Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

հ.գ. Դու այն բացառիկ տաղանդաշատերից ես, որ ինձ համբերությունից կարողանում է հանել իր անիմաստ, անհեթեթ գրառումներով:
Դա նրանից է, որ ի տարպերություն քեզ ես գրելուց առաջ ուրիշների գրառմները կարդում եմ ու վերլուծում, դրա համար էլ հակասությունները տեսնում եմ ու բացահայտում։ Իսկ որ քչերը կարող են հանդուրժել, որ իրենց գրածները ու ասածները վերլուծեն ու առավել ևս սխալները ցույց տան – փաստ է ու նման փաստերից մեկն էլ դու էս։

Կարդում եմ քո իսկ գրածները
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
.......Ի դեպ նույնիսկ հենց էդ ժամանակ, հենց էդ կռվի ժամանակ երկու քայլ էն կողմ մի քանի ակտիվիստներ շարունակել են թռուցիկներ բաժանել.........
ու զարմանում, ոնց եղավ, որ ոստիկանները տենց հանգիստ մի քանի քայլ այն կողմ ակցիան թողել են շարունակվի։ Հետո ՏՐԱՄԱԲԱՆական վերլուծուրյուն եմ անում ու հասկանում, որ ՀՆԱՐԵԼ ես, թե ինչ ա ցույց տաս, թե իմ քննադատությունը, որ ակցիան իր նպատակին չի հասել, քոքից կտրես...

Բայց »ցավոք« կան նաև ուրիշ աղբյուրներ
Մեկ այլ ոստիկան ընկել էր երիտասարդների ետեւից եւ փորձում էր նրանցից խլել թռուցիկները: Դրանք Սերժ Սարգսյանի նկարով 5000 դրամանոցներ էին, որտեղ գրված էր՝ «2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ շատերը, վերցնելով 5000 դրամը, ընտրեցին կեղծիքներ, բռնություն, մարտի 1, քաղբանտարկյալներ, ոչ լեգիտիմ իշխանություն: Եթե գտնում եք, որ այդ արարքը սխալ էր, ապա պատռեք եւ դեն նետեք այս 5000-անոց սերժադրամը»:
Հասարակ կարդացող, թեմային հետևողի համար եմ ես այս ամենը անում, ոչ թե անձամբ քեզ բացահայտելու, ոչ անձամբ ծանոթ ենք, ոչ էլ երևի կծանոթանանք...

Բայց հարցը հասարակ է պետք է սթափ լինել ու միշտ ձգտել հասկանալ Ի ՆՊԱՏԱԿ ինչի է պետք աջակցել, մասնակցել, օգնել ինչ որ գործչի։

Եթե նպատակը պարզ է ու ակընհայտ, բայց գործողությունները, որին քեզ դրդում է այս կամ այն գործիչը չի հանգեցնում այդ նպատակին հասնելուն, ուրեմն պետք է գործողությունները, միջոցները ու ղեկավարները փոխվեն։ Իսկ եթե քեզ ուրիշ նպատակի համար են ծառայեցնում, քան դու ցանկանում ես ապա պետք է զգույշ մնալ ու հնարավորինս հեռու մնալ նման գործիչներից։

Այդպիսին են ՎԱՅ ընգերները, որոնք քեզ մասին հիշում են, եթե ինչ որ մեկը իրենց պոչը տրորում է ու պետք է գնալ դրա հետ ռազբիրատի։

Մի թույլ տվեք ձեզ վերածել ՌԱԶԲԻՐԱՏԻ մասնակիցի։