաիրիներ՝ որ մտնեն ու սաղին սատկացնեն, ու հավատացեք դա լինելուա:
    Ու այդ երկու հոգուն պիտի մատաղ արվի Վազգենի գերեզմանին:

  13. #1165
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mks-ի խոսքերից Նայել գրառումը
    Մէզ մարտի 1կը չի կարեվոր, մեր ազգին հարկավոր են Նաիրիներ՝ որ մտնեն ու սաղին սատկացնեն, ու հավատացեք դա լինելուա:
    Ու այդ երկու հոգուն պիտի մատաղ արվի Վազգենի գերեզմանին:
    Ընդհանրապես երկուսից շատ են: Իսկ մատաղ անելու ցանկությունը լավ բան չի: Եթե տենց նայենք հենա իրանք էլ են մատաղ անում էլի:
    Օրենք ա պետք աշխատացնել, ոչ թե սամասուդ անել: Օրենքը որ աշխատի իրանք իրար մատաղ կանեն, իսկ ժողովրդին արյունով «կշտացնել» պետք չի: Ժողովուրդը կուշտ ա արդեն:
    էսպես չի մնա

  14. #1166
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես կարծում, եթե իհարկե փորձենք մի պահ աբստրահել այն մտքից, որ դու հայ ես:
    Լեո ջան ինչքան էլ փորձեցի հասկանալ ի՞նչ էս ուզացել գրել, որ "աբստրահել" ա ստացվել, չհասկացա, բայց ոնց որ նախադասության իմաստը հասկացել եմ:
    Հայ լինելը պիտակ չի: Որ ազգին էլ էսքան խաբեն օրենքը չի հարգի:
    էսպես չի մնա

  15. #1167
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա արդեն մոդերատորական դեպք ա ու այդպիսով անիմաստ է շարունակլ խոսակցությունը, բայց այնուամենայնիվ պատասխանեմ կարդացողների համար, քանի որ տեսնում եմ, որ հերթական ինքնախաբեությամբ զբաղվող ու դատարկաբանությամբ տառապող գրագետի հավակնորդ էս ոնցվոր Բլեյանը ու զուտ փորձում ես քննարկման ընթացքում խուճուճ նապադասություններով տպավորություն թողել, երբ ասածիդ մեջ ոչինչ կոնկրետ չկա
    voter, եթե հանկարծ որոշենք հաշվել, թե ում գրառումների մեջ է ուղղագրական, կետադրական, տրամաբանական սխալների տեսակարար կշիռն ավելի մեծ, արդյունքը հաստատ քո օգտին չի լինելու: Եթե դու «կոնկրետ» ոչ մի բան չես տեսել իմ նախադասությունների մեջ, դա դեռ չի նշանակում, որ դրանց մեջ ոչ մի միտք չկար, այլ միայն այն, որ դու ի զորու չես եղել այդ միքտը թեկուզև փորձելու՛ հասկանալ: Այնինչ՝ բնավ բարդ չեմ գրել, ընդհակառակը՝ տվել եմ խիստ որոշակի մի քանի հարց, որոնց պատասխանը մինչ այժմ չկա ու չկա: Այս դեպքում քո լավագույն պաշտպանությունը հարձակումը չէ: Իսկ «կպատասխանեմ կարդացողների համար» միտքդ հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ դու ոչ այնքան հանուն քո համոզմունքների, գաղափարների, կրեդոյի կամ վերլուծությունների ես այստեղ բանավիճում, այլ հանուն քո դիմակի և հանուն արտաքին փայլիդ, որի տակ, քո իսկ բառերով ասած, «կոնկրետ ոչինչ չկա»:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այդ գործողությունները կան, բայց դրանց մասին միայն դու գիտես, ուրիշներն էլ իրենք գիտեն, ՀԱԿն էլ ինքը գիտի և այդպես շարունակ անկապ իրար հետ չկոորդինացված ու շատ դեպքերում գաղտնի ինչը նշանակում է անարժեք գործողություններ են։

    Հավայի աննպատակ հելնել միտինգի ֆռֆռալով ոչինչի չես հասնի, դրա համար կոորդինացիա է պետք, նպատակ ուղղություն, գործողությունների հերդականություն է պետք կանխորոշել մարդկանց ասել, վաղն, մյուս օրն ինչ անեն, որտեղ անեն։
    Հուսով եմ՝ հիշում ես, որ ՀԱԿ-ը Երևանի կենտրոնում բազմիցս կազմակերպել և անցկացրել է բազմահազարանոց հանրահավաքներ: Սա ի՞նչ է, եթե ոչ գործողությունների կոորդինացման օրինակ: Հուսով եմ՝ չես հերքի, որ մոտակա հանրահավաքի առթիվ այսքան խոսակցությունները, այսքան քննարկումները, այսքան քայլերը՝ թե՛ ընդդիմության և թե՛, մանավանդ, իշխանության կողմից նույնպես վկայում են կազմակերպված և լուրջ աշխատանքի մասին: Հուսով եմ՝ տեղյակ ես, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել և գործում են ՀԱԿ-ի մարզային կառույցները, ինչը նույնպես վարչական բավականին մեծ ռեսուրս պահանջող գործ է: Համոզված եմ՝ գիտես ՀԱԿ-ի՝ երիտասարդության, ուսանողության, տարբեր միջազգային և հայկական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ ունեցած ակտիվ երկխոսության մասին: Եվ, ի վերջո, «ՀԱԿ-ը առանձին գիտի, դու՝ առանձին, ուրիշները՝ առանձին» տրամաբանությունդ այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ՀԱԿ-ը միայն ղեկավար օղակներից կազմված կառույց չէ. այն կազմում ենք հենց ես, հենց երկրորդը, երրորդը, ուրիշները, և հանրահավաքն էլ ինքնանպատակ չէ, և, բացի այլևայլ նպատակներից, ուղղված է նաև հենց մե՛զ (դու՝ ներառյալ) տեղյակ պահելու հետագա քայլերի և մարտավարության մասին: Վերջապես՝ ի՞նչ էր նշանակում այս գրածդ: Դու ցավո՞վ ես ասում, որ կոորդինացում չկա, չարախնդու՞մ ես, թե՞ քեզ համար մեկ է: Եթե »անարժեք գործողությունները» հանկարծ դառնային «արժեքավոր», դու կփոխեի՞ր քո վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ: Եթե ոչ, ապա ի՞նչ իմաստ ուներ «անարդյունավետությունը» շեշտելը, եթե «արդյունավետությունն» էլ քեզ համար ոչ մի նշանակություն չունի: Եթե այո, արդյոք սա չի՞ նշանակում, որ դու, այնուամենայնիվ, սպասում ես ինչ-ինչ արդյունքների և ակնկալում ես ինչ-ինչ փոփոխություններ: Եվ մանավանդ՝ եթե անդադար բարձրաձայնում ես, որ կոնկրետ արդյունքներ չկա, ինչու՞ ես անընդհատ փորձում խոչնդոտել այդ արդյունքերի ստացմանը՝ թեկուզև այս ֆորումում կատարածդ գրառումներով ու հակաքարոզչությամբ: Պատասխանի՛ր, խնդրում եմ:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ՀԱԿն ընդունակ չէ դա անելու իսկ ես համոզված եմ, ՉԻ ցանկանում ժողովրդին կոորդինացնել, ապա իրավիճակը ու համակարգը չի փոխվի, այլ միայն կփոխվեն ինչ որ անձիք որոնք ռիսկով էին ու արեցին ինչ որ անձանցով, որոնք վախցան ձեռ քաշին անելու գործից։
