Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր, եթե նույնիսկ ամերիկայում մարդիկ գնան ու Վաշինգտոնի կենտրոնում մի շաբաթից ավել նստեն, նման քանակությամբ մարդիկ (տոկոսային հարաբերակցությամբ), ԱՄՆ իշխանություններն էլ կփորձեն էդ մարդկանց ցրել: Սա իմ կարծիքն է:
Աչքներիս դեմը Լատվիայում, Լիտվայում, Հունաստանում, Բուլղարիայում երիտասարդները բազմահազարանոց ցույցերի ժամանակ որևիցե մեկը չտուժեց: Ընդ որում, այնպիսի ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարները ջարդում էին, վառում էին, քարկոծում էին: Այստեղի ցույցերը եղել են խաղաղ, հանգիստ, առանց բռնության:

Անգամ մեծագույն ֆանտազիա ունենալու դեպքում դժվար է պատկերացնել, որ ներկայիս ԱՄՆ-ում տեղի կունենան այնպիսի ընտրություններ, ինչպիսիսք տեղի ունեցան Հայաստանում:
Եվ վերջապես հարցը 5000 դրամին չի: Հարցը էն ա, որ մարդ պետք ա գիտակցի, որ իր արժանապատվությունը ավելի վեր ա, քան ցանկացած նյութական բան, այդ թվում և փողը:
Երեխան սոված է, ի՞նչ գիտակցել, ի՞նչ արժանապատվություն: Երեխային տետր ու գրիչ չունի…