Chuk-ի խոսքերից
Եթե խոսելիք չունես, ապա դեմքիդ տուր լուրջ մարդու մտածկոտ արտահայտություն, ապա սկսիր խոսել այս տարվա կարտոֆիլի բերքից... դեմքիդ խելոք արտահայտությունը գուցե ոմանց ենթադրել տա, որ չես դատարկաբանում... Կարդացի վերջին էջերը, լացս եկավ: Էս ու՞ր ենք հասել: Էս ո՞վ ա իմ երկրի քաղաքացին: Ու ես պայքարում եմ նաև է՞ս տիպի համար... սարսափելի՜ ա...
Ասենք թե կանչեցինք... ասենք թե պատասխանեցին... էդպիսի բաներ անում ա ասենք Ա1+-ը, tert.am-ը, էլի տեղեր կային, չեմ հիշում, բայց ասենք թե արեցինք, հը բը հետո՞... հա, հասկացա, կարտոֆիլի բերքը որպեսզի առատ լինի, խիստ անհրաժեշտ է, որպեսզի հողդ մշակելիս չմոռանաս ջրել այն անհրաժեշտ պահին...
Տղերք ջան, քանի որ 10 հոգով կարելի ա աշտարակ գրավել ու հարցեր, դու ու էլի շատերն էլ համարում եք որ էս իշխանությունն էլ պետք ա փոխվի, բայց ոչ Լևոնով, քանզի ինքը սարսափելի ա, առաջարկում եմ Վազգին, Արիացուն ու էլի մի քանիսին միանալ, դառնալ 10 հոգի, գնալ, գրավել հեռուստատեսությունը ու հեղափոխություն անել ու նաև մեր դեմ լինել, որտև մենք էդպես էլ չհասունացանք ու չհասկացանք, որ հակասահմանադրական ճանապարհով ա պետք գնալ... հա, ասում են, որ Մեղրիի հողը շատ բերրի ա կարտոֆիլի համար, դրա համար որոշելիս, թե ինչ ես աճեցնում, պետք է դա էլ հաշվի առնել...
Վազգ ջան, ասածիդ մեջ մի հատ մեծ բաց կա:
Եթե մենք էսօր դեռ կանք, եթե մենք կարողանում ենք պայքարել մեր նստած ավագ ընկերների ազատության համար, եթե մենք կարողանում ենք մեր ձայնը բարձրացնել, մեր թերթերը տպել, աշխարհում բողոք անել, եթե մեզ ստիպված թողնում են գրասենյակներ ունենալ՝ կազմակերպչական հարցերի համար և այլն, դա մենակ նրա համար, որ մենք հակասահմանադրական բան չենք արել: Հակառակ դեպքում հերիք չի 10 անգամ շատ կկոտորեին, դեռ իրենք «ճիշտ կլինեին» ու էս շարժումը ստիպված մարած կլիներ, որտև, հեչ-որ չէ, ոչ մի տեղ չէիր կարողանա ասել Հռոմեոս Պավլիկյանը անմեղ է, նրան նստացրել են քաղաքական հայացքների համար, որտև քեզ կասեին. «հոպ, ապերո, Հռոմեոսը զինված հարձակում ա գործել էսինչ կառույցի վրա...» և այլն: Որտև անունը կդրվեր, որ ՀԱԿ-ը տեռորիստական կառույց ա ու կհիմնավորվեր ու չէր թույլատրվի գործել և այլն: Էնպես որ հազար կշռեք էլի, ինչ անենք, որ կարտոֆիլը շատ համով բան ա:
Էջանիշներ