Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդհանուր առմամբ ճիշտ ես ասում ու համարյա բոլոր ասածներիդ հետ համաձայն եմ: Բացի մի բանից, այն է, որ եթե չեն կարում բռնեն պիտի հրաժարական տան: Իսկի ամերիկայի նման պետությունը չի կարողացել Քենեդիի սպանության կազմակերպիչին բռնել: Չնայած էստեղ կարող ա նաև քո ասած առաջին տարբերակն ա գործում, այսինքն հենց պետությունն էլ կազմակերպել է ու հանցակից է:
Այս երկու դեպքերի միջև զուգահեռներ անցկացնելը հենց սկզբից ճիշտ չէ: Եթե հիշում ես Քենեդու անմիջական սպանողին վերացրեցին ամենասկզբից: Իսկ այս դեպքում կատարվել հանցագործություն, որտեղ սպանություններն այդ հանցագործության մի բաղկացուցիչ մասն են կազմել: Հանցագործություններն ապացուցող բազմաթիվ տեսաերիզներ, վկաներ կան: Քենեդու սպանողին սպանողը ընդամենը լռեց ու վերջ: Նրանից, եթե որևիցե խոսք չեն կարողացել այդպես էլ կորզել: Այլ ապացույցներ, այլ վկաներ չեն եղել: Բացի այդ դժվար թե Քենեդու սպանությունը ձեռնտու լիներ Ամերիկային, այն ձեռնտու էր միայն մաֆիոզ որոշակի կլանների, քանի որ Քենեդին առաջին պրեզիդենտն էր, ով քոքից կտրում էր մաֆիան:

Իսկ այս դեպքում, կրկնում եմ, տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ բոլորիս աչքի առաջ, մարդիկ արտահայտել են իրենց բողոքը՝ խաղաղ ակցիաներով, նրանց առավոտյան ջարդել են, նրանք կրկին հավաքվել են բողոքի ցույցի, նրանց կրկին ջարդել են, կրակել են, ապա հետապնդել են, բանտարկել են և մեկ տարի է ինչ բազմաթիվ մարդիկ անարդարացիորեն բանտարկված են և այլն: Այս ամենը չտեսնելը պարզապես ջայլամություն է: