Chuk-ի խոսքերից
Ես չափից ավելի լուրջ եմ մտածել ու մտածում, շատ ավելի լուրջ, քան կարծում եմ, որ դու: Ու հենց այդ լուրջ մտածելու արդյունքում է, որ ի տարբերություն քեզ տեսնում եմ, որ դա ոչ թե քարուքանդ անող, այլ սարքող է: Մարտի 1-ը անկախատեսելի էր, թե կանխատեսելի, այլ քննարկման նյութ է: Կա հստակ մի բան, եթե ժողովրդի դեմ իր սահմանադրական իրավունքն իրացնելու համար զորք են հանում՝ անօրինաբար (առաջին անգամը չէր մարտի 1--ը ու ոչ էլ վերջին), ուրեմն եթե մի քիչ, գոնե մի քիչ լուրջ մտածում ես, ապա պետք է ընդվզես դրա դեմ ու բացատրես, որ դու 91-ին չես անկախացել նրա համար, որ էսօր քեզ հալածեն, սպանեն, բռնաբարեն: Որ էս երկրում դու պետք է լինես որոշողը: Ու եթե իմանամ որ էս մարտի 1-ին հենց ինձ են սպաենլու, մեկ ա կգնամ, որտև ինձ ստրուկի կարգավիճակը չի սազում այլ սազում է էս երկրի տիրոջ կարգավիճակը, ու եթե էդ արժեհամակարգի կրողը չես, եթե այդ տարրական հասկացությունները դեռ չես ամրագրել գլխումդ, ապա բարի եղիր, ուսուցանող տոներդ քեզ պահիր, որովհետև ես չեմ պատրաստվում ապրել քո պատկերացրած՝ ստրկատիպ ու հանցագործ երկրում: Ու չասես որ քո պատկերացումները դրանք չեն, որովհետև ամեն մի գրառումդ ապացուցում է, որ հենց դրանք են: Իսկ եթե խոսքերս շատ դաժան ու կտրուկ են հնչում ապա ներողություն, բայց այդ կտրուկությունը ինքնիրեն չի ծնվել այլ արդյունք է եղել քո գրառումների:
Էջանիշներ