Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, ես «շարժմանը դեմ ու միաժամանակ իշխանության դեմ տիպին» եմ պատկանում ու վստահեցնում եմ, որ մենակ ես չեմ: Ու ասել, որ ես կամ մենք չգիտենք, թե ինչին ենք կողմ, արդեն իսկ անհիմն է ու դատարկ տեղը խոսել է: Քո կողմից աբսուրդ համարած սահմանումները ամենեւին էլ աբսուրդ չեն, ուղղակի տենց ձեռք ա տալիս, տենց ես ասում: Աբսուրդը «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» սկզբունքն է, ինչը որոշակիորեն նշմարվում է էս թեմայի գրառումներում: Եթե ձեր ճամփին նայողները մեծամասնություն են կազմում, ուրեմն ես են եզակիներից եմ, ովքեր ձեր ճամփին չեն նայում: Ես գիտեմ, որ դուք ու ձեր նման շատերը բարի նպատակներով ու մեր երկրի համար անհանգստանալով են միանում շարժմանը, բայց ձեր նպատակները իմ կարծիքով միայն կօգտագործվեն որոշակի ուժերի կողմից իշխանության հասնելու համար: Ու գուցե ստացվի էս տարբերակը «Խոտելի կակ լուչշե, ա պօլիչիլօս կակ վսեգդա»:

Համ էլ ուշադիր կարող ես լինել, որ էլ քեզ չբռնացնես ինձ հետ «բանավիճելիս», որ հետո չզարմանաս:

Հ.Գ. Էս իմ երկիրն ա ու ոչ պակաս քան ձերը:
Մորֆ, մի կողմից ուրախ եմ, որ անձամբ քեզ չհասցեագրված տողերը վերցրիր քո վրա, դա հուսադրող է, մյուս կողմից տխրեցի արձագանքի ձևից՝ «արդարացումով հարձակողական խոսք»: Ինչևէ, հուսամ, որ թեև էս պահին արձագանքդ էսպիսին եղավ, բայց դրանով չի սահմանափակի խոսքերիս մասին խորհելը:

Միայն մի նկատառում, որ հերթական աբսուրդը, միաժամանակ զրպարտություն է «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» մտացածին կարգախոսի ներկայացումը: Ու ի դեպ, այդ կարգախոսը սուր հակասության մեջ են իմ՝ գրառմանդ մեջ մեջբերված խոսքերի հետ: