Ուղղակի դու ես կիսատ հասկացել, քանի որ ինչպես տեսնում եմ, դու սովորություն ունես յուրաքանչյուր խոսքից վերցնել միայն այն հատվածը, որ համապատասխանում է այդ պահի մտորումներիդ: Սկսենք նրանից, որ հանրահավաքի մասին իրազեկումը սկսվել է շատ վաղուց: Իսկ իմ ասած վերաբերվում էր ակտիվ իրազեկման փուլին, որը, մասնավորապես, իր մեջ պարունակում է թռուցիկների տարածումը: Այդ փուլը նաև գործում է մարզերում ու այնտեղ ևս գնում է ակտիվ իրազեկում ու եթե անգամ մարզերի ողջ բնակչությունը, ապա նրա այն ակտիվը, որը ունի հանրահավաքի գալու պոտենցիալ, միանշանակ իրազեկված կլինի կամ էլ արդեն Է: Այդպիսի իրազեկման համար ստեղծված է հզոր ցանց, ՀԱԿ-ը գիտի իր հիմնական համախոհներին ու նրանք, ովքեր առաջին շարքի մարտիկներն են ու նաև իրազեկումը շարունակողները, իրազեկված են լինում շատ կարճ ժամանակում: Այնպես որ ենթադրություններով խոսելը, կամ մեկ-երկու օրինակ իմանալով խոսելը ճիշտ չի:
Կա նաև հաջորդ կողմը: Համաժողովրդական շարժման բնույթն այնպիսին է, որ նրա մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է անի իր ուժերի ներածը: Մասնավորապես իմ միջոցով իրազեկվել են մարզերի իմ շատ ծանոթներ, չնայած ճիշտն ասած մեծամասնության դեպքում ես լինում էի նրանց տասներորդ անգամ ասողը, քանի որ արդեն իսկ գիտեին: Էնպես որ եթե էս պայքարը քո համար ինչ-որ բան նշանակում է, եթե դու ուզում ես տեսնել նրա հզորացումը, ապա ինքդ էլ ուժերիդ չափով պիտի նպաստես իրազեկմանը, այլ ոչ թե սահմանափակվես ՀԱԿ-ին մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով:
Էջանիշներ