User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հ Ա Ն Ր Ա Հ Ա Վ Ա Ք

    նվիրված 10 զոհերի հիշատակին
    Մարտի 1-ին ժամը 15-ին, Մատենադարանի մոտ


    Սիրելի հայրենակիցներ,


    Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչախումբը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում՝ գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:

    Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չեղավ կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարոևր հանգրվան է մարդի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև՝

    մենք ավարտելու ենք այն գործը, որի համար կյանք տվեցին մեր ընկերները
    մենք հասնելու ենք նրան, որ արդարադատության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի պատասխանատուները
    մենք հասնելու ենք այն բանին, որ ազատ արձակվեն մեր պատադան ընկերները
    մենք պաշտպանելու ենք հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին, ում դեմ վարչախումբը հայտարարել է հարկային ու տնտեսական պատերազմ
    մենք չենք ընկրկելու այն ապօրինությունների դեմ, որ ամեն օր տեղի են ունենում մեր երկրում:

    ՄԱՐՏԻ 1-ին, ժամը 15.00-ին
    բոլորս դեպի
    ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

    ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 12.6 հոդվածի ուժով:


    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…




    ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ


    ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,

    Իշխանական ճամբարում ստեղծված ընդհանուր ճգնաժամը հանգեցրել է մի իրավիճակի, որ վարչախումբը դժվարություն ունի ստիպել ոստիկանությանը, մասնավորապես` շարքայիններին եւ միջին սպայական կազմին, կատարել իր ապօրինի հրահանգները՝ բռնի գործողությունների դիմել խաղաղ ցուցարարների դեմ: Այդ պատճառով ռեժիմը դիմում է իրեն հատուկ ստոր միջոցների. նա ցուցարարների մեջ ներդնում է սադրիչներ, որոնք, որպես ակտիվ ցուցարար հանդես գալով, հրահանգ ունեն անձնապես վիրավորել ոստիկաններին, նրանց մոտ հակակրանք, զայրույթ ու անձնական ներքին մղում առաջացնել` ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար:

    Շարժման խնդիրը քաղաքական է: Մեր թիրախը ոստիկանությունը չէ, այլ բռնապետական ռեժիմը, որը սարսափում է կարգապահ ու բնականոն զանգվածային միջոցառումներից: Նրա զենքը նման դեպքերում սադրանքներ հրահրելն է: Ուստիեւ, ելնելով մեր իրական եւ վերջնական նպատակներից, պարտավոր ենք տեղիք չտալ ու կանխել բոլոր այսօրինակ սադրանքները:

    Այս նպատակով Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր բոլոր աջակիցներին՝ զանգվածային միջոցառումների ժամանակ պահպանել

    հետեւյալ կանոնները.

    1. Շարժման մասնակիցը ոչ միայն չպետք է վիրավորի կամ հայհոյի ոստիկանության որեւէ ներկայացուցչի, այլ ընդհանրապես որեւէ կոնտակտի մեջ չպետք է մտնի նրանց հետ:

    2. Բոլոր կոնտակտները ոստիկանության ու նրանց ներկայացուցիչների հետ իրականացնում են միայն Շարժման ղեկավարները:

    3. Եթե ոստիկանության որեւէ ներկայացուցիչ ագրեսիվ պահվածք է դրսեւորում, նրան ոչ թե պետք է պատասխանել, այլ անմիջապես դրա մասին տեղյակ պահել Շարժման ղեկավարներին կամ նրանց կողմից լիազորված անձանց:

    4. Եթե որեւէ մեկը խախտում է այս կանոնները, ապա պետք է միասնաբար կանխել եւ կարգի հրավիրել նրան, իսկ եթե նա չի ենթարկվում, ապա անմիջապես տեղյակ պահել Շարժման ղեկավարներին կամ ակցիայի պատասխանատուներին:

    5. Այս պահանջները չկատարող որեւէ մեկը ըստ էության վնասում է Շարժմանը, նրա նպատակներին, իրեն դուրս դնում Շարժումից եւ ջուր լցնում վարչախմբի ջրաղացին: Բացահայտված ակնհայտ սադրիչների մասին պետք է տեղյակ պահել ոստիկանությանը:

    Սիրելի հայրենակից,

    Մեր պայքարը ոչ միայն վճռական է, այլ նաեւ պատասխանատու: Յուրաքանչյուր հրապարակային ակցիա այդ պայքարի կարեւոր ու պատասխանատու մի օղակ է: Վարչախմբին զանգվածային միջոցառումների ժամանակ ուժ կիրառելու պատրվակներից զրկելը չափազանց կարեւոր է մեզ համար՝ դրանց արդյունավետության բարձրացման եւ վերջնական հաղթանակի հասնելու համար: Վստահ ենք ձեր քաղաքական գիտակցությանը:

    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.02.2009, 18:02:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.02.2009), Chuk (25.02.2009), Kuk (26.02.2009), Mephistopheles (25.02.2009), murmushka (25.02.2009), Nareco (25.02.2009), Երվանդ (25.02.2009), Մարկիզ (25.02.2009), Նորմարդ (25.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •