Էլմո, արի քո իրատեսությանը էլի իրատեսություն ավելացնենք, լա՞վ։ Հասկանում եմ, դու գիտես որոշ հեղափախությունների օրինակներ, որտեղ քո ասած ճանապարհով են գնացել, և հեղափոխությունը կայացել է։ Բայց դու փորձիր խորանալ, արդյո՞ք այդ օրինակներում համասեռ ավազակապետություն է եղել, որտեղ ներքին զորքերն ու զինված ուժերը միահամուռ ժողովրդի դեմ են դուրս եկել, արդյո՞ք ընդդիմությունը զինված չի եղել, արդյոք ըմդդիմությանը տարբեր ուժեր ֆինանսական հզոր աջակցություն չեն ցուցաբերել։ Ի՞նչ է մեր պարագայում։ Ինչքան էլ քարոզեն, թե մեր ընդդիմությունը դրսից ֆինանսավորվում է, լոլոներ են, որ մի լուրջ բան չկա, հակառակ պարագայում դժվար չի ուժայիններին առնել, բոլորն էլ ծախվողներ են։ Ընդդիմության միակ հենարանը անզեն քաղաքացիներն են, ուրիշ ոչ մի լծակ ընդդիմությունը չունի։ Դրա համար էլ թուլ տուր կրկնել, հանրահավաքին այլընտրանք չկա, թող քեզ չթվա թե ընդդիմության լիդերների մեջ բոլորը անխելքներ են ու քո ասած ճանապարհը ոչ մեկի մտքով չի անցել։ Եվ ինչքան էլ մեր իշխանությունը սահմանադարության վրա թքած ունի, ապա ընդդիմությունը բացառապես պայքարում է սահմանադրական ճանապահով, և այս պայքարի բուն էությունը երկրում օրինականություն հաստատելն է, իսկ ապօրինի ճանապարհով գուցե իշխանության հասնելը հեշտ է, սակայն օրինականություն ձեռք բերելը նույնքան դժվար։ Մեր պարագայում իշխանափոխությունը գլխավոր նպատակ չի հանդիսանում։
Էջանիշներ