    Ենթադրում եմ, որ իքդ էլ կընդունես, որ հիմա ՀԱԿ-ը իր համակրիներից՝ ժողովրդի ընդդիմադիր հայացներ ունեցող զանգվածից բացի, այլ հենարան չունի: Այդ դեպքում ինչու՞ ես համոզված, որ այն չի ցանկանում ժողովրդին կոորդիանցնել: Իրոք՝ չեմ հասկանում քո այս համոզմունքը: Երախտապարտ կլինեմ, եթե բացատրես դա:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ անելիքները հիմնարար համակարգային ու անանուն են եղել մինչև հիմա, դրա համար էլ ինձ համար ՀՀ քաղաքացիություն, կուսակցական պատկանելիությունը, ախպերական հարաբերությունները էական չեն եղել ու չեն լինի, իսկ քեզ նման մտածողներոց հայ հասարակությունը միայն անող ու չանող, ղարաբաղցի ու երևանցի, կեղտոտ ու մաքուրի ենք բաժանելու ու հավերժ ռազբիրատ ենք անելու, քանի որ ԸՆԴՀԱՆՈՒՐ բոլորի կողմից ԸՆԴՈՒՆԵԼԻ համահայկական ԱՐԺԵՔՆԵՐԻ մասին որոնք անձանցից անկախ են, չի խոսվում, նեղ հայավարի մտածողությամբ, մարդա մեր բախչի հարցերն ենք լուծում ու անպայման այնպես, որ ուրիշները հանկարծ չիմանան։
    voter, կարծում եմ՝ քեզ համար մինչև հիմա մութ է մնացել «հհշականության» և այսօրվա ըդդիմադիրների (հատկապես երիտասարդության) հայեցակետերի տարբերությունը: Ճշտեմ. ինձ համար հիմա հայաստանցիները բնավ չեն բաժանվում մասերի, քանի որ այն, ինչ ես եմ ուզում, ուզում են անխտիր բոլորը: Իսկ ես ուզում եմ, որ քաղաքի կենտրոնում մարդ չսպանեն, որ պետությունը չլինի փող կլպելու համար նախատեսված կառույց, որ իշխանությունը լինի իմ ապագայի երաշխավորը, ոչ թե այն, ինչը կսպառնա իմ ապագային, որ ես կարողանամ ինքս ընտրել, թե մոտակա տարիներում ով է ղեկավարելու իմ երկիրն ու, ինչու չէ, ինձ: Ուզում եմ հավատալ, որ հասկացար, որ սա «բախչի հարց լուծել» չէ: Եվ, խնդրում եմ, նկատիր ու հիշիր, որ ես (և ոչ միայ ես) շարունակելու ես այսպես մտածել ու գործել՝ անկախ այն բանից, թե այդ պահին որ քաղաքական կուսակցությունն է քարոզում այս գաղափարները: Ցանկացած նորմալ դատող մարդ նախ ընտրում է իր գաղափարները և ապա սկսում հետևել այդ գաղափարներին հետևող կուսակցությանը, և ոչ թե՝ ընտրում է կուսակցությանն ու սկսում հետևել այդ կուսակցության գաղափարներին:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Առայժմ անարդյունք մի ամբողջ տարի սպասմ ենք, որ բան պիտի լինի – հիմա կասեն, բա ԼՏՊն նախագահ չի չի կարա անի, հենց դարձնեք ժողովրդի համար լիքը բան կանի։ Իսկ եթե չդարձնենք, չի անելու, ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ա նախագահի աթոռը........
    Նախագահ ընտրում են, նախագահ չեն դարձնում: Եվ նախագահը հենց մասնավորապես և միայն ու միայն իր ժողովրդի համար «ինչ-որ բան անելու» համար է: Սա՛ է նախագահի պաշտոնի իմաստը: Միա՛յն սա, և ոչ՝ նաև սա: Եվ իշխանական, դատաիրավական, սահմանադրական բոլոր լծակներն ու կառույցները օրենքով նախատեսված են աշխատելու միմյայն դրա համար: Այլ՝ գերակա նպատակ ուղղակի չկա և չի կարող լինել: Այսօր ես Հայաստանում ականատես եմ այլ բանի, և դա ինձ դուր չի գալիս: Հետևաբար՝ ձգտելու եմ, որպեսզի ներկա՝ գործող իշխանությունը փոխվի, քանի որ այն չի համապատասխանում իր բուն էությանը: Սա պարզ տրամաբանություն է. այն, ինչը հաստատապես չի աշխատում, ենթակա է փոխվելու:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.02.2009, 22:41:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.02.2009), Kuk (26.02.2009), Աթեիստ (26.02.2009), Մարկիզ (26.02.2009)

  17. #1168
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Վոթեր, էնպիսի մտքի գոհարներ ես արտահայտում անտարբեր չեմ կարողանում մնալ:
    Օրինակ` եթե գիտես էդ դեղատոմսը, սպեղանին, որ «խմենք» ու «հավայի աննպատակ չհելնենք, միտինգների չֆռֆռանք» ասա' իմանանք, թե չէ քո «անելիքների հիմնարար համակարգային ու անանուն» լինելը ու այստեղ վերամբարձ ճառեր ասելը ինձ զոմբիիս ոչինչ չի տալիս: Կիսվի', բացվի', կարող է իրոք էնպիսի մտքեր ու ռազմավարական ծրագրեր ունես, որ ափսոս է էդպես անանուն մնան:
    Ի՞նչ ես հասկանում «ԸՆԴՈՒՆԵԼԻ համահայկական ԱՐԺԵՔՆԵՐ» ասելով:
    Մի հասարակ իմ անձնական փորձի հիման վրա ԱՐԺԵՔ ասեմ – ընդունելի ու համաժողովրդական միտքը այն է, որ արտահայտելուց հետո բոլորն մտածում են «արա հա ճիշտ ա էտ սախս էլ կարանք անենք»։

    Մասնավոր օրինակ – օրենքները պահպանել, ասենք կարմիր լույսի տակ չանցնել, արգելված անցումներով չանցնել։ Գիտես ինչքան հզոր արդյունքի կարող է բերել, եթե ընդիմությունը հայտարարի «որպես ապացույց, որ իրենք են ժողովրդի ղեկավարը և ոչ այսօրվա կառավարությունը կոչ ենք անում հայ ժողովրդին օրինապահության – Հայաստանով մեկ ամեն տեղ կարգապահությամբ ցույց տանք, որ ընդիմությանը լսում են իսկ ՍՍերժանտների կառավարությանը ոչ»

    Ի դեպ եթե անեն միայն ուրախ կլինեմ հեղինակային իրավունքներ էլ չեմ պահանջի, ինչպես անցած ապրիլի 24ին էր հնարավորինս ամեն տեղ կոչ էի անում գնալ բողոքել ծիծեռնակաբերդում ուղղակի ԼՈՒՌ բռունցները վեր անցնել ծուծեռնակաբերցում։ ՈՒրախ եմ, որ այդպես էլ արվեց, չնայած դրա համար ինձ ու մյուս այդ ակցիայի կողմնակիցներին ՍՍերժանտենրը «դաշնակցականի դմակներով» openarmenia.com–ում խոսքի իրավունքից զրկեցին ու նույնիսկ ամենամոլի ադրբեջանցիներին էլ վերականգնում են գրելու իրավունքը բայց մեզ ոչ....

  18. #1169
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի դեպ եթե անեն միայն ուրախ կլինեմ հեղինակային իրավունքներ էլ չեմ պահանջի, ինչպես անցած ապրիլի 24ին էր հնարավորինս ամեն տեղ կոչ էի անում գնալ բողոքել ծիծեռնակաբերդում ուղղակի ԼՈՒՌ բռունցները վեր անցնել ծուծեռնակաբերցում։ ՈՒրախ եմ, որ այդպես էլ արվեց, չնայած դրա համար ինձ ու մյուս այդ ակցիայի կողմնակիցներին ՍՍերժանտենրը «դաշնակցականի դմակներով» openarmenia.com–ում խոսքի իրավունքից զրկեցին ու նույնիսկ ամենամոլի ադրբեջանցիներին էլ վերականգնում են գրելու իրավունքը բայց մեզ ոչ....
    Էսքան մասը վերջն էր
    ոտեր, լսել եմ, որ Տեր-Պետրոսյանը ակումբ ա մտնում հաճախ, ու հենց ինչ որ հարցում դժվարանում ա որոշում կայացնի, քո գրառումներից, քո մտքի թռիչքներից ա օգտվում: Ապրիլի 24-ը դրա վառ օրինակն ա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #1170
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մորֆ, մի կողմից ուրախ եմ, որ անձամբ քեզ չհասցեագրված տողերը վերցրիր քո վրա, դա հուսադրող է, մյուս կողմից տխրեցի արձագանքի ձևից՝ «արդարացումով հարձակողական խոսք»: Ինչևէ, հուսամ, որ թեև էս պահին արձագանքդ էսպիսին եղավ, բայց դրանով չի սահմանափակի խոսքերիս մասին խորհելը:

    Միայն մի նկատառում, որ հերթական աբսուրդը, միաժամանակ զրպարտություն է «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» մտացածին կարգախոսի ներկայացումը: Ու ի դեպ, այդ կարգախոսը սուր հակասության մեջ են իմ՝ գրառմանդ մեջ մեջբերված խոսքերի հետ:
    էլ ո՞նց պիտի գրեիր, որ ինձ հասցեագրված լիներ:
    Սխալվում ես, ես արդարանալու խնդիր չունեմ

    Ես ասել եմ, որ «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» սկզբունքի նշույլներ եմ տեսնում, ու փաստն այն է, որ մենակ ես չեմ տեսնում: Անկախ նրանից, թե դուք իրականում այդ սկզբունքով եք առաջնորդբում, թե ոչ, համենայն դեպս իշխանություններին ու ԼՏՊ-ին դեմ մարդկանց նկատմամբ արված գրառումներդ էտ են ցույց տալիս, տենց տպավորություն ա ստեղծվում: Այնպես որ ոչ մի աբսուրդ չկա իմ ասածների մեջ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

Էջ 78 120-ից ԱռաջինԱռաջին ... 286874757677787980818288 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •