Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Անդրադառնալով քո »Իսկ դա շատ դաժան ձևերով կարող ա արվի ու կարևոր չի որ երկրում:« գրածին
Պետք է հիասթափեցնեմ նորմալ երկերներում այդպես չի արվումվառ օրինակ կարամ բերեմ վերջերս այդպիսի մի նստացույց անցնում էր Թայվանում եթե չեմ սխալվում ժողովուրդը «գրավել էր» օդանավակայանը, հասկանում ես ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ կարելի է ասել ռազմական օբյեկտ, ու պահանջում էր կառավարության հրաժարականը, պետությունը ահռելի կորուստներ էր կրում զբոսաշրջությունը գրեթե դադարել էր ու ի՞նչ, ոչ մի ոստիկանիկ ոչ մի չեկավ ու նրանց չվռնդեց, ոչ մի բախում տեղի չունեցավ մի ամիս անց կառավարությոնը հրաժարական տվեց
Նենց որ բոլոր երկրներում չի որ քո ասած վաղ թե ուշ ծեծում վռնդում են
Հա էդ դեպքը Թաիլանդում էր ու վերջնական արդյունքում եղավ իշխանափոխություն: Բայց գիտես խի եղավ? Որովհետև էդ շարժումը իրոք համազգային էր էնտեղ, ամբողջ ազգը դուրս էր եկել իշխանության դեմ: Ու էդտեղ իշխանությունը ակամա ջախջախվեց, այլ տարբերակ հնարավոր չէր: Հասկացեք մի բան, ամբոխների դեմ կամայական ուժ անզոր է, բացի բնությունից: Հասարակությունն է մարդկության պատմության թելադրողը: Եթե պայքարը իրոք համազգային լինի, ապա իշխանությունը չի կարող չտապալվել: Տենց բան չի կարող լինել: Իսկ եթե չի տապալվում, էդ նշանակում ա, որ հասարակությունը դեմ չի: Ամբողջ մասսան դեմ չի, ավելին, մասսայի մեծամասնությունը դեմ ա տապալմանը: Ու էդ դեպքում պայքարը դառնում ա հասարակական օրենքներին հակասող մի բան, որը չի կարող պսակվել հաջողությամբ: